«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պատերազմը սկսել է ԱՄՆ-ը, սակայն իրավիճակը թելադրում է Իրանը․Իրանցի հայտնի միջազգայնագետը Թեհրանում առկա իրողությունների մասին

Հանդիպում

Իրանական ընկալումներում այս հակամարտությունը վաղուց անցել է ավանդական ռազմական բախման սահմաններից։ Այն դիտվում է որպես ապագա աշխարհակարգի համար ավելի լայն աշխարհաքաղաքական պայքարի մի մաս,- «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնաով ԱՄՆ եւ Իսրայելի կողմից սանձազերծած պատերազմին, ասաց իրանցի հայտնի միջազգայնագետ ԽԱՅԱԼ ՄՈՒԱԶԶԻՆԸ․

-Թեհրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշումը ուղղված է ոչ միայն Իրանի, այլև նոր բազմաբևեռ համակարգի ձևավորման դեմ, որում գլխավոր դեր են խաղում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը: Հետևաբար, իրանական տրամաբանության համաձայն, պատերազմի ավարտը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ թշնամին հասկանա, որ ուժային ճնշումը անարդյունավետ է և չի կարող փոխել երկրի ռազմավարական ուղղությունը: Թեհրանը նաև ընդգծում է, որ հակամարտության դադարեցման որոշումը կկայացվի ոչ թե արտաքին ճնշման ներքո, այլ ազգային անվտանգության շահերից ելնելով:

Պատերազմը սկսել է ԱՄՆ-ը, սակայն իրավիճակը թելադրում է Իրանը, և ելքը կախված է նրանից, թե որ կողմը որքան կկարողանա դիմակայել և ինչպես: Իրանում վճռական են պատասխանել հակառակորդների հարձակումներին, ինչպես նաև վճռական են տրամադրված, գործելով հստակ՝ թիրախավորվում են միմիայն հարձակում իրականացնող կողմերը՝ Իսրայելն ու ամերիկյան բազաները ռեգիոնում, որոնք Մերձավոր Արևելքի ռեգիոնում ամերիկյան ներկայությունն են մարմնավորում:

 

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Հայաստանի կրավորական դիրքավորմանը իրանցի միջազգայնագետը  վստահեցնում է, որ եթե Իրանի մոտ խնդիրներ ծագեն, առաջին հետևանքներն ամենայն հավանականությամբ հենց Հայաստանը կզգա, որն ունի Իրանի աջակցությունը բոլոր հարցերում․

- Ակնհայտ է, որ եթե թուլանա Իրանը, դրանից Հայաստանը չի շահելու, դրանից շահելու են այլ ուժեր, ինչը չի բխում ՀՀ շահերից: Ուստի Իրանը հանուն իր և ռեգիոնալ կայունության՝ պետք է շարունակի իր հստակ քաղաքականություն։ Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա Իրանը ավանդաբար Հայաստանը համարել է կարևոր հարևան և գործընկեր Հարավային Կովկասում: Թեհրանը բազմիցս ընդգծել է Կովկասում կայունության կարևորությունը և դեմ է արտահայտվել տարածաշրջանը արտաքին աշխարհաքաղաքական բախման ասպարեզ դարձնելուն: Իրանի տեսանկյունից, հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ հավասարակշռության պահպանումը և համագործակցության զարգացումը նրա տարածաշրջանային անվտանգության ռազմավարության կարևոր մասն են կազմում: Հետևաբար, Թեհրանը ակնկալում է, որ տարածաշրջանային երկրները կպահպանեն հավասարակշռված դիրքորոշում և կկանխեն Կովկասի ավելի լայն հակամարտության մեջ ներքաշվելը:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան