Shell. Եվրոպայում վառելիքի սուր դեֆիցիտ սպասվում ապրիլին՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով
ՄիջազգայինShell-ի տվյալներով՝ Եվրոպայում վառելիքի սուր դեֆիցիտ սպասվում արդեն ապրիլին՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով։
«Հարավային Ասիան առաջինն էր, որ զգաց իրավիճակի ողջ ծանրությունը։ Այնուհետև այն տարածվեց Հարավարևելյան Ասիայում, Հյուսիսարևելյան Ասիայում, և ապրիլի մոտենալուն զուգընթաց այն ավելի ուժեղ կտարածվի Եվրոպայում», - կարծում է Shell-ի գործադիր տնօրեն Վաել Սավանը։
Ճգնաժամն արդեն ազդել է ավիացիոն վառելիքի մատակարարման վրա՝ գնի կրկնապատկմամբ։ Հաջորդը կլինի դիզելային վառելիքը, որին կհաջորդի բենզինը։

