Օլիգարխիկ բազմամարտ՝ համատարած ընտրակաշառքի տեսքով

Վերլուծություն

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերն ապրիլի 1-ից կբարձրանան 30 տոկոսով։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք դրան հասել ենք բյուջետային կարգապահության եւ նաեւ էֆեկտիվ կառավարման շնորհիվ: Եվ հետեւաբար, մայիսին, հարգելի գործընկերներ, դուք կստանաք պլյուս 30 տոկոս աշխատավարձ, եւ ես` որպես նախարարության ղեկավար, ըստ էության, ձեզնից ակնկալում եմ ավելի լավ աշխատանք, ավելի մեծ ջանքերի ներդրում մեր հազարավոր քաղաքացիների հետ աշխատելիս, խնամելիս, ծառայություններ մատուցելիս»,- ասել է նա:

Բարձրացումը վերաբերում է նախարարության ենթակայությամբ գործող՝ երեխաների, տարեցների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների կենտրոններում աշխատող քաղաքացիների, երեխաների ցերեկային կենտրոնների բոլոր աշխատակիցների աշխատավարձին։ Առաջին հայացքից սոցիալական քաղաքականության դրսեւորում է։ Սակայն ժամանակային համընկնումը՝ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, առաջացնում է լուրջ քաղաքական եւ իրավական կասկածներ։

ՀՀ ընտրական օրենսգրքի տրամաբանությամբ՝ ցանկացած նյութական խթանում, որը կարող է ազդել ընտրողի ազատ կամարտահայտության վրա, դիտարկվում է որպես ընտրակաշառքի տարր։ Թեեւ տվյալ դեպքում այն ներկայացվում է որպես համակարգային բարեփոխում, փաստացի ստացվում է, որ պետական բյուջեի միջոցներով ձեւավորվում է ընտրական լոյալության խթանման մեխանիզմ։ Այլ կերպ ասած՝ գործ ունենք «օրինականացված ընտրակաշառքի» հետ։ Ընդ որում՝ իսկ թե հունիսից հետո, ինչպիսին կլինի, այն աշխատողների աշխատավարձերը, որոնք բարձրացվել են, Աստված գիտի, ավելի ճիշտ՝ ամենայն հավանականությամբ՝ չի լինի:

Եթե նախկինում ընտրակաշառքը քննադատվում էր որպես ստվերային երեւույթ, ապա այսօր այն ստանում է ինստիտուցիոնալ, «օրինականացված» տեսք՝ պետական քաղաքականության քողի տակ։ Նախկին իշխանություններին պիտակավորել էին ընտրակաշառք բաժանող, մինչդեռ հիմա այս իշխանությունը բաժանում է ընտրակաշառք բացեիբաց եւ ոչ թե սեփական գրպանից, այլ` պետբյուջեից: Ընդհանրապես, նախընտրական չհայտարարված քարոզարշավը վերածվել է իսկական խելագարության: Թե՛ իշխանությունը, թե օլիգարխիկ ընդդիմությունը փող է, որ ցփնում է: Փողոցները ողողված են քարոզչական պաստառներով եւ նախընտրական ավտոբուսներով, մեդիադաշտը այս կամ այն ուժի մասին գովազդային նյութերով… Որտեղի՞ց այդքան ավելորդ փող, հարցը մնում է օդում կախված: Իհարկե, իշխանության դեպքում ամեն ինչ հստակ է՝ թալանի մասին խոսելով եկան իշխանության, հիմա թալանում են ավելի շատ եւ բացառապես՝ պետական փողը:

ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԸ

Նախընտրական քարոզարշավը պետք է տեղի ունենա օրենքով սահմանված ժամկետներում՝ ապահովելով հավասար մրցակցային դաշտ, ֆինանսական թափանցիկություն եւ վարչական ռեսուրսների չարաշահման բացառում։ Սակայն ներքաղաքական ներկա իրողությունները վկայում են ճիշտ հակառակի մասին. գործընթացը վաղուց դուրս է եկել իրավական շրջանակներից՝ վերածվելով օլիգարխիկ ազդեցությունների, պետական լծակների կիրառման եւ զանգվածային ֆինանսական մանիպուլյացիաների հարթակի։

Ըստ գործող կարգավորումների՝ նախընտրական քարոզարշավը պետք է սկսվի ընտրություններից 40 օր առաջ։ Սակայն իրականում քարոզչական գործընթացները վաղուց են մեկնարկել՝ առանց պաշտոնական մեկնարկի հայտարարության։ Սա ոչ միայն խախտում է օրենքը, այլեւ խաթարում ընտրական գործընթացի հավասարության սկզբունքը։

Հատկանշական է նաեւ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ցուցաբերում բավարար արձագանք՝ փաստացի լեգիտիմացնելով այս խախտումները։ Երբ առաջին խախտումները գալիս են իշխանության բարձրագույն օղակներից, վերահսկող մարմինների պասիվությունը դառնում է օրինաչափություն։

Ընտրական օրենսդրությունը հստակ սահմանում է նախընտրական հիմնադրամների գոյությունը, որտեղ պետք է կենտրոնացվեն եւ հաշվետվության ենթարկվեն բոլոր ծախսերը։ Սակայն  հիմա արդեն իսկ շրջանառվում են հսկայական ֆինանսական հոսքեր, որոնց աղբյուրները մնում են անհայտ։

Այսօր քաղաքական դաշտում առկա է մի իրավիճակ, որտեղ թե՛ իշխանությունը, թե՛օլիգարխիկ ընդդիմությունը ներգրավված են ֆինանսական մրցավազքի մեջ։ Քարոզչական ավտոբուսներ, բազմահազար գովազդներ, լայնածավալ շտաբներ՝ այս ամենը պահանջում է զգալի ռեսուրսներ, որոնց ծագման վերաբերյալ հանրությունը հստակ պատասխաններ չի ստանում։

Ավելին, փորձագետների շրջանում ակտիվորեն քննարկվում է նաեւ արտաքին ֆինանսավորման հնարավորությունը, ինչն արդեն դուրս է գալիս ոչ միայն ընտրական իրավունքի, այլեւ ազգային անվտանգության դաշտ։ Օրինակ, ո՞վ գիտի, թե իրեն Հայաստանի վարչապետի թեկնածու հռչակած Արման Թաթոյանը որտեղի՞ց է այդքան գումար ծախսում՝ իր նախընտրական փիառի համար: Իհարկե, կգա ժամանակը, եւ կբարձրաձայնենք նաեւ այդ մասին, բայց սրանք հարցեր են, որոնք հանրությունն ինքն էլ պետք է բարձրաձայնի:

ԵՐԲ ՀԱՂԹՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԳԱՂԱՓԱՐԸ, ԱՅԼ` ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ներկա ընտրական գործընթացն ավելի ու ավելի է հիշեցնում ոչ թե ժողովրդավարական մրցակցություն, այլ օլիգարխիկ բազմամարտ՝ որտեղ հաղթում է ոչ թե գաղափարը, այլ` ֆինանսական կարողությունը։ Քաղաքական ուժերը մրցում են ոչ թե ծրագրերով, այլ` ռեսուրսների ծավալով։

Այս համատեքստում առավել վտանգավորն այն է, որ քաղաքացին աստիճանաբար դուրս է մղվում որոշում կայացնող սուբյեկտի դիրքից՝ վերածվելով ազդեցության օբյեկտի։ Երբ ընտրական գործընթացը կառուցվում է նյութական խթանների, քարոզչական ճնշման եւ ֆինանսական անհավասարության վրա, ժողովրդավարության հիմքերը սկսում են խարխլվել։

Այսպիսով, ձեւավորվում է մի իրավիճակ, որտեղ խախտվում են նախընտրական ժամկետները, օգտագործվում են պետական ռեսուրսներ, բացակայում է ֆինանսական թափանցիկությունը, եւ ընտրողը զրկվում է ազատ ընտրության իրական հնարավորությունից։

Այս պայմաններում առաջիկա ընտրությունները վտանգում են վերածվել ոչ թե ժողովրդի կամարտահայտության, այլ` ֆինանսական եւ վարչական ռեսուրսների բախման արդյունքի։ Իսկ երբ ընտրողն այլեւս չի որոշում, այլ միայն արձագանքում է, ժողովրդավարության մասին խոսելը դառնում է առնվազն ձեւականություն։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում