«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դանիայում ընտրություններում իշխող ուժը հաղթել է վերջին 100 տարվա ընթացքում ամենավատ արդյունքով

Միջազգային

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը հաղթանակ է տանում խորհրդարանական ընտրություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական մամուլը։

Տվյալների համաձայն՝ իշխող կուսակցությունը հավաքում է ձայների 21,9%-ը։

Նշվում է, որ սա կուսակցության ամենավատ արդյունքն է վերջին ավելի քան հարյուր տարվա ընթացքում։

Երկրորդ տեղում Սոցիալիստական ​​ժողովրդական կուսակցությունն է՝ ձայների 11,6%-ով։ Պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենի «Վենստրե» կուսակցությունը երրորդ տեղում է՝ ձայների 10,1%-ով։

Լիբերալ դաշինքը չորրորդ տեղում է՝ ձայների 9,4%-ով։ Դանիայի ժողովրդական կուսակցությունը հինգերորդ տեղում է՝ ձայների 9,1%-ով։

Նշվում է, որ ընտրությունների արդյունքների համաձայն՝ ո՛չ «կարմիր բլոկը», ո՛չ էլ «կապույտ բլոկը» չեն կարողանա ապահովել մեծամասնություն։

Ձախ կենտրոնամետները («կարմիր բլոկ») կստանան, ընդհանուր առմամբ, 84 տեղ, աջ կենտրոնամետները («կապույտ բլոկ»)՝ 77, իսկ չափավոր ուժերը կունենան 14 տեղ։

Այսպիսով, կուսակցությունները, հավանաբար, ստիպված կլինեն բանակցություններ սկսել չափավոր ուժերի առաջնորդ, երկրի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենի հետ՝ կառավարություն ձևավորելու համար։

Ռասմուսենը կոալիցիոն գործընկերներին՝ Ֆրեդերիկսենին և լիբերալների առաջնորդ Պոուլսենին կոչ է արել հրաժարվել իրենց ձախ և աջ հայացքներից և փոխարենը ձևավորել կենտրոնամետ կառավարություն։

 

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության