«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կանազ․ մշակույթի վեհ տունը

Մշակութային
Այս վեհաշունչ գեղեցիկ Մշակույթի Տունը կառուցվել է հեռավոր 1958 թ-ին ճարտարապետներ Սոս Մանուկյանի եւ Վիլեն Տոնիկյանի նախագծով Քանաքեռի ալյումինի գործարանի ԲԱՆՎՈՐՆԵՐԻ համար... Քաղաքում այդ 600-տեղանոց դահլիճով Մշակույթի Տունը մարդիկ կոչում էին «Կանազ»-ի Մշակույթի Տուն, թեպետ այդպես հնչում էր ռուսերենի հապավումը «КАНАЗ», այսինքն` «Канакерский алюминиевый завод»:
 
Թամանյանական ոճին բնորոշ սյուներն ու խոյակները զարդարում են դեկորատիվ կամարաշարի ձեւով լուծված շենքի գլխավոր ճակատը: Կամարաշարի երկու կողմերում` փառավորելով աշխատավոր մարդուն, տեղադրված են քանդակագործ Գրիգոր Բադալյանի բանվորի եւ կոլտնտեսուհու քանդակները:
 
Ի դեպ, այս շենքի շինարարության վրա աշխատել են շատ հայրենադարձներ: Դրանց թվում էր նաեւ Պոլիսից Հայաստան գաղթած Պետրոսյան Գրիգորը` իմ արդեն երջանկահիշատակ ընկերուհի` տիկին Օֆելիայի հայրը... Տիկին Օֆելիան շատ էր հպարտանում, որ իր հայրը նույնպես մասնակցել է այդ շինարարական աշխատանքներին. «Ճակատի այ այս մասը հայրս է շարել...»:
 
Մինչ օրս, ամեն անգամ անցնելիս այդ աշխատավոր մարդուն փառաբանող շենքի մոտով, ակամա հիշում եմ տիկին Օֆելիայի բառերը, ակամա մտաբերում եմ երկու պատերազմներից հետո վերածնված մեր Հայաստանը, որը շենացրեցին Պոլսից, Արեւմտյան Հայաստանից եւ աշխարհի տարբեր վայրերից Հայրենիք վերադարձած հայորդի Գրիգորները...
 
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան