Հունգարիան պատերազմով է սպառնում Ուկրաինային. Ինչ նոր խաղ է զարգանում ՆԱՏՕ-ում
ՄիջազգայինՀունգարիան պատերազմով է սպառնում Ուկրաինային։ Օրբանի աշխատակազմի ղեկավարի հայտարարություն միանշանակ այդ է հուշում: Ըստ այդմ. ««Թուրքական հոսք» գազատարի վրա Ուկրաինայի կողմից ևս մեկ հարձակումը կդիտարկվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա՝ Ուկրաինայի համար դրանից բխող բոլոր հետևանքներով»։
Ստացվում է այս վիճակը. ԵՄ-ն տարիներ շարունակ վճարել են նրա զենքի, ռազմական և սոցիալական ծախսերի համար, իսկ Ուկրաինայի զինված ուժերը, Զելենսկու հրամանով, զրկում են եվրոպական երկրներին էժան էներգիայից։ Ու կոնկրետ դեպքում. Ուկրաինայի գործողությունները` նավթամուղը փակելն ու գազամուղի վրա հարձակումները ուղիղ հարված ում են ԵՄ եւՆԱՏՕ-ի անդամ երկրի էներգետիկային, այն է` անվտանգությանը: Դա բոլոր միջազգային օրենքներով այդ երկրի վրա հարձակում է: Եվ Հունգարիան հիմա հենց դա է ֆիքսում` Կիեւին հիշեցնելով, որ դա ոչ միայն այս երկրի, այլ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի վրա հարձակում է: Եթե անգամ այդ կառույցներում կան Ուկրաինային աջակիցներ, բա իրավիճակը քիչ բանով կարող է փոխել։ Եթե սրան ավելացնենք այն փայլուն հարաբերությունենրը, որոնք վարչապետ Օրբանն ունի ՆԱՏՕ-ի հիմնական ուժի` ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ այն ծայրահեղ դժգոհությունը, որը Թրամփն ունի եվրոպական մի շարք երկրների հանդեպ, ապա կարելի է ենթադրել, որ եթե Հունգարիան պաշտոնապես խոսի իր վրա Ուկրաինայի կողմից հարձակման մասին, Թրամփը չի հապաղի միացնել ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմը: Ուկրաինայի կողմնակից եվրոպացիները դրան դե՞մ կգնան, երեւի Թրամփի համար ավելի լավ. նա այդ դեպքում կկարողանա տվյալ հիմքի վրա կառուցել ԱՄՆ-ի քաղաքական կուրս, թե ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանությունը գործնականում չի գործում: Ու ասել, թե Հունգարիան նմեն մեսիջ է հղում առանց Թրամփի հետ համաձայնեցնելու, երեւի ճիշտ չի լինի:

