Քոչարյանին «ծամելը» Փաշինյանի համար մի պերաշկի ուտել է․ Հովիկ Աղազարյանը Փաշինյանի վերջին ջղաձգումների մասին
ՀանդիպումԻշխանությունները բնականաբար պատերազմի վտանգը օգտագործում են ներքաղաքական նպատակներով՝ հասարակությանը վախեցնելու համար, որպես ներքաղաքական քարոզչության գործիք։ Նրանք հայտարարում են, որ պատերազմ կարող է լինել, սակայն չեն ասում, որ դրա հավանականությունը որևէ կապ չունի նրա հետ, թե, օրինակ, Հայաստանը կփոխի՞ սահմանադրությունը, թե՞ չի փոխի, կամ` Հայաստանում կխոսե՞ն Արցախի պատմության մասին, թե՞ չեն խոսի, կամ` Ադրբեջանին անհատույց հումանիտար ճանապարհ ու օդային տարածք կտրամադրե՞ն, թե՞ չեն տրամադրի,-անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձին, որտեղ վերջինս հստակ նշում է, որ եթե ինքը չվերընտրվի պատերազմն անխուսափելի է ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը․
- Այս ամենը ըստ էության ոչ մի կապ չունի պատերազմի վտանգի հետ։ Եթե Ադրբեջանը տեսնի, որ Հայաստանի նկատմամբ կարող է ագրեսիա իրականացնել և ինչ-որ բան ստանալ՝ անպատիժ ձևով, ապա հաստատ կանի այդ քայլը, իսկ եթե չունի նման հնարավորություն, ապա ինչ ուզում ես ասա, ուզում ես Արցախի մասին խոսիր, ուզում ես Ադրբեջանի հանցագործությունների մասին, դա ոչ մի ազդեցություն չի թողնի։ Պատերազմ սկսելը, կամ չսկսելը որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի իշխանության հռետորաբանության հետ, ոչ էլ կապ ունի ընդդիմության հռետորաբանության հետ։ Պարզապես ներքաղաքական մանիպուլյացիաներ են իրականացնում իշխանությունները, քանի որ ունեն վերարտադրման խնդիր։
Պատգամավորի դիտարկմամբ․
-Նման քաղաքական շանտաժները կսաստկանան ընտրությունների մոտենալուն զուգահեռ, որովհետև ուրիշ քարոզչական առանցք Փաշինյանի իշխանությունըչունի: Իհարկե ներկայացնում են ասֆալտը, դպրոցները, մանկապարտեզները, բայց իրենք էլ են հասկանում, որ դրանք իրենց ծավալով ու որակով այն չեն, որ մեծ տպավորություն ու ազդեցություն թողնեն հասարակության վրա: Իսկ այստեղ արդեն մնում է աշխատել այդ հոգեբանական շանտաժի ուղղությամբ, այսինքն՝ ամենազգայուն տեղից բռնել: Իհարկե, որքան մոտենա ընտրությունը, Հայաստանի իշխանությունը ավելի շատ է փորձելու սեղմել հասարակության զգայուն տեղը: Նիկոլ Փաշինյանի համար սա զուտ նախընտրական հարց չէ, նա բերել է մի իրավիճակի, երբ ունեցել ենք Արցախի կորուստ, ունեցել ենք Հայաստանի տարածքների զիջում Ադրբեջանի միակողմանի պահանջով, ունեցել ենք Ադրբեջանի պայմաններով ճանապարհի տրամադրում դե յուրե ԱՄՆ-ին, դե ֆակտո Ադրբեջանի ցանկացած տրամաբանությամբ, ու դեռ կան բոլորիս հայտնի մի շարք պահանջներ Ադրբեջանի կողմից, որ Հայաստանը պետք է կատարի:
Նիկոլ Փաշինյանն այս ակնհայտ զիջումների պարագայում ունի մեկ «բացատրություն»՝ այս ամենն արել եմ խաղաղության համար ու այդ ամենն արել եմ Հայաստանի ինքնիշխանությունը այդ խաղաղության միջոցով պահելու համար: Նրա ամբողջ ջանքը միտված է հասարակության մեջ այս մտածողական հեղափոխությունն անելու, որպեսզի Արցախի կորուստը, այդ զիջումներն Ադրբեջանին դիտվեն ոչ թե պարտություն ու նահանջ, այլ՝ խաղաղության ու ինքնիշխանության ձեռքբերման միջոց: Սա Փաշինյանի համար ոչ միայն նախընտրական խնդիր է, այլև իր քաղաքական դիրքը ամրապնդելու կամ դա հնարավորինս երկարաձգելու էկզիստենցիալ խնդիր:
Մեր զրուցակցի պնդմամբ․
-Փսշինյանի թիվ մեկ մրցակիցը այս պահին Սամվել Կարապետյանն է, Քոչարյանին ծամելը Փաշինյանի համար մի պերաշկի ուտել է, այս անգամ Քեչարյանը հնարավոր է շեմը անցնի, բայց գլխավոր ընդդիմություն դառնալու շանսերը քիչ եմ համարում։ Ավելին ասեմ, եթե Կարապետյանն էլ չդառնա հավաքական ընդդիմություն, ապա Փաշինյանը կվերաընտրվի 70 տոկոս եւ ավել ձայներով։

