«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թուրքական եւ ադրբեջանական զորքերը կարող են մտնել Հայաստան տարբեր պատրվակներով. Ղեւոնդյան

Տեսանյութեր

«Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ հետ։

— Մինչ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում գոռում է՝ «Կեցցե՛ խաղաղությունը, կեցցե՛ ժողովրդավարությունը», տեսնում ենք, որ տարածաշրջանում պատերազմը գնալով ավելի է թեժանում։ Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին։

— Կա երկու հարթակ, որտեղ նա խաղաղության մեսիջներ է հղում։ Եվրոպական խորհրդարանում ցանկանում էր նշել, որ Ադրբեջանի հետ իրենց ճանապարհը միաբան է։ Այն պատվիրակված թեզերը, որոնք իրեն հանձնարարվել են, այդ թվում՝ նաեւ Եվրամիության առանձին ներկայացուցիչների եւ հանձնակատարների մակարդակով, ինքը պարտաճանաչ կերպով իրականություն է դարձնում։

Խաղաղության թեզերի հաջորդ շահառուն հայ հասարակությունն է։ Ունենք նախընտրական գործընթացներ։ Իզուր չէ, որ այդ խաղաղության սիմվոլիզմը նա ամեն առավոտ ի ցույց է դնում եւ ամեն տեղ խոսում է դրա մասին։ Բայց ադեկվատ, սթափ մտածող մարդիկ հասկանում են, որ աշխարհում երբեք որեւէ խաղաղություն թղթով եւ խոստումով չի լինում, այլ՝ ուժային բալանսով ու զսպումով։ Անվտանգությունն է ծնում խաղաղություն, եւ ոչ թե հակառակը։

Երբ դիմացի կողմը հավակնություններ ունի քո տարածքի նկատմամբ եւ ամեն օր խոսում է «Արեւմտյան Ադրբեջանի» մասին, ավելին ասեմ՝ կիրառական առումով պատրաստվել է դրան, եւ մենք շուտով կտեսնենք այդ ամենը՝ առաջին իսկ առիթի դեպքում, այդ խաղաղության վերաբերյալ խոսքերը մատուցվում են որպես կապիտուլյացիա։ Բայց քանի որ նախընտրական գործընթաց է, մարդիկ լարված են, վերջին տարիներին, մեղմ ասած, ամենատարբեր ծանր վիճակների միջով են անցել, անընդհատ խոսելով խաղաղության մասին՝ փորձ է արվում մարդկանց կաշառել։

— Այդքան գովազդված ԹՐԻՓՓ-ի ուղին որքանո՞վ է իրատեսական Իրանի շուրջ զարգացող իրադարձությունների ֆոնին։

— Հարցը տեղին է։ Նախ՝ իրականության մեջ ԹՐԻՓՓ չկա, այն պարզապես փաթեթավորում է՝ ամերիկյան նախագահի ամբիցիաները սպասարկելու տեսանկյունից։ Նա սիրում է այդպիսի բաներ, ինչն իր անձնական գործն է․ ի վերջո, գերտերության ղեկավար է։

Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, որի անունը դրվել է ԹՐԻՓՓ, այն ամերիկյան կուրացիայով թուրքական սեգմենտի հաղորդակցային երաշխավորված ուղի է։ Բայց Իրանի հետ հնարավոր պատերազմը, կարծես թե, որոշակիորեն փոխեց իրավիճակը։ Ընդ որում՝ միշտ չէ, որ կարող ենք ասել՝ դրական, թե բացասական առումով, որովհետեւ եթե Իրանի շուրջ ցամաքային պատերազմ լինի, իսկ այդ պատերազմը Աստված գիտի ինչ մասշտաբներ կընդգրկի, դրա կարեւորությունը էականորեն կփոխվի։

Եթե ցամաքային պատերազմում Իրանը սկսի զիջել, մեծ հաշվով, որեւէ մեկին հետաքրքիր չի լինելու Սյունիքը։ Իսկ եթե չզիջի, ապա Սյունիքը կարող է նաեւ ճակատագրական դեր ունենալ՝ զորքեր տեղափոխելու առումով, ասենք՝ Թուրքիայից Ադրբեջան կամ հակառակը, որովհետեւ մենք չգիտենք, թե ովքեր կարող են մտնել այդ պատերազմի մեջ։ Գումարած՝ ենթադրենք փախստականներ տեղափոխվեն, եւ Հայաստանը չկարողանա ապահովել իր անվտանգության նվազագույն նշաձողը․ ո՞ւմ է դիմելու՝ Ռուսաստանին, իհարկե՝ ոչ։

Դիմելու է, առաջին հերթին, Թուրքիային, Ադրբեջանին՝ նշելով, որ ունենք նույն ընդհանուր խնդիրները։ Հետեւաբար՝ թուրքական եւ ադրբեջանական զորքերը, ամենատարբեր կարգավիճակներով՝ խաղաղապահ, հումանիտար, աղետը մեղմելու կամ դրա դեմն առնելու պատրվակներով, կարող են տեղակայվել այս ամբողջ գծի երկայնքով։

Դժվար է ասել, թե որ սցենարը կլինի, որովհետեւ այս մեծ քաղաքականությունում կարող են լինել հարյուրավոր սցենարներ եւ դրվագներ։ Ընդ որում, անդրադառնալով հնարավոր էսկալացիային՝ պետք է նկատենք, որ երբ Իրանը հասկանա, որ իրեն հյուսիսից շրջափակում են, ո՞վ ասաց, որ, օրինակ, ինքը թույլ կտա, որ մյուսները վերցնեն Սյունիքը, եւ ինքը չի անի առաջին քայլը։ Սրանք բոլորը թեզեր են, որոնք գոյության իրավունք ունեն, բայց մենք չգիտենք՝ որը իրականություն կդառնա, որը՝ ոչ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան