Այս շաբաթը որոշիչ կարող է լինել պատերազմի հարցով, հնարավոր են ամենածայրահեղ սցենարները

Վերլուծություն

Այն, որ վեր­ջին օ­րե­րին փոր­ձա­գետ­նե­րը հա­մա­ռո­րեն խո­սում են ի­րա­նա­կան պա­տե­րազ­մում (Տես նաեւ https://iravunk.com/?p=337061&l=am) ա­մե­նա­խելա­հեղ զար­գա­ցում­նե­րի հնա­րա­վո­րութ­յան մա­սին, շատ լուրջ ա­հա­զանգ է: Ի­րո­ղութ­յունը սա է` Թ­րամփ–­Նե­թան­յա­հու զույ­գի հա­մար սո­վո­րա­կան ռազ­մա­կան մե­թոդ­նե­րը պար­զա­պես չեն աշ­խա­տում: Մ­նում է կա՛մ ոչ սո­վո­րա­կան մե­թոդ գտնել, կա՛մ դա­դա­րեց­նել պա­տե­րազ­մը: Չ­նա­յած, այս երկ­րորդ տար­բե­րա­կը դժվար թե աշ­խա­տի. Թ­րամ­փը կա­րող է հե­ռաց­նել ա­մե­րիկ­յան զոր­քե­րը, բայց Ի­րա­նը հաս­տատ կշա­րու­նա­կի հար­վա­ծել Իս­րա­յե­լին: Էլ չա­սած, որ պա­տե­րազ­մը կի­սատ թող­նե­լով, նա­հան­ջի դեպ­քում նվա­զա­գույ­նը, որ սպա­սում է Թ­րամ­փին եւ Նե­թան­յա­հու­ին, իմ­պիչ­մենտն է:

Պետք են ոչ սո­վո­րա­կան մե­թոդ­ներ, եւ այն, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս Նե­թան­յա­հուն եւ նրա ո­րոշ պաշ­տոն­յա­ներ սկսել են քա­ղա­քա­կա­նի փո­խա­րեն կրո­նա­կան թե­մա­տի­կան մղել ա­ռա­ջին պլան, շատ լուրջ մտա­վա­խութ­յուն­ների տե­ղիք տա­լիս է: Բա­նը հա­սավ նրան, որ Նե­թան­յա­հուն մար­տի 14-ին բա­ռա­ցիո­րեն հայ­տա­րա­րեց. «Մենք կտես­նենք Մե­սիա­յի վե­րա­դար­ձը, բայց դա տե­ղի չի ու­նե­նա այս հինգ­շաբ­թի»: Այ­սինքն, դրան հա­ջոր­դող հինգ­շաբ­թի օ­րը` մար­տի 26–ին, այ­սինքն` այս շա­բաթ­վա ըն­թաց­քում նա հնա­րա­վո՞ր է հա­մա­րում «Մե­սիա­յի վե­րա­դար­ձը». ու դա ի՞նչ է նշա­նա­կում:

Ի­րա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը եւս մտա­հոգ­ված է այդ ըն­թաց­քից` հայտ­նե­լով. «Զ­գույշ ե­ղեք ա­ռա­ջի­կա շա­բաթը: Հ­նա­րա­վոր է մի­ջու­կա­յին զենք օգ­տա­գործ­վի։ Ալ-Ակ­սա մզկի­թը կա­րող է ոչն­չաց­վել։

Խո­սակ­ցութ­յուն­ներ կան իս­րա­յե­լա­կան վեր­նա­խա­վի կող­մից «Մե­սիա­յի հռչակ­ման» մա­սին: Նե­թան­յա­հուն խո­սեց այդ մա­սին: Իս­րա­յել­ցի ռաբ­բի Բա­րուխ Ռո­զենբ­լու­մը հայ­տա­րա­րել է. «Մե­սիա­յի գա­լուս­տը կհայ­տա­րար­վի հրեա­կան օ­րա­ցույ­ցի Նի­սան ամս­վա ա­ռա­ջին օ­րը։ Վերջ­նա­կան պա­տե­րազ­մը, են­թադ­րա­բար, տե­ղի կու­նե­նա Հոր­մու­զի նե­ղու­ցում: Հինգ­շաբ­թի օ­րը հնա­րա­վոր «գա­լուս­տի» պատ­ճա­ռը Ա­մա­լե­կի (Ի­րան) ոչն­չա­ցումն է: Տա­րա­ծաշր­ջա­նը գտնվում է խիստ լար­ված ի­րա­վի­ճա­կում, եւ­ ա­ռա­ջի­կա օ­րե­րին հնա­րա­վոր են ան­սո­վոր եւ կտ­րուկ ի­րա­դար­ձութ­յուն­ներ»:

Ու սա ա­մե­նե­ւին էլ միակ աղբ­յու­րը չէ, որ խո­սում է գո­նե Ալ-Ակ­սա մզկի­թի` իս­լա­մի կա­րե­ւո­րա­գույն սրբա­վայ­րե­րից մե­կի հետ կապ­ված հնա­րա­վոր պրո­վո­կա­ցիա­յի մա­սին: «Չի­նա­ցի Նոստ­րա­դա­մու­սը»` վեր­լու­ծա­բան եւ գիտ­նա­կան Ցզ­յան Ս­յո­ւե­ցին­գը, ո­րի կան­խա­տե­սում­ների մեծ ճշգրտութ­յու­նը քա­նիցս է ա­պա­ցուց­վել, մտա­հո­գիչ նա­խազ­գու­շա­ցում է տվել Թա­քեր Կարլ­սո­նի հետ հար­ցազ­րույ­ցում: Նա կար­ծում է, որ իս­րա­յե­լա­կան ​​ռե­ժի­մը գաղտ­նի ստոր­գետն­յա աշ­խա­տանք­ներ է ի­րա­կա­նաց­նում իս­լա­մի եր­կու ա­մե­նա­սուրբ վայ­րե­րի՝ Ալ-Ակ­սա մզկի­թի եւ Ժայռի գմ­բե­թ մզկիթի տակ։ «Այս աշ­խա­տանք­նե­րը թույլ կտան ի­րա­կա­նաց­նել վե­րահսկ­վող պայթ­յուն, ո­րի արդ­յուն­քում մզկի­թը եւ Ժայ­ռի գմբե­թը կոչն­չաց­վեն, ին­չի հա­մար, հաս­կա­նա­լի է, կմե­ղադ­րեն ի­րա­նա­կան հրթի­ռին»: Դեպ­քը կհան­գեց­նի հա­մաշ­խար­հա­յին կրո­նա­կան հա­կա­մար­տութ­յան, եւ Եր­րորդ տա­ճա­րը, ո­րի մա­սին եւս ներ­կա­յումս շատ են խո­սում իս­րա­յել­ցի պաշ­տոն­յա­նե­րը, կկա­ռուց­վի ա­վեր­ված սրբա­վայ­րե­րի տե­ղում: «Սա պա­տա­հա­կա­նութ­յուն չէ, այլ ու­շա­դիր մշակ­ված սցե­նար, ո­րը կա­րող է ա­ռա­ջաց­նել 21-րդ դա­րի ա­մե­նա­մեծ կրո­նա­կան բա­խու­մը»,– պն­դում է Ցզ­յան Ս­յո­ւե­ցին­գը։

Որ­քա­նո՞վ կաշ­խա­տի նման սցե­նա­րը, երբ այդ մա­սին խոս­վում է բա­ցա­հայտ, կա­րող է լուրջ մե­սիջ դառ­նալ Նե­թան­յա­հու­ի հա­մար: Ա­ռա­վել եւս, որ նաեւ հնա­րա­վոր մի­ջու­կա­յին հար­վա­ծի հետ կապ­ված, նա կա­րե­ւոր մե­սիջ ստա­ցավ Ի­րա­նից:

Այս­պես, ի­րա­նա­կան միան­գա­մայն տե­ղե­կաց­ված ո­րոշ աղբ­յուր­ներ նա­խօ­րեին փոր­ձե­ցին մո­դե­լա­վո­րել, թե ինչ տե­ղի կու­նե­նա, ե­թե ​​Ի­րա­նից Իս­րա­յե­լի ուղ­ղութ­յամբ մի­ջու­կա­յին հրթիռ ար­ձակ­վի: Եզ­րա­կա­ցութ­յու­նը սա է. «Դա կհան­գեց­նի պայթ­յու­նի, ո­րը կգո­լոր­շիաց­նի է­պի­կենտ­րո­նում գտնվող ա­մեն ինչ եւ կա­ռա­ջաց­նի մա­հա­ցու այր­վածք­ներ մինչեւ 13 կի­լո­մետր հե­ռա­վո­րութ­յան վրա...»: Չ­նա­յած, ա­ռանց դրա էլ դժվար չէ հաս­կա­նալ, թե ինչ կլի­նի, ե­թե փոք­րիկ Իս­րա­յե­լին մի­ջու­կա­յին հար­ված հասց­վի. ան­գամ մեկ-եր­կու պայթ­յու­նը բա­վա­կան կլի­նի խիտ բնա­կեց­րած այդ եր­կի­րը ֆունկ­ցիո­նա­լութ­յու­նից զրկե­լու հա­մար:

Եվ այս դեպ­քում ամ­բողջ հարցն այս­տեղ այն է, թե ին­չու ի­րա­նա­կան, կրկնենք, միան­գա­մայն լուրջ եւ քա­ջա­տեղ­յակ փոր­ձա­գետ­նե­րը ո­րո­շե­ցին խո­սել այդ մա­սին: Ա­սել, թե պա­տե­րազ­մի այս թեժ պա­հին նրանք այլ գործ չու­նեն, քան ինչ-որ տե­սա­կան, ի­րա­կա­նութ­յու­նից կտրված եւ տար­րա­կան ճշմար­տութ­յուն­ներ պա­րու­նա­կող սցե­նար­ներ նկա­րագ­րե­լը, ե­րե­ւի ճիշտ չի լի­նի: Ըստ այդմ, ա­վե­լի խել­քին մոտ է, որ ի­րա­նա­կան փոր­ձա­գետ­նե­րին հրա­հանգ­ված է փոր­ձա­գի­տա­կան տե­սութ­յան ան­վան տակ ներ­կա­յաց­նել միան­գա­մայն ռեալ հա­վա­նա­կան սցե­նար: Մի բան, որն Ի­րա­նը պաշ­տո­նա­պես ա­նել չի կա­րող եւ չի ա­նի: Ու մնում է հի­շել այն հին խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ Ի­րա­նում մի­ջու­կա­յին զենք կա: Ու այս պա­հին, երբ միան­գա­մայն հա­վա­նա­կան է դար­ձել ա­մե­րի­կա-իս­րա­յե­լա­կան կոա­լի­ցիա­յի կող­մից տակ­տի­կա­կան մի­ջու­կա­յին զեն­քի կի­րա­ռու­մը, ակ­նար­կը, որ ան­խու­սա­փե­լիո­րեն կլի­նի պա­տաս­խան, ճիշտ պա­հին է: 

Ա­մեն դեպ­քում, դա­տե­լով ի­րան­ցի փոր­ձա­գետ­նե­րի գնա­հա­տում­նե­րից, այս շա­բա­թը միան­գա­մայն ո­րո­շիչ կա­րող է լի­նել պա­տե­րազ­մի հե­տա­գա ըն­թաց­քի հետ կապ­ված: Նաեւ հնա­րա­վոր են դար­ձել ան­գամ ա­մե­նա­ծայ­րա­հեղ եւ ա­մե­նապ­րո­վո­կա­ցիոն սցե­նար­նե­րը: Դա կա­րե­լի է հաս­կա­նալ, երբ, կրկնենք, Նե­թան­յա­հուն եւ Թ­րամ­փը մտել են գրե­թե ա­նե­լա­նե­լի վի­ճակ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում