«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իրանական եվ ուկրաինական պատերազմները մեր տարածաշրջանում «պաուզային վիճակ» են ստեղծում

Վերլուծություն

Ինչ­պես է ի­րա­նա­կան ներ­կա ի­րա­վի­ճակն ազ­դում մեր տա­րա­ծաշր­ջա­նի վրա: Այս հար­ցի հետ կապ­ված` թե­րեւս շատ բան հու­շեց օ­րերս Էր­դո­ղա­նի ա­րած հայ­տա­րա­րութ­յու­նը: Այն մա­սին, որ կան ու­ժեր, ո­րոնք տար­բեր մի­ջոց­նե­րով, այդ թվում` պրո­վո­կա­ցիա­նե­րով փոր­ձում են Թուր­քիա­յին ներ­քա­շել Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի մեջ, սա­կայն Ան­կա­րան ոչ մի դեպ­քում դրան չի գնա:

Ն­ման փոր­ձեր, ի­հար­կե, ե­ղել են: Եվ ոչ միայն Թուր­քիա­յին, այլ նաեւ Ադր­բե­ջա­նին այդ խա­ղի մեջ քա­շե­լու հա­մար: Դժ­վար չէ նաեւ կռա­հել, որ այդ ծրագ­րերն ու­նեն իս­րա­յել­յան ծա­գում­նա­բա­նութ­յու­ն. Իս­րա­յե­լի հա­մար ի­րա­վի­ճա­կը շտկե­լու միակ տար­բե­րակ է դար­ձել ցա­մա­քա­յին հար­ձա­կումն Ի­րա­նի վրա, ո­րին ու­նակ միակ ռեալ ու­ժը տա­րա­ծաշր­ջա­նում թուր­քա­կան բա­նակն է: Էր­դո­ղա­նի հա­մար, մի­գու­ցե, այդ օ­պե­րա­ցիան կա­րող էր հրա­պու­րիչ լի­նել: Սա­կայն այն գնա­հա­տու­մը, ո­րը տվեց Ան­կա­րա­յին մոտ կանգ­նած թուր­քա­կան վեր­լու­ծա­կան աղբ­յու­րը, ի­հար­կե, դժվար թե ան­տես­վի թուր­քա­կան իշ­խա­նութ­յու­ննե­րի կող­մից: Խոսքն այն մա­սին է, որ ե­թե Ի­րա­նը պարտ­վի այս պա­տե­րազ­մում, ա­պա հենց Էր­դո­ղա­նը կլի­նի հա­ջորդ «գլո­բալ մար­դաս­պա­նը», իսկ Թուր­քիան՝ պաշ­տո­նա­կան «չա­րի­քի ա­ռանց­քը»: Ըստ աղբ­յու­րի. «Սա հենց այն եզ­րա­կա­ցութ­յունն է, ո­րը կա­րե­լի է ա­նել Իս­րա­յե­լի նախ­կին վար­չա­պետ Նաֆ­թա­լի Բեն­նե­թի հայ­տա­րա­րութ­յու­նից. «Ե­թե Թուր­քիան ձգտում է ստեղ­ծել կոա­լի­ցիա Իս­րա­յե­լի դեմ, ա­պա Ի­րա­նից հե­տո պետք է հար­վա­ծել այդ պե­տութ­յա­նը»։ Նա հա­մոզ­ված է, որ Էր­դո­ղա­նի նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րը սպառ­նա­լիք են ներ­կա­յաց­նում Իս­րա­յե­լի անվ­տան­գութ­յան հա­մար»:

Ի­րա­կա­նում սպառ­նա­լիք են, թե` ոչ, հար­ցի մի կողմն է: Մ­յուս կողմն այն է, որ Իս­րա­յե­լը պետք է դառ­նա տա­րա­ծաշր­ջա­նա­յին բա­ցար­ձակ հե­գե­մոն, ու քա­նի դեռ կա Ի­րա­նը, ա­պա նաեւ Թուր­քիան, այդ խնդի­րը չի լուծ­վե­լու: Սա, ի դեպ, հա­մար­վում է քա­ղա­քա­կան աք­սիո­մա­յի պես մի բան:

Ինչ վե­րա­բե­րում է Ադր­բե­ջա­նին, ա­պա Ա­լիե­ւը, ի­հար­կե, մի պահ չա­փից դուրս ո­գե­ւոր­վեց Ի­րա­նի դեմ ա­մե­րի­կա­ցի­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ Իս­րա­յե­լի սկսած պա­տե­րազ­մից: Բայց երբ Թեհ­րա­նից ե­կան մի քա­նի հստակ նա­խազ­գու­շա­ցում­ներ, Ա­լիե­ւը սկսեց մտա­ծել: Եվ այդ մտո­րում­նե­րը, հաշ­վի առ­նե­լով պա­տե­րազ­մի ներ­կա­յիս ըն­թաց­քը, բնա­կան է, միայն խո­րա­նում են:

­Նի­կոլն էլ իր հեր­թին, թեեւ ո­րո­շա­կի խա­ղեր պար­բե­րա­բար փոր­ձում է տալ, բայց նո­րից ստիպ­ված է «պաու­զա­յի ռե­ժի­մի» անց­նել. ի՞նչ ա­վարտ կու­նե­նա ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը, մեղմ ա­սած, ա­նո­րոշ է, եւ այս պա­հին ցան­կա­ցած քայ­լը կա­րող է ընդ­հուպ անձ­նա­կան մա­կար­դա­կով կոր­ծա­նա­րար լի­նել: Ա­ռա­վել եւս, երբ Հա­յաս­տա­նում Ի­րա­նի դես­պա­նա­տան դեմ կազ­մա­կերպ­ված հայտ­նի պրո­վո­կա­ցիա­նե­րից հե­տո Թեհ­րա­նից ե­կան ա­ռա­վել քան հստակ մե­սիջ­ներ:

Մ­յուս կող­մից, հար­ցը միայն ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը չէ: Կան միան­գա­մայն հիմ­նա­վոր­ված սպա­սե­լիք­ներ, որ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը, ան­կախ դրա ըն­թաց­քից, կա­րող է կտրուկ ա­րա­գաց­նել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ըն­թաց­քը: Ընդ ո­րում, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց այս պա­հին չկա, Թ­րամ­փը բա­նակ­ցութ­յուն­նե­րի ձա­խող­ման մե­ղա­վոր է հա­մա­րում Զե­լենս­կուն, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը խլում է ԱՄՆ­–ի ողջ ռազ­մա­կան պո­տենց­իա­լը եւ Ուկ­րաի­նա­յին տա­լու բան ար­դեն գրե­թե չի մնում եւ այդ­պես շա­րու­նակ: Ու թե այս ի­րա­վի­ճակն ինչ փո­փո­խութ­յուն­ներ կա­ռա­ջաց­նի ուկ­րաի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում, շատ լուրջ հարց է դառ­նում նաեւ Ա­լիե­ւի ու Նի­կո­լի հա­մար: Այն ի­մաս­տով, որ, ինչ­պես նաեւ պատ­մա­կան փորձն է հու­շում, Ուկ­րաի­նա­յից հե­տո Մոսկ­վան սո­վո­րա­բար նա­յում է հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ:

Ա­մեն դեպ­քում, մին­չեւ վեր­ջին ժա­մա­նակ­ներս ուկ­րաի­նա­կան ճա­կատ­նե­րում հա­րա­բե­րա­կան հան­դար­տութ­յուն էր տի­րում` պայ­մա­նա­վոր­ված մի քա­նի գոր­ծոն­նե­րով: Այն­տեղ հա­լոց­նե­րի ժա­մա­նա­կա­հատ­վածն է, երբ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յու­ննե­րը ծայ­րա­հեղ դժվա­րա­նում են: Հա­ջոր­դը. ռուս­նե­րի մոտ մասշ­տա­բա­յին վե­րախմ­բա­վոր­ման փուլ է: Ն­ման է նաեւ, որ ո­րո­շա­կի փո­փո­խութ­յուն­ներ են մտցվում ռազ­մա­կան պլան­նե­րում, ո­րը կա­րող է ազ­դել նաեւ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մասշ­տա­բայ­նութ­յան վրա:

Եվ ա­հա, վեր­ջին օ­րե­րին մի շարք էա­կան ուղ­ղութ­յուն­նե­րում նկատ­վում է հե­տաքր­քիր ակ­տի­վութ­յուն: Սկ­սած Հ­յու­սի­սա­յին Դոն­բա­սից` Ս­լավ­յանսկ–Կ­րա­մա­տորսկ անգ­լո­մե­րա­ցիա­յի գո­տուց, ա­պա նաեւ Կենտ­րո­նա­կան Դոն­բա­սում եւ Զա­պո­րո­ժիեում: Այս ան­գամ չդե­տա­լա­վո­րե­լով բուն ռազ­մա­կան առ­կա եւ հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րը, ըն­դա­մե­նը ֆիք­սենք, որ կար­ծես թե սկսվում է ինչ­–որ շատ խո­շոր գոր­ծըն­թաց, որն ի­րոք կա­րող է լրջո­րեն փո­խել ռազ­մա­կան ողջ պատ­կե­րը: Ա­մեն դեպ­քում, նման հստակ ազ­դակ­ներ կան, ո­րոնք, կրկնենք, ի­րա­նա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հետ մեկ­տեղ, կա­րող են դառ­նալ մեր տա­րա­ծաշր­ջա­նի վրա ազ­դող մեկ խո­շոր գոր­ծոն:

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության