Դեռ որքա՞ն Իսրայելը կկարողանա Թրամփին պատերազմի մեջ պահել

Վերլուծություն

Այս­պի­սով, ի՞նչ ըն­թաց­քի մեջ է ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=336774&l=am): Այս հար­ցի հետ կապ­ված ա­մե­նա­լուրջ գոր­ծոն­նե­րից մեկն է դառ­նում այն, որ ԱՄՆ­–ում Թ­րամ­փի վրա ճնշում­ներն ար­դեն հաս­նում են գա­գաթ­նա­կե­տին: Ըն­դա­մե­նը մեկ նյո­ւանս. ա­մե­րիկ­յան, այս­պես ա­սած, «կան­խա­տե­սում­նե­րի շու­կա­յի» տվյալ­նե­րով, ա­մե­րի­կա­ցի­նե­րի 72%–ը կար­ծում է, որ Թ­րամ­փը կեն­թարկ­վի իմ­պիչ­մեն­տի մին­չեւ պաշ­տո­նան­կութ­յան ա­վար­տը: Ու դա, ի­հար­կե, մեր­կա­պա­րա­նոց են­թադ­րութ­յուն չէ:

Այս­պես, Թ­րամ­փի հաս­ցեին ուղղ­ված հին մե­ղադ­րանք­ներն ակ­տի­վո­րեն հա­մալր­վում են նո­րե­րով: Նախ, թոփ թե­մա է դար­ձել լու­րը, որ ա­մե­րիկ­յան եւս մեկ ա­վիա­կիր` «GERALD R. FORD»–ը, եւս խոց­վել է ի­րա­նա­կան հրթի­ռից եւ փա­խել ռազ­մա­դաշ­տից: Շատ լուրջ աղ­մուկ է ա­ռաջ բե­րել նաեւ ԱՄՆ Ազ­գա­յին հա­կաա­հա­բեկ­չա­կան կենտ­րո­նի տնօ­րեն Ջո­զեֆ Քեն­թի հրա­ժա­րա­կա­նը, ո­րից հե­տո նա մե­կը մյու­սից սեն­սա­ցիոն հայ­տա­րա­րութ­յու­ններ է հնչեց­նում. «Իս­րա­յե­լը սկսեց պա­տե­րազ­մը, եւ մենք գի­տեինք, որ Ի­րա­նը կպա­տաս­խա­նի: Իս­րա­յե­լը ի­րեն ան­ձեռնմ­խե­լի էր զգում եւ վս­տահ էր, որ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը ստիպ­ված կլի­նի մտնել պա­տե­րազ­մի մեջ միայն իր հա­մար...»,– պն­դում է նա: Ա­վե­լին, Ի­րա­նի պատ­ճա­ռով մեկ այլ «մերժ­յա­լի»` Թա­քեր Կարլ­սո­նին տված հար­ցազ­րույ­ցում նա հի­շեց Թ­րամ­փի ա­ռանց­քա­յին թի­մա­կից, կար­կա­ռուն գոր­ծիչ, նա­խա­գահ դառ­նա­լու հսկա­յա­կան պո­տենց­իալ ու­նե­ցող Չար­լի Քըր­քի աղ­մուկ հա­նած սպա­նութ­յան թե­ման: Քեն­թը շեշ­տե­լով, որ Քըր­քը Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի ընդգծ­ված դիր­քեր ու­ներ, պատ­մում է նաեւ սպա­նութ­յու­նից կարճ ժա­մա­նակ ա­ռաջ Ս­պի­տակ տան մի­ջանց­քում նրա հետ ու­նե­ցած կարճ զրույ­ցի մա­սին: Այն է` Քեն­թը եւ Քըր­քը ող­ջու­նել են միմ­յանց, ո­րից հե­տո Թ­րամ­փի դաշ­նա­կի­ցը նա­յել է Քեն­թի աչ­քե­րի մեջ եւ մի­տում­նա­վոր բարձր ձայ­նով ա­սել. «Ջո, թույլ մի տուր, որ մենք պա­տե­րազ­մի մեջ մտնենք Ի­րա­նի հետ»: «Եվ հե­տո հան­կարծ նա դառ­նում է հրա­պա­րա­կա­յին սպա­նութ­յան զոհ, եւ մեզ գործ­նա­կա­նում թույլ չեն տա­լիս որ­եւէ հարց տալ այդ մա­սին։ Մեզ թույլ չեն տվել շա­րու­նա­կել հե­տաքն­նութ­յու­նը»,–­ ա­վե­լաց­րել է Քեն­թը: Եվ դժվար չէ կռա­հել, որ սա հան­րա­յին դաշ­տում ա­րա­գո­րեն սկսում է կապ­վել Թ­րամ­փի հետ:

­Վեր­ջա­պես, ԱՄՆ պետ­պարտ­քը գե­րա­զան­ցեց 39 տրի­լիոն դո­լա­րը` պահ­պա­նե­լով ա­մեն ե­ռամս­յակ 1 տրի­լիո­նով ա­վե­լա­նա­լու դի­նա­մի­կան: Ու այս վի­ճա­կում թե ին­չի կհասց­նի Ի­րա­նի դեմ եր­կար պա­տե­րազ­մը, կա­րե­լի է կռա­հել: Նաեւ, թե ֆի­նան­սա­կան ուղղ­վա­ծութ­յան ճնշում­նե­րը որ­քա­նով են ա­վե­լա­նա­լու միայն այդ թվե­րից:

Ա­հա այս ֆո­նին այն, որ ար­դեն ան­գամ Թ­րամփն է սկսել խո­սել պա­տե­րազմն ա­վար­տե­լուց, հաս­կա­նալ կա­րե­լի է: Օ­րի­նակ նա­խօ­րեին Թ­րամ­փը, շանթ ու ո­րոտ թա­փե­լով եվ­րո­պա­ցի դաշ­նա­կից­նե­րի գլխին, խոս­տա­նա­լով Մակ­րո­նին վռնդել նա­խա­գա­հա­կան ա­թո­ռից, նաեւ հայ­տա­րա­րեց. «Ե­թե մենք հենց հի­մա հե­ռա­նա­յինք, նրանց 10 տա­րի կպա­հանջ­վեր վե­րա­կանգն­վե­լու հա­մար։ Բայց մոտ ա­պա­գա­յում կհե­ռա­նանք, շատ մոտ ա­պա­գա­յում»: Թ­րամ­փից հե­ռու չէ. կա­րող է մի օր էլ հայ­տա­րա­րել, թե վերջ, հաղ­թե­ցինք, գնում ենք տուն:

­Դա, թե­րեւս, պարզ հաս­կա­նում են նաեւ Իս­րա­յե­լում: Ի­րա­վի­ճակն այն դի­նա­մի­կա­յի մեջ է, երբ Թ­րամ­փը հա­զիվ թե կա­րո­ղա­նա եր­կար ժա­մա­նակ շա­րու­նա­կել ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար այդ­պես էլ ի­մաստ չստա­ցող պա­տե­րազ­մը: Պետք է այդ «ի­մաս­տը» սար­քել` Թ­րամ­փին ա­վե­լի եր­կար մնա­լու պո­տենց­իա­լը տա­լու հա­մար: Իսկ դա, թե­րեւս, հնա­րա­վոր է պրո­վո­կա­ցիա­նե­րի եւ պա­տե­րազ­մի մասշ­տաբ­նե­րը մե­ծաց­նե­լու հաշ­վին:

Ի­րա­նը բա­ցա­հայ­տեց նման մեկ պրո­վո­կա­ցիոն տար­բե­րակ` հրա­պա­րա­կավ տե­ղե­կաց­նե­լով, որ կա­րող է բե­մադր­վել սեպ­տեմ­բե­րի 11-ի նման հար­ձա­կում` Ի­րա­նին մե­ղադ­րե­լու հա­մար: Ըստ տե­ղե­կութ­յուն­նե­րի՝ Իս­րա­յե­լը պլա­նա­վո­րում է ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կում Դու­բա­յում՝ թի­րա­խա­վո­րե­լով աշ­խար­հի ա­մե­նա­բարձր շեն­քը՝ Բուրջ Խա­լի­ֆան» կամ նման այլ բան: Ե­րե­ւի հի­մա դա չաշ­խա­տի:

­Հա­ջոր­դեց ի­րա­նա­կան գա­զա­նավ­թա­յին կա­րե­ւո­րա­գույն` Հա­րա­վա­յին Պարս գո­տուն ուղղ­ված իս­րա­յել­յան հար­վա­ծը: Դ­րա պա­տաս­խա­նատ­վութ­յու­նից, Թ­րամ­փը, ճիշտ է, շտա­պեց խու­սա­փել` մե­ղադ­րե­լով Իս­րա­յե­լին, բայց դա բան չի փո­խում: Ի­րա­նը նախ սպառ­նաց, ա­պա սկսեց հար­վա­ծել Սաուդ­յան Ա­րա­բիա­յի, Քա­թա­րի եւ ԱՄԷ-ի նավ­թա­քի­միա­կան հա­մա­լի­րին: Ա­ռա­ջի­նը Քա­թա­րի Ռաս Լա­ֆա­նի վե­րամ­շակ­ման գոր­ծա­րան­նե­րի հա­մա­լիրն էր, ո­րը, ընդգ­ծենք, մշա­կում է հա­մաշ­խար­հա­յին հե­ղու­կաց­ված բնա­կան գա­զի 21%-ը:

Իս­րա­յե­լի հաշ­վար­կը, թե­րեւս, հենց դա էր` Ի­րա­նի պա­տաս­խան հար­վա­ծը: Որ դա այն աս­տի­ճան կկա­տա­ղեց­նի ա­րա­բա­կան շեյ­խե­րին, որ նրանք կշտա­պեն պա­տե­րազ­մի մեջ մտնել: Ու արտ­գործ­նա­խա­րար­նե­րի այն հա­վա­քը, ո­րը տե­ղի ու­նե­ցավ Սաուդ­յան Ա­րա­բիա­յում, նվիր­ված էր կոա­լի­ցիա­յի գա­ղա­փա­րին: Բայց այն, որ Ան­կա­րան իր նա­զիր–­վե­զի­րի` Ադր­բե­ջա­նի եւ Պա­կիս­տա­նի մաս­նակ­ցութ­յամբ ա­րաբ­նե­րի հետ «կոա­լի­ցիոն» քննար­կում­նե­րի էր մաս­նակ­ցում, դեռ չի նշա­նա­կում, որ նման կա­ռույց կստեղծ­վի: Ա­րաբ­ներն ի­րա­կան ռազ­մա­կան պո­տենց­իալ չու­նեն, որ կա­րո­ղա­նան ու­ղիղ բախ­ման գնալ Ի­րա­նի հետ: Ա­ռա­վել եւս, որ թեեւ ա­րաբ շեյ­խե­րի մի մա­սը սկսել է խո­սել Ի­րա­նի դեմ ար­շա­վից, սա­կայն կա­րող է այդ երկր­նե­րում այլ լրջա­գույն խնդիր ա­ռաջ բե­րել: Ն­ման պա­տե­րազ­մը կնշա­նա­կի Իս­րա­յե­լի հետ կոա­լի­ցիա­յով հար­ձա­կում իս­լա­մա­կան պե­տութ­յան վրա: Թեեւ ա­րաբ­նե­րը հիմ­նա­կա­նում սու­նի­ներ են, ի­րենց «սուրբ գործն» է շիա­նե­րի դեմ կռվե­լը, բայց երբ դա ա­նում ես հրեա­նե­րի հետ դաշ­նակ­ցե­լով եւ նրանց  թե­լադ­րան­քով, ա­պա դա ար­դեն լուրջ մեղք կլի­նի: Այ­սինքն, շեյ­խե­րը սե­փա­կան հան­րութ­յա­նը հա­զիվ թե կա­րո­ղա­նան բա­ցատ­րել, թե ին­չու են նե­րիս­լա­մա­կան պա­տե­րազմ սկսում, հա­նուն իս­րա­յե­լա­–ա­մե­րիկ­յան շա­հե­րի: Իսկ թե դա ինչ ներ­քին հա­կա­սությ­ուն­նե­րի է բե­րե­լու, կա­րե­լի է կռա­հել:

­Թուր­քիան Ի­րա­նի դեմ կռվե­լու ո­րո­շա­կի ռազ­մա­կան պո­տենց­իալ, ի­հար­կե, ու­նի, ա­ռա­վել եւս, ե­թե կա­րո­ղա­նա ներգ­րա­վել մի­ջու­կա­յին զենք ու­նե­ցող Պա­կիս­տա­նին: Սա­կայն Պա­կիս­տա­նը, ինչ­քան էլ որ Թուր­քիա­յի դաշ­նա­կիցն է, մեկ է` չի կա­րող Չի­նաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը զրո­յաց­նել: Բա­ցի այդ, ե­թե Թուր­քիան ո­րո­շի գնալ Ի­րա­նի հետ բախ­ման, պա­տե­րազ­մից հե­տո ի՞նչ ռեալ ռազ­մա­կան պո­տենց­իալ կու­նե­նա: Իսկ ե­թե այդ պա­հին Իս­րա­յե­լը ո­րո­շի միան­գա­մից Ան­կա­րա­յի հարցն է՞լ լու­ծել:

Այ­սինքն, ե­թե Իս­րա­յե­լը մտա­ծում է ԱՄՆ­–ին պա­տե­րազ­մի մեջ պա­հել Ի­րա­նի դեմ ցա­մա­քա­յին ար­շավ սար­քե­լու մի­ջո­ցով, ա­պա, ինչ­պես քրդե­րի պա­րա­գա­յում էր, ա­րաբ­նե­րի դեպ­քում եւս հա­զիվ թե կա­րո­ղա­նա­ ռեալ մար­տա­կան միա­վոր սար­քել: Իսկ ա­ռանց դրա դեռ որ­քա՞ն ժա­մա­նակ կկա­րո­ղա­նա Թ­րամ­փին պա­հել պա­տե­րազ­մի մեջ...

­Վեր­ջին տար­բե­րակ էլ կա` մի­ջու­կա­յին զեն­քը: Այդ մա­սին գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի բա­ցա­հայտ է խոս­վում, եւ, հաշ­վի առ­նե­լով ժա­մա­նակ­նե­րի խե­լա­հե­ղութ­յու­նը, դա էլ չպետք է բա­ցա­ռել: Միայն թե Իս­րա­յե­լում չկա այն վստա­հութ­յու­նը, որ հա­մար­ժեք պա­տաս­խան չի լի­նի: Իսկ դա մի­ջու­կա­յին զեն­քի հար­ցում լուրջ զսպա­շա­պիկ է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում