Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
ԵղանակՀանրապետության տարածքում մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։
Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-19- ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-21-ը սպասվում է անձրև։
Երևան քաղաքի մարտի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.7°C (1962թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ - 8.2°C (2022թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.5°C

