Հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
ԵղանակՀանրապետության շրջանների մեծ մասում մարտի 26-28-ը, 30-ին ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 25-ի ցերեկն ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը ողջ հանրապետությունում կբարձրանա՝ 3-5 աստիճանով։
Երևանում մարտի 26-28-ը, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 26-ին և 30-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ: Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մարտի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.8°C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.9°C (1998թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.7°C

