Ինչ են պատմում «Համլետ. Collapse»-ի դերակատարները

Մշակութային

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացած «Համլետ. Collapse» ներկայացումը դարձել է Շեքսպիրի դասական ողբերգության ժամանակակից ու համարձակ վերաիմաստավորումը, որն անդրադառնում է մեր դարի սոցիալական, բարոյական եւ էկոլոգիական մարտահրավերներին: Ներկայացումը Համլետի կերպարը տեղափոխում է այսօրվա իրականություն՝ որպես ինֆորմացիայով ծանրաբեռնված, վախերով ու կասկածներով ապրող մարդու, որի ներքին պայքարը վերածվում է ամբողջ հասարակության արտացոլման։

«ՊԵՏՔ Է ՄԱՐԴ ՄՆԱԼ, ՀԱՎԱՏԱԼ ԱՍՏԾՈՒՆ ՈՒ ՓՐԿՎԵԼ»

«Իրավունք»-ը զրուցել է ներկայացման գլխավոր հերոսի՝ Համլետի դերակատարի հետ: Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը դերը վստահել էր Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան ԳՈՌ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ:

Ձեր մարմնավորած Համլետը տվեց «լինել, թե չլինել» հավերժական հարցի պատասխանը: Սա՞ էր ներկայացման գլխավոր ուղերձը հանդիսատեսին:

— Այս ներկայացումը, մանավանդ իր վերջին տեքստով, այն մասին է, որ գոնե մի հոգի փրկվեց։ Կարծում եմ` հանդիսատեսը հասկացավ ու գոնե հանդիսատեսի միջից էլ մի հոգի փրկվեց։ Ներկայացումը դասական «Համլետ» չէ, դասական Շեքսպիրի գործը չէ, փոփոխած է: Ու այդ վերջին տեքստը խոսում է այն մասին, որ այս դժվարությունների, խնդիրների, կյանքի ու աշխարհի փոփոխությունների մեջ, միեւնույն է, պետք է մարդ մնալ, հավատալ Աստծուն ու փրկվել։ Սա փրկության մասին է։

— Այսինքն՝ ընտրել լինելու ճանապա՞րհը…

— Այո՛, պետք է միշտ լինել: Անկախ նրանից, թե կյանքը հակառակ է պտտվում կամ ընդհանրապես չի պտտվում, մի՛շտ պետք է լինել։

Ասում են՝ յուրաքանչյուր արտիստ երազում է գեթ մեկ անգամ լինել շեքսպիրյան հերոս: Սա Ձեր երազանքների դերերի՞ց էր եւ ընդհանրապես՝ ի՞նչ կասեք Ձեր եւ Համլետի «հարաբերությունների» մասին:

— Դերերի առումով, որպես այդպիսին, երազանքներ, կարելի է ասել, չեմ ունեցել։ Ռեժիսորը գտել է, որ ես պետք է խաղամ, համաձայնվել եմ։ Իհարկե, ինձ համար մեծ պատիվ է եղել նման գործում խաղալ ու կերտել հենց գլխավոր դերը։ Չնայած՝ շեքսպիրյան ստեղծագործություններում եւս լավ դերակատարումներ ունեցել եմ: «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում Մերկուցիոյի դերն եմ խաղացել, որը կարծում եմ` ոչ պակաս լավ պերսոնաժ է: Բայց այս կերպարն ինձ համար շատ ուսուցողական էր, ես Համլետին ընդունեցի իմ մեջ ու չգիտեմ` դուք պետք է ասեք` ստացվե՞ց Համլետին ցույց տալ, թե՝ ոչ: Թող հանդիսատեսն ասի:

Ի դեպ, ոչ միայն ստացվեց, այլեւ ապացուցեցիք հանդիսատեսին, որ լավ մարզավիճակում եք...

Մյուս անգամ անպայման վերնաշապիկով դուրս կգամ բեմ, որ ավելի շատ ասված խոսքերի վրա ուշադրություն դարձնեն (ծիծաղում է, -հեղինակ): Ինձ համար շատ կարեւոր էր, որ ներկայացման ուղերձը տեղ հասնի:

Ներկայացման վերջում հանդիսատեսի արձագանքը փաստում էր, որ հաստատ տեղ է հասել

— Դրա համար շատ ուրախ եմ եւ հպարտ։ Միշտ սպասում ենք այդպիսի հանդիսատեսի մեր թատրոնում:

«ԻՆՔՍ ԻՄ ՄԵՋ ԿԱՐՈՂԱՑԱ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ»

Համլետի մոր ու Դանեմարքայի թագուհու՝ Գերտրուդի դերակատարը ՆԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ էր, որը ռուսական թատրոնում հրավիրյալ դերասանուհի է: Իսկ թե ինչպես ստացվեց համագործակցությունը, մեզ հետ զրույցում նա փակագծեր բացեց:

Նորություն էր հանդիսատեսի համար Ձեզ տեսնել ռուսական թատրոնի բեմում: Ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ:

— Սա իմ առաջին համագործակցությունն է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հետ, ինչի համար շատ ուրախ եմ: Երբեւէ հնարավորություն չի եղել այս բեմում հանդես գալ: Սիրով ընդունել եմ Սուրեն Շահվերդյանի կողմից հրավերը, քանի որ ինձ համար նաեւ մի փոքրիկ տրամպլին էր ռուսերեն խաղալը: Իհարկե, նման փորձեր եղել են, այնպես չէ, որ չեմ խաղացել, բայց միշտ չէ, որ ռուսերենով եմ ներկայացնում իմ պերսոնաժներին: Սա ինքս իմ մեջ պետք է կարողանայի հաղթահարել, ինչն էլ ավելի գրավիչ էր։

Անդրադառնանք Ձեր կերպարին՝ Գերտրուդին

— Բնականաբար, յուրաքանչյուր դերասանուհու համար շեքսպիրյան դերերը երազելի են։ Իհարկե, կարծում էի` մի քիչ վաղ է ինձ համար Գերտրուդ մարմնավորելը, մի 5-10 տարի հետո, երեւի, ավելի համապատասխան կլինեի, բայց ինչո՞ւ հրաժարվել նման գեղեցիկ առաջարկից, երբ այն կա: Թատերախմբի հետ միանգամից ստացվեց շատ հետաքրքիր համագործակցություն։

Փորձերի հենց առաջին օրերից Սուրեն Շահվերդյանն ասաց, որ այս ամբողջ պատմությունը հնարավոր է նաեւ ոչ գիտակցաբար Գերտրուդն է, այսպես ասած, կազմակերպել, քանի որ, երեւի թե, ժամանակին, ըստ հարմար դրության, ամուսնացրել են իրենից տարիքով ավելի մեծ տղամարդու հետ։ Նա էլ գուցե տարիներ շարունակ համակերպվել է նման կացության հետ, բայց հետո հասկացել է, որ կարելի է նաեւ տրվել կրքին։ Այդ իսկ պատճառով կարծում եմ՝ Գերտրուդը հոգեբանության մեջ մի լավ արտահայտություն կա` «բացակայող մայր» է: Այսինքն` նա մի քիչ ավելի է ինքն իր վրա կենտրոնացած՝ իր եսասիրությամբ ու պահի ցանկություններով։ Այդ իսկ պատճառով նրա մայրական պորտալարով կապը որդու հետ շատ թույլ է, եւ նա ավելի շատ կենտրոնացած է իր կրքերի բավարարման վրա։

Բայց վերջում ուժեղացավ այդ կապը եւ փրկեց որդուն

— Այն պահին, երբ տղան ասում է՝ մա՛յր, ես սիրում եմ քեզ, կարծես թե, մայրական ինչ-որ զգացողություն արթնանում է:

Ձեր կերպարին չե՞ք ներում:

— Դժվար է… Ընդհանրապես, փորձում եմ մարդկանց հասկանալ բոլոր իրավիճակներում եւ չքննադատել նրանց արարքները: Մարդիկ կարող են այսպիսին լինել եւ շատ ավելի վատը լինել իրականում։ Բայց լավ է, որ գոնե վերջում եզրահանգումն այնպիսին եղավ, որ, ամեն դեպքում, մայրը զղջում է իր անտարբերության եւ ոչ հասուն վերաբերմունքի համար՝ իր կեցության, իր կարգավիճակի եւ որդու հետ հարաբերությանների հանդեպ:

Ձեր հարազատ Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում եւս վերջերս բեմադրվեց «Համլետ»-ը:  Եթե զուգահեռներ անցկացնենք, որն ինչո՞վ կառանձնացնեք:

— Դրամատիկական թատրոնի «Համլետ»-ում ես հանդես չեմ եկել, բայց այնտեղ էլ մեր շատ լավ դերասաններն են խաղում։ Նույն Գերտրուդի կերպարը Լուիզա Ղամբարյանն է մարմնավորել՝ շատ սիրուն, շատ պատվով…

Ոճային շատ տարբեր ներկայացումներ են։ Չեմ ուզում համեմատել, որովհետեւ Դրամատիկական թատրոնի ներկայացումն էլ շատ յուրահատուկ է իր անսպասելի լուծումներով, նույնն էլ Սուրեն Շահվերդյանի բեմադրությունն է: Մի անգամ նա շատ ճիշտ դիտարկում արեց, ինչը տպավորվել է: Ասաց` թույլ տվեք, որ իմ երազանքը, իմ պատկերացումներն իրականանան, օգնեք ինձ այն հասցնելու ավարտին։ Այսինքն` նա այսպես էր տեսնում այս գործի մեկնաբանությունը:

Ըստ Ձեզ, ի վերջո, ո՞րն է շեքսպիրյան «Համլետի» հանճարեղությունը, որ շարունակում է թատրոններում միշտ ակտուալ մնալ:

— Շեքսպիրյան պիեսներում արծարծվում են թեմաներ, որոնք մշտապես ակտուալ են՝ իշխանության տենչ, սեր, կիրք, հայրեր եւ որդիներ, տղամարդ եւ կին հարաբերություններ, դավաճանություն, շողոքորթում։ Իրականում, կարծում եմ, նման պիեսները, որոնք շատ հայտնի են ամբողջ աշխարհով մեկ, մարդիկ ոչ թե գալիս են դասական ներկայացում նայելու, այլ՝ տեսնելու հենց կոնկրետ այդ թատրոնի, տվյալ ռեժիսորի մեկնաբանությունը: Չէ որ բոլորս անգիր գիտենք այս պատմության սյուժեն, պիեսը, ուղղակի, ամեն անգամ ուզում ենք տեսնել, թե այս թատրոնը, այս թատերախումբը եւ կոնկրետ հենց այս ռեժիսորն ինչպես է այն մեկնաբանելու:

Ձեզ էլի կտեսնե՞նք ռուսական թատրոնի բեմում՝ նաեւ այլ ներկայացումներում:

— Հարազատորեն ենք արդեն իրար հետ աշխատում, ինչն ինձ համար շատ հաճելի է: Վերջերս սկսել եմ շատ թատրոնների հետ համագործակցել, ավելի անտրեպրիզային ներկայացումներում հանդես գալ, նաեւ շարունակում եմ խաղալ Դրամատիկական թատրոնում: Այս առումով շատ ուրախ եմ, որովհետեւ որքան ազատ, լայն ու կապանքներից բաց ես լինում քո մտածողության մեջ, որքան շատ ավելի ռեժիսորների ու թատերախմբերի հետ ես աշխատում, այնքան դու ավելի ճկուն ես, ամեն ինչ ավելի լավ ես զգում: Իսկ երբ կառչած ես լինում ինչ-որ մի ոճի մտածողությամբ, կարծում եմ` մի քիչ սխալ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում