Էդ ինչի, քո շպիոն լինելը ադա՞թ ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
Լեզվի պետական տեսչությունից հայտնում են, որ Նիկոլը մետրոյում կատաղեց այն բանից հետո, երբ նրա մեկնած Հայաստանի քարտեզի պատկերով կրծքանշանները Արցախից տեղահանված կինը արհամարհեց ուղղագրական սխալով։
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ` ԻՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԱԾ-Ի ՀԵՏ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՄԵՄԱՏՎԵԼ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ II-Ի ԵՂԲՈՐ՝ КГБ - ՈՒՄ ԾԱՌԱՅԱԾ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԵԶՐԱՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էդ ինչի, քո շպիոն լինելը ադա՞թ ա, Եզրասինը` բեդա՞թ
**
ՏԱՎԱՐԻ ՑԱՎԸ
(«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԼՐԻՎ ԱՆՎՃԱՐ, ԵՎ ԴԱ ՀՆԱՐԱՎՈՐ Է»` ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` հաշվի առնելով, որ Թաթոյանի լոգոյի վրա պատկերված է կով, ապա, ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել անվճար անասնաբուժությունը։
**
ԼՈԳԻԿԱԴ ՄԵՌՆԻ
(ՆԻԿՈԼԻ` ԵԹԵ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՀԱՂԹԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ռազմական տեսաբանների` Նիկոլը այդպես է մտածում, քանի որ իր կառավարության օրոք պատերազմի լիմիտը սպառվել ա, իսկ նոր եկողների համար դեռ ամեն ինչ առջեւում է։
**
ԹՐԱՄՓԸ` ՇՈՒՐԱ ԲԱԼԱԳԱՆՈՎԻ ՆՄԱՆ
(ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ Է ԻՐԵՆ ՀԱՄՈԶԵԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ` ԹՐԱՄՓԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ես չէի ուզում, ինձ համոզեցին, այդպես ստացվեց:

