Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարը՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական ստրկության մեջ չապրել․ Շարմազանով

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Նիկոլ, այ տենց գոռա, որ ազգը քո իրական դեմքը տեսնի։

Արցախցի աղջկան երեսով ես տալիս ու ասում ես՝ ՀՀ քաղաքացին միլիարդներ է ծախսել Արցախի վրա:

Իրո՞ք…բա գոռում էիր ՝Արցախը Հայաստան է եւ վերջ,որդուդ Արցախ ծառայության էիր ուղարկում,Շուշիում պարում էիր ինքնամոռաց ։

Հիմա եկել երեսով ես տալիս,թե Արցախի համար միլիարդներ է ծախսվել։

Կամ արցախցի աղջկան ասում ես՝ ինչու՞ եք թռել Արցախից։

Արցախցին չի թռել ,արցախցին չի ուրացել իր պայքարն ու գերեզմանները՝ գերադասելով Արցախից հեռու ,բայց ադրբեջանական ստրկության մեջ չապրել։

Արցախցին ,ամիսներ շարունակ բլոկադայի մեջ է ապրել,բայց Ադրբեջանից բերված հացը չի կերել։

Հասկանու՞մ ես, արցախցին գերադասել է քաղցած մնալ, բայց իր որդիներին սպանող թշնամու տված հացը չի վերցրել։

Դու դա չես էլ հասկանա։

Իսկ իրականում էս պատմության մեջ թռածը դու ես՝ Նիկոլ Փաշինյան։

Դու ես թռել Արցախից՝ հանձնելով այն Ադրբեջանին։

Դու ես թռնում Հայաստանից՝ մերժելով Անկախության հռչակագիրը։

Հուսով եմ ժողովրդի աչքերը կբացվի ու շուտով կավարտվի Հայաստանի ամոթի ժամանակաշրջանը»,-գրել է  նա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում