Հիմա էլ վստահություն չկա, որ ստանալու ենք բավարար քվե, կա ընդամենը առաջարկ․«Հայաստան» դաշինքի պատգամավորի խոստովանությունը

Հանդիպում

,«2021թ․-ին մենք հայցել ենք մեր քաղաքացիների քվեն իրավիճակը փոխելու համար, որ ունենանք բավարար քվե։ Բնականաբար, եթե բավարար քվե տրված լիներ իրավիճակը փոխելու համար, մենք հիմա այս վիճակում չէինք լինի, Արցախը հայաթափված չէր լինի եւ առհասարակ այս շրջանում տեղի ունեցած որեւէ բան տեղի ունեցած չէր լինի։ Այս պահին էլ վստահություն չկա, որ ստանալու ենք բավարար քվե, կա ընդամենը առաջարկ, մենք ներկայացնում ենք մեր առաջարկը, նույն արել ենք 2021-ին, հիմա էլ անում ենք նույնը։ Մնացած ամեն ինչ որոշում է քաղաքացին, մենք քաղաքացիներին ներկայացնում ենք այլընտրանքը հստակ առաջարկներով»,-«Իրավունքի» հարցին, թե ի՞նչ բարոյական իրավունք ունեն կրկին նույն՝ կրելու ենք խոստումներով որոշել մասնակցել ընտրություններին, նման պատասխան տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

-Այսինքն քաղաքացիներն էի՞ն մեղավոր, որ Ձեզ չվստահեցին, դրա համար էլ երկիրը այս վիճակում է հայտնվել։ Հիմա էլ նույն առաջարկով ու խոստումներով ո՞ւր եք գնում  այդ դեպքում։

-Ես քաղաքացիներին չմեղադրեցի, ես ասում եմ, որ եթե ուզում են որեւէ փոփոխություն, բնականաբար, որեւէ ուժի պետք է տան այնքան ձայն, որ այդ փոփոխությունները հնարավոր լինեն։ Ես չգիտեմ որեւէ երկիր որտեղ ընդդիմությունը քսան տոկոսով կարողացել իշխանություն ձեւավորել, շատ պարզ բան եմ ասում։

-Մենք էլ ենք շատ պարզ հարց ենք տալիս տիկին Վարդանյան, նույն խոստումներով հիմա ո՞ւր եք գնում։ 2021թ․-ին ասում էիք, որ հաղթելու եք, բայց տեսանք, թե հետո ինչ եղավ, հիմա նույն ձեւ ասում եք, որ հաղթելու եք․․․

-Այ՛ո, մենք ասել ենք, որ հաղթելու ենք, բայց եթե ընտրություններին ստանանք բավարար քվեներ։ Չենք ստացել բավարար քվեներ այն ժամանակ, բայց եղած քվեներով շարունակել ենք մեր պայքարը։ Հիմա էլ ներկայացնում ենք այլընտրանք, ասում ենք՝ հնարավոր է փոփոխություն, այդ փոփոխություն կլինի՞, թե՞ չէ, որոշելու են մարդիկ, ընտրությունների ողջ կոնցեպտը դա է, ինչ կա անհասկանալի, ինչո՞ւմն է խնդիրը։

-Անհասկանալի ոչինչ չկա, պարզապես շատ տրամաբանական հարց է առաջանում, չի՞ ստացվում որ ժողովուրդը նախորդ անգամ փաստացի Ձեզ իշխանություն չի վստահել, հիմա ինչպե՞ս եք նորից գնում ընտրությունների նույն խոստումներով։

-Նախ նույն խոստումներով չենք գնում, ներկայացնում ենք ըստ իրավիճակի այլընտրանք։ Երկրորդը, վստահել են այնքանով, որքանով որ հիմա ներկայացված ենք խորհրդարանում։ Հիմա ինչ պետք է նեղանայինք ժողովրդից գնայինք հանգստի, չէ՝ շարունակում ենք բացատրել։ Այդ բացատրության արդյունքում է, որ երկրում ամեն օր մթնոլորտ է փոխվում, հիմա եթե փոփոխություն չլինի չենք ունենալու ուրիշ պետություն, այս ելակետային դիրքորոշումն ենք ներկայացնում հանրությանը՝ մնացածը թողնում ենք հանրությանը։

-Ըստ Ձեզ Դուք ի՞նչ եք արել քաղաքացիների վստահության արժանանալու համար այս ընթացքում։ 

-Դա կտեսնենք արդյունքներով, բնականաբար տեսնում եմ, որ ճանաչելիությունից սկսած մինչեւ վստահություն ավելացել է։ Մնացածը ինչպես դա կարտացոլվի ընտրություններին կտեսնենք առաջիկայում։

-Ձեր քաղաքական ուժի առաջնորդը խոսում է միասնությունից, բայց մենք տեսնում ենք, որ չկա ոչ միայն միասնություն, այլ հակառակը՝ քաղաքական ընդդիմությունը , մեղմ ասած, իրար միս է ուտում։ Այսքանից հետո ի՞նչ միասնությունից եք խոսում։

-Նախ տեղին չէ Ձեր գնահատականը, կա քաղաքական բանավեճ, եւ դա բնական է։ Ընդդիմության դաշտում կան տարբեր դերակատարներ, որոն ունեն տարբեր տեսակետներ։ Հանրությունը յուրաքանչյուրին կտա իր գնահատականը, սա բացահայտում չէ։

-Բայց խոսում եք միասնությունից։

-Միասնությունը նույնականացում չի, միասնությունը առաջնային հարցերում նույն դիրքորոշում ունենալն է։ Այո, ուժերը հայտարարում են, որ նպատակի հարցում կա միասնություն, եւ դա էլ միասնության ինչ-որ չափաբաժին է։

-Ստացվում է հերթական անգամ ձայներ են փոշիացվելու, հակառակ պարագայում ընդդիմությունը կարող էր միավորվեր եւ միասնական ճակատով իրապես հասներ իշխանափոխության։

-Ձեր դատողությունը որտեղից, իսկ ով է ասել, որ եթե տարբեր ուժերով ենք հանդես գալիս, ուրեմն միասնությունը բացառված է։ Ըննդիմության առաջնային նպատակը հնարավորինս շատ քաղաքացիների մասնակցություն ապահովվելն է։ Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ միասին կարելի է հասնել հաջողության ոչ միայն  նույնականանալով, Գյումրին Ձեզ օրինակ։

Ինչ վերաբերում է ձայներ փոշիացնելուն, ապա ես չգիտեմ ում նկատի ունեք, բայց մեր դաշինքին դա չի վերաբերում։ Եթե ուժեր կան, որ շեմը չեն հաղթահարելու, այո, թող չմասնակցեն։ 

-Տիկին Վարդանյան, հասարակությունը Ձեզ մեղադրում է առնվազն անգործության մեջ, որ Դուք օգտվել եք  ԱԺ-ի գումարներից, պարգեւավճարներից,ու այսօր էլ գնում ենք ընտրության նույն բանը շարունակելու համար։

-Նախ մեր խմբակցությունը պարգեւավճարները ուղղում է սոցիալական տարբեր ծրագրերի, իսկ պարգեւավճար տալ կամ չտալը որոշում է իշխող ուժը։ Երկրորդը, իշխող ուժի նարատիվը, որը Դուք կրկնում եք, որ մենք խորհրդարանում ենք աշխատավարձ եւ պարգեւավճար ստանալու համար բացարձակ իրականությանը չի համապատասխանում։

-Դա հասարակության կարծիքն  է, ոչ թե իշխող ուժի, մենք իշխող ուժի նարատիվները կրկնելու կարիք չունենք։

-Հասարակությունը նման կարծիք չունի, իսկ իշխանությունն էլ ակդպես էլ յոթ տարվա ընթացքում չկողմնորոշվեց, թե մենք մի քանի հարյուր հազար դրամի համար կնոպկա ենք սեղմում, թե միլիոնների մեջ լող ենք տալիս։ Երկրորդը, մենք ամեն օր փորձել ենք ամեն ինչ անել, որ մեր հասարակությունը տեղեկանա իրականության մասին, այսքանը։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում