«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». ԿԳՄՍ-ի ամենաանընդունելի, ամենասխալ որոշումներից մեկ

Միջազգային

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այս ուստարվա ավարտին ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով՝ երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով:

Թե՛ ոլորտի փորձագետները, թե՛ բազմաթիվ ուսուցիչներ, թե՛ ծնողները արձանագրում են, որ սա ԿԳՄՍ նախարարության ամենաանընդունելի, ամենասխալ որոշումներից մեկն է, որն ի սկզբանե դատապարտված է ձախողման: Ինչո՞ւ: Նախ՝ նման էսսեով անհնար է պատկերացում կազմել, թե աշակերտը ինչ գիտելիքներ ունի նշյալ առարկաներից, որովհետև ոչ բոլոր պատմական իրադարձություններն են արտացոլված գրականության մեջ, և ոչ բոլոր գրական գործերը պատմական հենք ունեն:
Արդյունքում աշակերտը կարող է ստիպված լինել համեմատել, օրինակ՝ Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը և «Հայկ և Բել» առասպելը (չնայած վերջինս ևս առավել «Գրականություն» առարկային կարելի է դասել), կամ այլ անհամադրելի համեմատություններ անել: Երկրորդ՝ ինը տարի աշակերտները էսսե չեն գրել, այդ համեմատությունները չեն արել, որովհետև ծրագրով նախատեսված չի եղել:

Սա, իհարկե, գիտեն նաև ԿԳՄՍ-ում: Դրա համար էլ որոշել են մարտի 27-ին ուսուցիչների և սովորողների համար կազմակերպել էսսեի վերաբերյալ վեբինար-հարցուպատասխան: Կարելի է ասել՝ լավ է ուշ, քան երբեք, սակայն հարցն այն է, որ ընդամենը երկու ամսում աշակերտներին նման քննության պատրաստելը նշանակում է պարզապես սովորեցնել քննության «տեխնիկա», «ծիտիկ» դնել ու անցնել առաջ: Իսկ արդյունք պարզապես չի լինելու: Բայց դա երևի թե կրթության պատասխանատուներին չի հետաքրքրում: Կարևորը մի տեղ նշվի, որ «նոր չափորոշիչն» ընթացքի մեջ է: Իսկ թե ինչ կլինի մեր կրթական համակարգի հետ, աշակերտների հետ, վաղվա օրվա հետ, էական չէ:

Այդուամենայնիվ, իրազեկենք, որ ուսուցիչներն ու սովորողները մինչև մարտի 24-ը ներառյալ պետք է լրացնեն իրենց հետաքրքրող հարցերը, որոնց պատասխանները կներկայացվեն վերոնշյալ վեբինար-հարցուպատասխանի ընթացքում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության