«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եթե Թրամփն իրանում պարտվի, ո՞վ է «Թրամփի ուղի» կառուցելու

Միջազգային

­Մեզ հա­մար շա­րու­նա­կում է ա­ռաջ­նա­յին մնալ հար­ցը, թե Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ըն­թա­ցող այս գոր­ծըն­թաց­նե­րը (https://iravunk.com/?p=337282&l=am), խո­շոր հաշ­վով, ինչ­պե՞ս են ազ­դե­լու հա­րավ­կով­կաս­յան ի­րո­ղութ­յուն­նե­րի եւ, մաս­նա­վո­րա­պես, Հա­յաս­տա­նի վրա: Ո­րոշ դե­տալ­ներ ար­դեն գործ­նա­կա­նում միան­շա­նակ տեսք են սկսել ստա­նալ:

­Նախ չմո­ռա­նանք այն քա­ղա­քա­կան կուր­սը, ո­րը հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը փոր­ձում էին ա­ռաջ տա­նել մինչ պա­տե­րազ­մը: Ա­ռաջ­նա­յին դիր­քե­րում էր «Թ­րամ­փի ու­ղու» գա­ղա­փա­րը, ո­րը, ըստ էութ­յան, Ի­րա­նի հյու­սի­սա­յին սահ­ման­նե­րին ա­մե­րիկ­յան ու­ժե­րի տե­ղա­կայ­ման սցե­նար էր: Բա­ցի այդ, թյուր­քա­կան ուղղ­վա­ծութ­յան Թուր­քիա–­Հա­յաս­տան–Ադր­բե­ջան ա­ռանց­քի ստեղծ­ման հիմք: Ու դրան զու­գա­հեռ, հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն փոր­ձում էին կա­ռու­ցել «դե­պի Եվ­րո­պա» սցե­նա­րը, ո­րը, թեեւ, ո­րո­շա­կի հա­կա­սութ­յուն ու­ներ «Թ­րամ­փի ու­ղու» գա­ղա­փա­րա­խո­սութ­յան հետ (հաշ­վի առ­նե­լով ԱՄՆ–ԵՄ հա­կա­սութ­յուն­նե­րը), բայց, ընդ­հա­նուր առ­մամբ, կա­րե­լի էր այդ հա­կա­սութ­յուն­նե­րի մեջ մա­նեւ­րել:

Ի­րանն ու Ռու­սաս­տա­նը, ի­հար­կե, քա­նիցս ու­ղիղ հան­դես ե­կան «Թ­րամ­փի ու­ղու» սխե­մա­յի դեմ, սա­կայն Հա­յաս­տա­նի ռեակ­ցիան տի­պիկ նի­կոլ­յան ո­ճի մեջ էր: Թե­րեւս, Նի­կո­լի մոտ հա­մոզ­մունք էր դար­ձել այն միտ­քը, թե` էս է, ա­մե­րի­կա­ցի­նե­րը մի քա­նի օ­րում կլու­ծեն Ի­րա­նի հար­ցը, եւ Թեհ­րա­նի տե­սա­կետին այ­լեւս ու­շադ­րութ­յուն դարձ­նե­լու կա­րիք չի լի­նի: Դա կթու­լաց­նի Ռու­սաս­տա­նին, այն կար­գի, որ Մոսկ­վան ո­րե­ւէ տար­բե­րակ չի ու­նե­նա հա­րավ­կով­կաս­յան գո­տում կանգ­նեց­նել Վա­շինգ­տո­նի հաղ­թար­շա­վը: Ու հենց դա է, որ փո­խում է ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի ներ­կա ըն­թաց­քը:

­Պատ­կե­րը հի­մա սա է: Նախ, ոչ թե մի քա­նի օ­րում ԱՄՆ–ն Ի­րա­նի հար­ցը չլու­ծեց, այլ մեծ հար­ցա­կան է, թե եր­բե­ւէ կկա­րո­ղա­նա՞ լու­ծել: Ընդ ո­րում, նույն­քան ռեալ է նաեւ հա­կա­ռակ տար­բե­րա­կը` արդ­յոք Ի­րա­նը չի՞ լու­ծի ԱՄՆ­–ի հար­ցը: Եվ այս ֆո­նին էլ` Ռու­սաս­տա­նը, որ­պես Ի­րա­նի դաշ­նա­կից եւ ներ­կա պա­տե­րազ­մում Ի­րա­նին, թեեւ քիչ տե­սա­նե­լի, բայց միան­շա­նակ շո­շա­փե­լի օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րած կողմ, ոչ միայն չի թու­լաց­նում, այլ կա­րող է նաեւ էա­պես ամ­րաց­նել իր պո­տենց­իա­լը հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում:

­Բայց ա­սել, թե այդ հնա­րա­վոր սխե­ման կա­րող է փո­խել Նի­կո­լի կողմ­նո­րո­շու­մը, սխալ կլի­նի: Թե­րեւս նաեւ այն ա­ռու­մով, որ նա, սկսած Ար­ցա­խից, վեր­ջաց­րած մեր ժա­մա­նակ­նե­րի խա­ղե­րով, այն կար­գի է խրված, այս­պես ա­սենք, գլո­բա­լիս­տա­կան ուղ­ղութ­յան մեջ, որ հետ քաշ­վե­լու տար­բե­րակ­ներ ար­դեն գործ­նա­կա­նում չու­նի: Ան­կախ ան­գամ այն բա­նից, թե հետ չքաշ­վելն ինչ նոր կոր­ծա­նա­րար հե­տե­ւանք­ներ է բե­րե­լու Հա­յաս­տա­նին: Ու այն, որ հի­մա ակ­տի­վո­րեն խո­սում է Ար­ցախ բառն ան­գամ մո­ռա­նա­լու թե­զի օգ­տին, ե­րեկ էլ բա­ցա­հայտ հայ­տա­րա­րեց, թե` «Հ­րա­ժար­վում եմ, այս­պես կոչ­ված, պատ­մա­կան ար­դա­րութ­յան վե­րա­կանգն­ման օ­րա­կար­գից», ձեռ­քի հետ էլ ինչ­–որ եվ­րո­պա­ցի­ներ է բե­րում` «ռու­սա­կան քա­րոզ­նե­րի» դեմն առ­նե­լու եւ ա­թո­ռը պա­հե­լու հա­մար, նո­րից ու նո­րից է հի­շեց­նում «կար­միր կո­վի» պատ­մութ­յու­նը: Ան­կախ այն բա­նից, որ նա­խօ­րեին զան­գա­հա­րեց ու զրու­ցեց Պու­տի­նի հետ:

Չ­նա­յած այս­տեղ խնդիրն ա­մե­նե­ւին էլ միայն Նի­կո­լը չէ: «Թ­րամ­փի ու­ղուն» ա­ջակ­ցել են նաեւ հա­յաս­տան­յան կար­կա­ռուն ընդ­դի­մա­դիր­նե­րը: Ժա­մա­նա­կին Քո­չար­յա­նը, ընդ­հա­նուր դրա­կան հա­կում­նե­րով, ըն­դա­մե­նը Նի­կո­լի մո­տե­ցում­ներն էր քննա­դա­տում, թե ես ա­վե­լի շա­տին կհաս­նեի: Նա­խօ­րեին «Թ­րամ­փի ու­ղուն» բա­ցա­հայտ ա­ջակ­ցութ­յուն ցու­ցա­բե­րեց նաեւ Մոսկ­վա­յից ե­կած Սամ­վել Կա­րա­պետ­յա­նի վստա­հոր­դը` Նա­րե­կը: Այ­սինքն, ե­թե ան­գամ Հա­յաս­տա­նում լի­նի իշ­խա­նա­փո­խութ­յուն, «Թ­րամ­փի ու­ղի» ան­վա­նա­փոխ­ված «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» թե­ման մնա­լու է պե­տա­կան օ­րա­կար­գում:

Ամ­բողջ հարցն այն է, որ Հա­յաս­տա­նի պե­տա­կան օ­րա­կարգ աս­վածն ի­րա­կա­նում հար­ցեր լու­ծող գոր­ծոն չէ: Կ­լի­նի՞ «Թ­րամ­փի ու­ղի» աս­վա­ծը, թե` ոչ, մե­ծա­պես կախ­ված է ի­րա­նա­կան պա­տեր­ազ­մի վեր­ջա­բա­նից, թե աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կող­մե­րից որ մեկն է թե­լադ­րող դիր­քե­րում հայտն­վե­լու: Ան­գամ Նի­կոլն իր բա­ցա­հայտ ա­րեւմ­տա­մո­լութ­յամբ հան­դերձ, հա­զիվ թե կա­րո­ղա­նա մնալ «Թ­րամ­փի ու­ղու» ջա­տա­գո­վը, ե­թե ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի արդ­յուն­քում պարզ դառ­նա, որ Թ­րամփն ար­դեն ոչ մի ու­ղի էլ չի պատ­րաստ­վում կա­ռու­ցել Հա­յաս­տա­նում: Իսկ դա, թե­րեւս, շատ ա­վե­լի շուտ է պարզ դառ­նա­լու, քան տե­ղի կու­նե­նան հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րը:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան