Սամվել Կարապետյանի կառուցած այգում ռուսական մամուլն արգելվա՞ծ է

Ներքաղաքական

Երեւանի կենտրոնում օրերս խոչընդոտել են քաղաքացիներին անվճար բաժանել Հայաստանում շուրջ 20 տարի հրատարակվող ռուսական «Комсомольская правда в Армении» թերթի հավելվածը: Մասնավորապես՝ Մաշտոց 15/5 հասցեում գտնվող «Սիզընս» ռեստորանային համալիրի հարակից այգում տարածքի անվտանգության աշխատակիցը մոտեցել է թերթերը բաժանողներին եւ նշել, թե սա մասնավոր տարածք է՝ հորդորելով հեռանալ: Երբ հարցրել են՝ իսկ ո՞ւմ պետք է դիմի երեւանցին իր քաղաքում քաղաքացիներին թերթ նվեր անելու համար՝ անվտանգության աշխատակիցը նշել է Տերյան 8 հասցեն, որտեղ տեղակայված է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը:

Այն, որ մայրաքաղաքի կենտրոնում մասնավորեցված այգի կա, եւ թե ինչպես է այն մասնավորեցվել, առանձին ուսումնասիրության նյութ է: Համենայնդեպս, բաց աղբյուրներից մեզ հաջողվեց պարզել, որ 2021 թվականի մայիսից «Սիզընս» ռեստորանային համալիրն ու կից այգին անցել են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կառավարման ներքո։ Ըստ պաշտոնական տվյալների` «Սիզընս» այգին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության նվերն է Երեւանին, երեւանցիներին եւ քաղաքի հյուրերին։ Բայց պարզվում է՝ սա ոչ բոլոր երեւանցիներին է վերաբերում:

Ի դեպ, նկատենք, որ նույն այգում ժամանակին տեղի է ունեցել, հաջակցություն ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի առաջին հավաքը, ինչն առնվազն հուշում է Կարապետյանների եւ «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի կապի մասին: Ավելին՝ 2019 թվականի հունիսի 16-ին հենց նույն այգում միասին զբոսնում էին Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը, եւ դեռ այն ժամանակ ասվում էր, որ «Նոր այգու» շինարարության նախաձեռնողը եւ հովանավորը «Տաշիր» բարեգործական հիմնադրամն է։ Եվ, փաստորեն, ի՞նչ է ստացվում, Սամվել Կարապետյանի կառուցած այգում ռուսական մամուլն արգելվա՞ծ է:

Սեփ. լրատվություն

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում