Սրանց նախընտրական զինանոցում միայն պերաշկի է, սուջուխ ու կուկուռուզ. Կարո Վարդանյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է գրող, գրականագետ, բ.գ.թ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Վարդանյան, այս պահին ի՞նչ գրական գործընթացի մեջ եք:

Ներկայումս խմբագրում եմ մեր երեւելի արձակագիրներից Ստեփան Ալաջաջյանի՝ ամբողջ 5 հատոր կազմող հուշագրությունը։ Ասեմ, որ ընթերցողին մեծ անակնկալ է սպասվում, քանի որ այդ հատորներում խորությամբ ներկայացված է Հայաստանի 1950-60-ական թվականների ամբողջ ընթացքը՝ գրական, մշակութային, գիտական եւ պետական-կուսակցական բոլոր առանցքային դեմքերով։ Ամենակարեւորը՝ ընթերցողը ապշելու է՝ տեսնելով այսօրվա հետ առկա բազմաթիվ խորքային զուգահեռներ։

Հետաքրքրություն բորբոքելու համար բերեմ ընդամենը մեկ դրվագ Ալաջաջյանի եւ Մամուլի կոմիտեի նախագահի միջեւ 1969 թ. տեղի ունեցած մի զրույցից, երբ նույնիսկ Մովսես Կաղանկատվացու «Պատմության» լույսընծայումն էր երկար ժամանակ արգելանքի տակ, որպեսզի Ադրբեջանը չնեղանար...

- Խնդրում եմ, խոսի՛ր, ի՞նչ գրքեր էին...

- Կաղանկատվացի՝ «Պատմություն Աղվանից աշխարհի»...

- Դրա ի՜նչը պիտի խմբագրեին։ Դա յոթերորդ դարի, հազար երկու հարյուր տարի առաջվա պատմիչ է...հայոց Արցախի եւ Ուտիքի մասին գրած պատմություն եւ գրաբար է։

- Մեջը քարտեզ ունի...որի համար ադրբեջանցիները կարող են խիստ բողոքել...Ժողովուրդների միջեւ կարող է թշնամություն առաջացնել...Աղվանքը հայկական է եղել, դա պատմական փաստ է...Բայց հիմա հայկական չէ, իսկ գիրքը հիմա է թարգմանաբար լույս է տեսնում մեզ մոտ։ Առարկել են Կենտկոմում։

- Վա՜յ, վա՜յ,- գոչեցի...Քերովբե Պատկանյանը 1861-ին դա թարգմանել է ռուսերեն, երբ Աղվանքը ռուսական էր, այն ցարական Ռուսաստանի մեջ էր, դա թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, նույնիսկ՝ թուրքերեն...

- Բայց քարտեզը չի տպվել...

- Ուզում ես ասել՝ առանց քարտեզի՞ պետք է տպվեր, կամ խմբագիրը պետք է հանե՞ր քարտեզը...թե՞ ընդհանրապես գիրքը պիտի լույս չտեսներ...աշխարհաբար...Ինչո՞ւ չես խոսում, ինչո՞ւ չես բացատրում․․․

- Գիտե՞ս ինչ։ Կան հայ ղեկավարներ, որոնք ադրբեջանցու փոխարեն իրենք են մտածում, ադրբեջանցու մտածելիքը՝ հուշում...

- Բայց չէ՞ որ դու էլ, Հայկարամ, մեզ հետ մասնակցում էիր Սողոմոն Սողոմոնյանի տանը եղած հավաքույթներին, ուր Ղարաբաղի հարցը բարձրացնելու ձեւեր էինք որոնում։ Երեսունվեց հազար ստորագրությունների մեջ քո ստորագրությունն էլ կա։ Արցախի հայկական լինելը պատմիչներն են ապացուցում, այդ ապացույցը չհրատարակելը հանցանք չէ՞...

- Չգիտեմ ինչո՞ւ՝ իրադրությունը փոխված են տեսնում...

- Ուրիշ ի՞նչ գրքեր քննադատվեցին։

- «Գորկին եւ Հայաստանը» եւ «Եղիցի լույսը»․․․»։

Ինչպե՞ս եք վերաբերվում այն տեսակետին, որ գրականությունը պետք է մնա «մաքուր արվեստ» եւ չներքաշվի քաղաքական խնդիրների մեջ։

Գրականության եւ արվեստի թեման մարդն է, մարդու կյանքը, իսկ այդ կյանքն այսօր քաղաքականացված է ավելի, քան երբեւէ։ Միայն ծառ ու ծաղիկ երգել-նկարելը կնշանակի փախուստ իրականությունից, կյանքից։ Թեեւ ծառ ու ծաղիկն էլ մեր խելահեղ օրերում քաղաքականացված են։

Ո՞րն է այսօր ամենակարեւոր չգրված ստեղծագործությունը Հայաստանի մասին:

Էպոսը, 21-րդ դարի էպոսը։ 2020-ի աշնանն Արցախում սկսեց կերտվել այդ էպոսը, բայց Երեւանը զավթած չարիքը ջնջեց-փոշիացրեց էպոսը կերտողներին էլ, Արցախն էլ։ Էպոսը մնաց չգրված։

Երկրում տիրող իրավիճակի մասին ի՞նչ կասեք։

Ծայրահեղ ծանր, օրհասական։ Մի դիվային ձեռք հենց այս պահին մեր ու մեր երկրի վերջաբանն է ձեւակերպում, ու եթե ամռանն այդ ձեռքից «գրիչը» չխլենք՝ դրանով կգրվի նաեւ մեր դամբանականը։

Ինչպե՞ս կմեկնաբանեք օրվա իշխանության եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջեւ առկա հարաբերությունները։

Կաթողիկոսը հաստատակամ գտնվեց՝ այդպիսով դառնալով մեր երկրի ու պետականության պահպանման վերջին պատվարը։ Առայժմ կողմերի միջեւ ժամանակավոր «հրադադար» է՝ պայմանավորված մոտալուտ ընտրություններով։ Հայության գենետիկ կոդը աղավաղելու, ամեն բան ուրանալու ու թրքանալու «պետական» այս ընթացքի առաջ Վեհափառն ու Եկեղեցին հզոր խոչընդոտ են, ու դա խելացնորության է հասցնում իշխանությանը։ Բայց առայժմ վերջինս ստիպված է առժամանակ միայն ատամները կռճտացնել, քանզի վերջին ամիսների այլանդակ ասպատակությունները շատերի աչքերն էին բացում ու վտանգում ալիեւականների վերարտադրվելու շանսերը։

Մեր իրականության մեջ ամենաշատն ի՞նչն է Ձեզ ե՛ւ զայրացնում, ե՛ւ զարմացնում։

Մեր հանրության թրքահաճ, չարորակ հատվածի ինքնակործան մոլեռանդությունը։ Եթե գիտակից ու պատվախնդիր հատվածը, որն անհամեմատ մեծ է, նույնքան հետեւողական ու համախմբված լինի, շատ արագ կարելի է դրանց մղել հետին պարունակներ. այնպես, ինչպես աշխարհի բոլոր երկրներում է։ Աշխարհի որեւէ երկրում չես կարող տեսնել այսպիսի իրավիճակ, երբ իշխող ուժը կործանում է այն ամենը, ինչը կոչված է երկիրն ու պետականությունը պահպանելու, հզորացնելու։ Սա ոչ թե զայրացնում ու զարմացնում է, այլ հուսահատության է հասցնում շատերիս։

Համառոտ երգիծական անդրադարձ կկատարե՞ք այսօրվա ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

 Էլ ի՞նչը ու ի՞նչ սրտով երգիծես, երբ ցինիկ թափառախումբը իր պերաշկի-կուկուռուզ-սուջուխ կլանելու տեսարաններով ամենօրյա ռեժիմով նույնիսկ մեր կործանումն է ծաղրում։ Սրանց նախընտրական զինանոցում միայն պերաշկի է, սուջուխ ու կուկուռուզ։ Այնուամենայնիվ, այսպիսի մի քառյակով կներկայացնեմ վերջին օրերի այլանդակությունը.

Ես այսօր սուջուխ եմ ճարել,

Սուջուխի տեղը ես արդեն գիտեմ,

Իմ կամքը ամուր է քարից էլ

Ու քարից փափուկ ինչ ասես կուտեմ։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում