«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այդ ուռեցված փուչիկը պայթելու է, շատերն էլ մնալու են ռեզինի տակ. Կարապետ Պողոսյան

Տեսանյութեր

Իշխանությունը պնդում է՝ առաջիկա համապետական ընտրություններին «Գյումրի-2» չի լինելու, ընտրություններին առանձին-առանձին մասնակցող ընդդիմադիրներն էլ խոստանում են՝ «Գյումրի-2» տարբերակը չի բացառվում: Ի վերջո, իրականում հնարավոր կլինի՞ կրկնել «Գյումրի-2» սցենարը, այսինքն՝ արդյունքում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիրները միավորվեն, ձեւավորեն իշխանություն եւ ընտրեն վարչապետ, «Իրավունք»-ը պարզեց ընդդիմադիր քաղաքական գործիչ, իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ տեսակետը:

— Նախ սկսենք նրանից, թե ինչ ցույց տվեց Գյումրիի օրինակը: Որտե՞ղ է հիմա Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը: Եթե կալանավայրում է, նշանակում է Գյումրին շահե՞ց դրանից։ Բացի այդ, անընդհատ որ բերում են Գյումրիի օրինակը, որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժ, որպես այդպիսին, մասնակցե՞լ է Գյումրիի ընտրություններին: Օրինակ` ՀՅԴ-ն մասնակցե՞լ է, ՀՀԿ-ն մասնակցե՞լ է, Սամվել Կարապետյանի ուժը մասնակցե՞լ է, նրանցից որեւէ մեկը չի մասնակցել: Դա եղել է անհատների պայքար, քաղաքային, այսպես ասած, միջոցառում ընդամենը: Պարզապես, Նիկոլ Փաշինյանի եւ որոշ ընդդիմադիր ուժերի ձեռամբ այն փուչիկի պես ուռեցվեց ու ուռեցվեց, եւ արդյունքում փուռը տվեցին Վարդան Ղուկասյանին։ Ուրիշ ոչինչ: Դա համարել քաղաքական պրոցես, դարձնել քաղաքական էտալոն եւ դրա հետեւից գնալ ազնիվ չէ:

Ավելին ասեմ՝ ՔՊ-ի Սարիկ Մինասյանն անհնար էր Գյումրիում 15 հազար ձայն ունենար, իրականում այդ ընտրություններին պիտի լիներ ընդհանուր առմամբ՝ 15 հազար մասնակցություն եւ ոչ ավելին։ Այս հարցում ՔՊ-ն, կարելի է ասել, հաղթեց, որովհետեւ էլի եմ ասում՝ անհնար էր ՔՊ-ն ունենար այդքան ձայն, բացառված էր: Հետեւապես, քաղաքական ուժերը մինչեւ, Ձեր ասած, «Գյումրի-2» սցենար մտածելը, թող գնան ու մի հատ հասկանան, թե այդ սցենարը որտեղի՞ց դուրս եկավ: Այդ փուչիկն ինչպես ուռեց: Եթե իրենք այդ տրամաբանությամբ են գնալու, մի հատ նման փուչիկ էլ ուռելու է ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում, որը պայթելու է, եւ իրենցից շատերն էլ մնալու են այդ ռեզինի տակ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան