«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կկատարեմ ստեղծագործություններ, որոնք իրենց մեջ կմիավորեն օպերային եւ փոփ տարրեր. Վարդան Խաչատրյան

Մշակութային

«Իրավունք»-ի զրուցակիցը օպերային բարիտոն երգիչ Վարդան Խաչատրյանն է:

—Վարդան, ապրիլի 3-ին սպասվում է Ձեր «Լունա» համերգը։ Ի՞նչ գաղափար է թաքնված այս խորագրի հետեւում։

 
— «Լունա»-ն ինձ համար պարզապես անուն չէ։ Դա մթնոլորտ է, զգացողություն, մի քիչ նաեւ երազ։ Այս համերգով ուզում եմ ստեղծել մի աշխարհ, որտեղ երաժշտությունը ավելի մոտ է, ավելի անձնական եւ լսողը կարող է մի պահ կտրվել իրականությունից։

—Ի՞նչ ժանրային ուղղվածություն ունի ծրագիրը։

—Ծրագիրը crossover ոճի է՝ միավորում է օպերային փոփ տարրեր։ Կլինեն ինչպես հայտնի գործեր, այնպես էլ նոր մեկնաբանություններ՝ իմ սեփական զգացողությամբ։ Համերգին կհնչեն`Սելին Դիոնի, Անդրեա Բոչելիի, Ջոշ Գրոբանի, Ալեսանդրո Սաֆինայի, Լարա Ֆաբյանի, Հայկոյի հայտնի եւ սիրելի ստեղծագործությունները, ինչպես նաեւ գեղեցիկ եւ հայտնի երգեր համաշխարհային մյուզիքլներից։ Ամբողջ համերգը կուղեկցվի փոփ-անսամբլի կենդանի նվագակցությամբ։

—Ինչո՞վ է այս համերգը տարբերվում Ձեր նախորդ ելույթներից։

—Քանի որ ես կենտրոնացած եմ Օպերային եւ խիստ դասական ռեպերտուարում, ըստ այդմ իմ բոլոր համերգները դասական ժանրում են եղել։ Այս անգամ փորձել եմ դասական եւ փոփ ժանրերը միաձուլ եմ ու ընտրել համաշխարհային ժամանակակից ռեպերտուարի գոհարները։ Դա պարզապես երգերի շարք չէ, այլ մի ամբողջական էմոցիոնալ ընթացք՝ տրամադրությունների փոփոխությամբ։
Այս համաերգը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են գեղեցիկ երաժշտություն։ Անկախ նրանից՝ լսում են օպերա, թե ոչ: Կարծում եմ, այս համերգը կարող է դառնալ յուրահատուկ փորձառություն։
Ամեն ինչից անկախ խորհուրդս կլինի հետեւյալը՝ բաց մի թողեք հնարավորություն եւս մեկ երեկո անցկացնել երաժշտության մեջ։ Կարծում եմ՝ «ԼՈՒՆԱ»-ն երկար կհիշվի։ Համերգը տեղի կունենա Ապրիլի 3-ին ժամը 20։00 Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան