«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չեմ կարծում՝ աղետ է սպասվում, եթե ընտրությունների արդյունքներն այլ լինեն, քան ենթադրում է պարոն Փաշինյանը. Նավասարդյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը հիմա էլ հաշմանդամությամբ է սպառնում լրագրողներին եւ ընտրողներին... Եվ սա դեռ այն փուլում, երբ նախընտրական քարոզարշավը սարերի հետեւում չէ, եւ կրկին ակնկալիք ունի վերընտրվելու: «Չեք կարող մեր օգտին չքվեարկել, հակառակ դեպքում՝ մնալու եք անգործ կամ ձեզ սպառնում է հաշմանդամություն», - նման խոսույթով լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում երեկ հանդես եկավ երկրի ղեկավարը՝ խոսելով խոսքի ազատության մասին: Թե այս հայտարարությունը որքանով անմիջական աղերս ունի խոսքի ազատության հետ, «Իրավունք»-ը փորձեց պարզաբանում ստանալ «Հարավային Կովկաս» միջազգային ասոցիացիայի համանախագահ,Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՑ։

— Պարոն Նավասարդյան, նման արտահայտություն անելով՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ մեսիջ է հղում լրագրողներին եւ առհասարակ զանգվածային լրատվության միջոցներին:

— Ճիշտն ասած, զբաղվածության պատճառով չեմ հետեւել, բայց եթե ասում եք, որ այդպես է արտահայտվել, կմեկնաբանեմ այսպես. փաստորեն, գաղափարն այն էր, եթե չի ընտրվում «Քաղաքացիական պայմանագիր« կուսակցությունը, ապա Հայաստանում խոսքի ազատություն չի լինելու:

Կարծում եմ՝դա չափազանցված մոտեցում է վարչապետի կողմից: Հայաստանում եղել են տարբեր իշխանություններ, բայց կարելի է ասել, որ խոսքի ազատություն, որքան էլ հիմա հակառակն են ասում, կար: Իհարկե, լրատվամիջոցներն ունեցել են բազմաթիվ խնդիրներ, սահմանափակումներ կային, ինչպես եւ այսօր կան նմանատիպ սահմանափակումներ, բայց ասել, որ բոլորիս աղետ է սպասում, եթե հանկարծ ընտրությունների արդյունքներն այլ լինեն, քան ենթադրում է պարոն Փաշինյանը, ես չեմ կարծում:

— Այսինքն, նման ձեւակերպում տալով Նիկոլ Փաշինյանը զգուշացնում է, որ եթե իր փոխարեն որեւէ մեկն ընտրվի վարչապետ, լրագրողական համայնքը զրկվելո՞ւ է խոսքի ազատությունից:

— Կարծում եմ՝ այո: Առաջին հերթին նկատի ունենալով, որ լրատվամիջոցների, լրագրողների նկատմամբ բավականին ագրեսիվ եւ կոշտ էին նախորդ իշխանությունները: Այդպիսի դրսեւորումներ իրականում կային, բայց դա, ամեն դեպքում, էականորեն իրավիճակը մեր լրատվամիջոցներում չէր փոխում:

— Բայց չէ՞ որ ինչպես Ռոբերտ Քոչարյանի օրոք, այնպես էլ հիմա էլի կան ակնհայտ ճնշումներ լրատվամիջոցների նկատմամբ: Չմոռանանք, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելայնի դեպքը, որոնք մինչեւ այսօր կալանքի տակ են՝ մեկը տանը, մյուսը՝ քրեակատարողական հիմնարկում:

— Ես դա էլ նկատի ունեմ, որ հիմա էլ կան նմանատիպ դրսեւորումներ, որը շատ մտահոգիչ է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան