Սա ավելին է, քան կարող է լինել մազոխիզմը. Սարգսյանը՝ Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի հայտարարությունների մասին

Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ առաջին և երկրորդ նախագահների վերջին հայտարարություններին:

«Չնայած կիրակի է, բայց չկարողացա չանդրադառնալ առաջին և երկրորդ նախագահների վերջին տեսակետներին։ Կխնայեմ ձեր ժամանակը և կանդրադառնամ միայն բարոյախրատական համատեքստին...

«Ես չեմ ճանաչում որևէ մեկին, ով ինքն իրեն քննադատի։ Մազոխիզմով տառապողներն անգամ այդպիսի քայլի չեն դիմում» ՝ ասում է առաջին նախագահը։ Ես գուցե մազոխիստ եմ, ըստ առաջին նախագահի, բայց բազմիցս ասել եմ, որ ինձ մեղավոր եմ համարում մարտի մեկի զոհերի հիշատակի, նրանց ծնողների և զավակների առաջ, քանի որ այդ մարդիկ նաև իմ կոչով են հրապարակ եկել և հիմա ես ողջ եմ, իմ հարազատների կողքին, իսկ իրենք՝ ոչ։ Եվ եթե առաջին նախագահն էլ, հայտնի երգչուհու օրինակով, համարում է, որ միտինգի եկողներն էին մեղավոր, թող չգային ու չէին զոհվեի, սա ավելին է, քան կարող է լինել մազոխիզմը...

Երկրորդ նախագահը ասում է, որ Արցախը ուներ երկու երաշխավոր ՌԴ-ն և Հայաստանի Հանրապետությունը և որ առաջինն իր երաշխավորի պարտականությունից հրաժարվել է Հայաստանը.. Էս են դեպքն է, որ ուզում ես կրկնել դասականին՝ «Իյա, իրո՞ք» ...

«Ընկեր» , իսկ դու Եռաբլուր պանթեոնի ներքևի հատված իջե՞լ ես, դու դրոշների քանակը ու սրտիցդ արյուն քամող թրթռոցը լսե՞լ ես, էդ Հայաստա՞նն ու հայ զինվո՞րն են հրաժարվել Արցախի երաշխավոր լինելուց....

Բա որ երաշխավորից հրաժարվում էր, ինչու՞ էր գոռում, որ Արցախը Հայաստան է ու վերջ, դուք էլ քննադատում եք առայսօր, ասելով, որ նման կոշտ մոտեցումներով պատերազմ բերեց...

Երբ յոթը լողը կորցրածը բարոյականության դասախոսություններ է կարդում, պաթալոգիա է, չբուժվող պաթալոգիա, բայց էս ամենում մի դրական բան էլ կա։ Երկրորդ նախագահի որդու ոչ էական տեսակետների դիտումները անգամներով ավելի շատ են, քան իր նոր իմիջով պոդքաստներինը։ Չեմ զարմանա, որ ինքը խանդի նաև իր որդուն՝ միակ տղամարդը լինելու մեխանիզմն է այդպիսին։ Ակնհայտ է, որ երիտասարդությունը իրենց այլևս չի դիտում, քանի որ հին ու մաշված է համարում, իսկ տարեցներն էլ հիշողություն ունեն, լավ գիտեն, թե իրենց ժամանակներում ի՞նչ է եղել և իրենք ո՞վ են, ու՝ փառք Տիրոջը»,- գրել է Սարգսյանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում