«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀՐԱՏԱՊ. Ով է պատասխանատու «Կանազ»-ի հրդեհի համար. անտերությունից մինչեւ հրդեհ

Մշակութային

Մարտի 25-ին, ժամը՝ 19։12-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ եւ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհի բարդությունից ելնելով՝ հայտարարվել է «Թիվ 3 կանչ»:

Հիշեցնենք, որ 1958թ. կառուցված ու հուշարձանի կարգավիճակ ունեցող այս շենքն արդեն տասնամյակներ է, ինչ անտերության է մատնվել: 2017 թվականի հոկտեմբերին Երեւանի ավագանու որոշմամբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին էր փոխանցվել «Կանազ» մշակույթի կենտրոնը՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս 99 տարով: Իսկ 2024-ի մարտին, Երեւանի ավագանու ՔՊ-ական անդամների որոշմամբ՝ մշակութային այս կոթողը վերադարձվել է քաղաքապետարանին: Այն պետք է հիմնանորոգվեր եւ դառնար իբրեւ Երեւանի երաժշտական ակադեմիա, բայց վերածվեց մոխիրների…

Վերոնշյալի հետ կապված՝ «Իրավունք»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԻՑ:

«Ես վաղուց է այդ շենքի հետ որեւիցե կապ չունեմ, հետեւաբար, մեկնաբանություն տալ չեմ կարող»,- ասաց նա:

Այնուհանդերձ, մնում է առեղծված, թե ինչպես է այրվել շենքը, որը այդպես էլ չէր շահագործվում՝ այն էլ այս խոնավ եղանակին: Չէ որ սարսափ ֆիլմ հիշեցնող մեր իրականության մեջ ամեն բան է հնարավոր, նույնիսկ պատմամշակութային շինությունների խիստ տարօրինակ հրդեհում, մարդկանց անհիմն մեղադրանքներ, ձերբակալություններ...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան