«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ԿՐԱԿՈՑԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍՈՒՐԵՆ ՓԻԼՈՍՅԱՆ

Հասարակություն

Մարտի 19-ը, անմահ հերոս ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՓԻԼՈՍՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 31 տարեկան։ Նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոսի մայրը, տիկին ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում պատմեց.«Սուրենս ծնվել է 1995 թվականի մարտի 19-ին, Լոռու մարզի Սպիտակի շրջանի Սարահարթ գյուղում։ Նա մեր ավագ ու տան միակ տղա զավակն էր, ունի քույր։ Որդիս 2001-ին հաճախել է Սարահարթի միջնակարգ դպրոցը, ավարտել է 2012֊ին։ 2013֊ի հունիսի 19֊ին զորակոչվել է Հայոց բանակ ծառայության։ Ծառայում էր Հադրութի զորամասում։ Թանկագին որդիս, շատ էր սիրում ավտոմեքենաներ, քանդում ֊հավաքում էր, վերանորոգում։ Նա միշտ ձգտում էր հասնել իր նպատակներին։ Միաժամակ, մեծ սեր ուներ նաև ընտանի կենդանիների հանդեպ, շատ հոգատար էր, պահում ու կերակրում էր նրանց։ Սուրենս բնավորությամբ շատ հանգիստ, հավասարակշռված, խելացի ու համեստ անձնավորություն էր։ Շատ հարգված ու գնահատված երիտասարդ։ Դեպքի օրը, մարտական ընկերները ափսոսանքով ասել էին, որ երանի ճանաչած չլինեին Սուրենին։ Հունվարի 19֊ի, լույս 20֊ի գիշերը Ղարաբաղա ֊ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, թշնամու կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ։ Նենգ թշնամին ցուցաբերել է ակտիվություն, տարբեր տրամաչափի զինտեխնիկաներով ռմբակոծության ենթարկել, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց։ Նույն ժամանակահատվածում, շփման գծի տարբեր հատվածներում, ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզական դիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են ու կորուստներ կրելով հետ շպրտվել։ Ցավոք, դրանցից մեկը ճակատագրական է եղել Սուրենիս համար։ 2015֊ի հունվարի 20֊ին, հերոսաբար զոհվել է դիպուկահարի կրակոցից։ Զոհվել է տեղում, գլխի շրջանում ստացած վնասվածքի հետևանքով։ Որդիս ընդամենը 5 ամսից պիտի զորացրվեր։ Ինչ էլ լինի, մեր ցավը մնում է ցավ ու երբեք էլ չի սպիանում։ Երբեք չենք կարող համակերպվել այս դաժան իրողության հետ։Սուրենս միշտ ասում էր այսպես.

«Ես անպայման ծառայելու եմ, էլ ինչ տղա, որ չծառայի, հենց հետ գամ, սաղ լավ է լինելու»... Անմահ հերոս Սուրեն Փիլոսյանը, հետմահու պարգևատրվել է այս մեդալներով «Արիության համար», ԵԿՄ կողմից «Երկրապահ», «Զորավար Անդրանիկ», «Միասնություն հանուն հայության» ԲՀԿ ֊ի նախագահ Սուսաննա Իսահակյանի կողմից, «Սպիտակի արծիվ» հուշամեդալի Հայկ Եղիազարյանի կողմից։ Հայրենի Սարահարթ գյուղի ներքևում կառուցվել է տաղավար, հուշաղբյուր ի հիշատակ Սուրենի։ Գյուղի կենտրոնում տեղադրվել է խաչքար։ Գյուղի դպրոցը անվանակոչվել է Սուրենի անվամբ։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում