Զույգն ամուսնալուծվել է ամուսնության գրանցումից ընդամենը երեք րոպե անց
ՄիջազգայինՊատմության մեջ ամենակարճ ամուսնություններից մեկը գրանցվել է Քուվեյթում: Զույգը ամուսնալուծվել է ամուսնության գրանցումից ընդամենը երեք րոպե անց՝ հենց այնտեղ՝ ՔԱԳ-ում:
Երդումներ փոխանակելուց անմիջապես հետո նորապսակները ուղղվել են դեպի ելքը, և հարսը սայթաքել է: Փեսան կտրուկ արձագանքել է՝ նրան անվանելով «հիմար»: Հարսնացուն չկարողացավ դիմանալ, անմիջապես պահանջել է ամուսնալուծություն: ՔԱԳ-ի աշխատակիցները բավարարել են նրա խնդրանքը:
Պատմությունը արագ տարածվել է սոցիալական ցանցերում: Շատ օգտատերեր աջակցել են հարսին՝ որոշելով, որ սա ամուսնության առաջին օրվա նախազգուշական նշան է:

