«Փաստ». Ագարակում Նիկոլ Փաշինյանին ոչ մեկը նույնիսկ չի էլ դիմավորել
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության կողմից վերջին շրջանում ակտիվացած մարզային նախընտրական այցելությունները, ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, հիմնականում անարդյունավետ են։ Չնայած նախօրոք իրականացվող իրազեկումներին, ամբողջ վարչական ռեսուրսի ներգրավմանն ու կազմակերպչական աշխատանքներին Նիկոլ Փաշինյանի անձնական մասնակցությանը, համայնքներում ակնկալվող բազմամարդ հանդիպումները չեն կայանում։
Ավելին, որոշ դեպքերում (օրինակ՝ Ագարակում) Նիկոլ Փաշինյանին ոչ մեկը նույնիսկ չի էլ դիմավորել:
Նման իրավիճակը ցույց է տալիս իշխանության հանդեպ հանրության իրական՝ ոչ սոցցանցային վերաբերմունքը: Ու թեկուզ մարզային այցերի պաշտոնական լուսանկարներն ու տեսանյութերը հաճախ ստեղծում են ակտիվ քաղաքական գործընթացի պատկեր, սակայն տեղերում իրավիճակը բացարձակ չի համապատասխանում այդ ցուցադրվող պատկերին։
Հնարավոր է՝ նաև դա է պատճառը, որ այդ հանդիպումներին քաղաքացիների հարցերին Փաշինյանը ավելի ու ավելի հաճախ է սուր և նյարդային ռեակցիաներ տալիս։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

