«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Տաղարան»-ը նշում է իր 45-ամյակը

Մշակութային

Տարին հոբելյանական է «Տաղարան»-ի համար: Հնագույն երաժշտության անսամբլը տոնում է իր 45-ամյակը (գեղարվեստական ղեկավար  և դիրիժոր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան):

Մոտ կեսդարյա պատմություն կերտած այս բացառիկ անսամբլը, իր տաճարային երաժշտությամբ, անտարբեր չի թողնում անգամ ամենաբծախնդիր հանդիսատեսին: Յուրաքանչյուր համերգի «Տաղարան»-ը ներկայանում է նոր շնչով, ժամանակին համընթաց, ակադեմիական բեմահարթակից հնչեցնելով 5-15-րդ դարերի հայ ազգային մշակույթի բացառիկ արժեքներ. շարականներ, տաղեր, հոգևոր ու աշխարհիկ գոհարներ ու համաշխարհային հնագույն երաժշտություն:

«Տաղարան»-ը 45 տարիների անբասիր աշխատանքային գործունեությամբ, ազգային ու համամարդկային մշակութային ժառանգությունը պահում, պահպանում, հանրայնացնում ու փոխանցում է սերունդներին։ Անգնահատելի է անսամբլի դերը մերօրյա մշակութային պատմության կերտման, կայացման, հայի ու ազգայինի դաստիարակման գործում։  

2026 թվականի յուրաքանչյուր համերգ սպասված տոնակատարություն է լինելու հանդիսատեսի համար` իր ուրույն ձեռագրով ապահովելով մշակութային հրավառություն:

Դե իսկ սկիզբը 1981 թվականին էր, երբ Գրիգոր Դանիելյանը , նույն ինքը՝ Դանիել Երաժիշտը, հիմնեց «Շարական» հնագույն երաժշտության անսամբլը ` ղեկավարելով այն մինչև 1985 թվականը: Անսամբլի անվանումը հուշել է իր ուսուցիչը՝ երաժշտագետ Ռոբերտ Աթայանը։ Մաեստրոն առաջնորդվել է այն գաղափարով, որ, եթե 200-300 տարվա մշակութային պատմություն ունեցող երկրները կարող են հնագույն երաժշտության անսամբլներ ունենալ, ապա հազարամյակների պատմություն ու մշակույթ ունեցող հայ ազգը աներկբայորեն պետք է ունենա իր հնագույն երաժտական ստեղծագործությունները պրոֆեսիոնալ կատարմամբ ներկայացնող և ավետող անսամբլ։ 1985 թվականին «Մելոդիա» ֆիրմայի կողմից` Արամ Խաչատրյան համերգասրահում, տեղի է ունենում «Շարական» անսամբլի ձայնագրությունը։ 1986 թվականին թողարկվում է «Շարական» հնագույն երաժշտության անսամբլի ձայնասկավառակը։

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն, խորապես կարևորելով անսամբլի տեղը և դերը, որոշում է կայացնում անսամբլն ընդգրկել եկեղեցական միջոցառումների շարքում, տալով իր օրհնությունն ու բարեմաղթանքը: Կոմունիստական կուսակցության ղեկավարության առաջարկով՝ հնագույն երաժշտության «Շարական» անսամբլն անվանակոչվել է «Տաղարան», քանի որ անվանումն ուներ կրոնական ու հոգևոր բնույթ:

«Տաղարան»-ի առաքելությունն ի սկզբանե եղել է վեր հանել ու հանրահռչակել մեր ժողովրդի հնագույն երաժշտությունը: 1987 թվականին «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի ղեկավարությունը ստանձնում է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը: 1988 թվականին «Տաղարան»-ը ստացել է պետական կարգավիճակ։ Այս տարիներին անսամբլը ծաղկունք ապրեց, ներկայացավ այլ հարթության բարձունքից` հաղորդելով  նոր շունչ ու որակ:

Երվանդ Երկանյանը «Տաղարան»-ի համար մշակել է 350- ից ավելի հայ հոգևոր, ժողովրդական, ազգային, հայրենասիրական ստեղծագործություններ, որոնք առանձնանում են բարձրաճաշակ, երկանյանական հոգու նուրբ ձեռագրով: Երվանդ Երկանյանի մշակումներն առանձնահատուկ են հայ հոգևոր երգարվեստի ոճի ճշգրիտ ըմբռնմամբ, կոմպոզիտորական բարձր վարպետությամբ:

Այդ տարիներին «Տաղարան»-ը, առաջին անգամ, հանդիսատեսին է ներկայացրել Կլաուդիո Մոնտեվերդիի «Պոպեայի թագադրությունը»-ը, Քրիստոֆ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» և Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերաները` համերգային ձևաչափով։ Երվանդ Երկանյանի ղեկավարության օրոք, 1990 թվականին «Մելոդիա» ֆիրմայի կողմից` Մոսկվայում «Տաղարան»-ը ձայնագրվում ու թողարկում է ձայնասկավառակ։

1994 թվականից անսամբլը ղեկավարում է լավագույն մաեստրոներից մեկը` դաշնակահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը, որը ոչ միայն պահում է անզուգական ու մաքրամաքուր բարձր արվեստ ներկայացնելու իր առաքելությունը, այլ նաև  բեմ է բարձրացնում այնպիսի գոհարներ, որոնց մշակումներն ու գործիքավորումները տասնամյակներ շարունակ ունկնդրին ուղեկցում և տեղափոխում են երաժշտության տիեզերական աշխարհ:

Մաեստրո Սեդրակ Երկանյանի ձեռամբ «Տաղարան»-ը հսկայական գործունեություն է ծավալում ` ներակայացնելով հայ հոգևոր միջնադարյան երաժշտությունից մինչև եվրոպական մինչդասական ու բարոկկո շրջանի երաժշտություն: Հայ մշակութային գանձերին զուգահեռ հնչում է նեգրական  սպիրիչուելներ, իսպանական, ֆրանսական, իտալական, գերմանական, չինական հնագույն երաժշտության ամբողջական պատկերներ:

«Տաղարան»- ը,  լինելով միակը ` գրեթե կես դար երաժշտական ոճային առանձնահատկությունով, բարձր վարպետությամբ, մենակատարների ու նվագախմբի համահունչ ներդաշնակությամբ, միշտ բարձրակետում է: Այս անսամբլն ակադեմիական բեմից, ակադեմիական հնչողությամբ ճշմարիտ արվեստով կրթում ու դաստիարակում է որակյալ հասարակություն: Հիրավի , անսամբլի առաքելությունը մեր օրերում բարդ է, բայց Ս. Երկանյան մաեստրոն գիտի , որ յուրաքանչյուր ճշմարիտ արվեստագետ ինքն է իր ուղին հարթում, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ ` ի շահ «Տաղարան»-ի:

Մաեստրոն, հավատարիմ մնալով իր գենետիկ կոդին, կոմիտասյան ուղենիշը այցեքարտ դարձրած, կերտում է «Տաղարան»-ի իր ղեկավարության եռահատորը: Նա քարտեզագրել, մշակել ու «Տաղարան»-ի երկացանկը հարստացրել է հորովելների, քոչարիների, հայկական խճանկարների, հարսանեկան հայտնի ու անհայտ երգերի ու պարեղանակների շարքերով:

Անսամբլը ներկայացրել է «Կարոս խաչ» վիպերգությունը և Հովհաննես  Թումանյանի հեքիաթների հիման վրա գրված «Վարք հիմարաց» խաղերգությունը ( կոմպոզիտոր` Դ. Սաքոյան)։

«Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլն  իր 45 տարիների կարևոր ու բեղմնավոր գործունեության ընթացքում մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, հայտնի ստուդիաների կողմից ձայնագրվել ` թողարկելով ձայնասկավառակներ, նկարահանել տեսահոլովակներ, մշտապես արժանացել հեղինակավոր հեռուստա և ռադիո ծրագրերի ուշադրությանը, միջազգային ու տեղական մամուլի անդրադարձների։ Անսամբլը համերգային ծրագրերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, ներկայացնելով հայկական մշակույթը, բարձր հնչեցնելով Հայաստան անունը:

Մ. Գևորգյան

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան