Իրանական պատեազմը սրացման նոր փուլ է տեղափոխվում
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները և Իսրայելը հարվածել են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով Թեհրանում և Քարաջում էլեկտրաէներգիայի անջատումներ են առաջացել, մայրաքաղաքի շատ մասեր մթության մեջ են ընկղմվել։
Էներգմատակարարումը հիմնականում հնարավոր է եղել վերականգնվել, սակայն այս իրավիճակը հուշում է վատագույն զարգացումների մասին: «Իրանի էլեկտրացանցի վրա հարձակումը նշանավորում է այս պատերազմի նոր և տագնապալի փուլի սկիզբը՝ հատկապես Պարսից ծոցում գտնվող Իրանի հարևանների համար։ Սա միայն տնտեսական կամ նույնիսկ ռազմավարական հարված չէ. սա երկրի կենսականորեն կարևոր զարկերակի կտրում է, և այն սկսել է Իսրայելը։ Արևմտյան Ասիայի ժողովուրդները պետք է սկսեն սովորել մթության մեջ ապրելուն»,- գրում է իրանական աղբյուրը։
Այսպիսով, պատեազմը տեղափոխվում է որակական այլ հարթություն, որտեղ այեւս նախկին որեւէ արգելք չի գործում: Իրանը կսկսի հարվածել տարածաշրջանի երկրների էներգետիկային, շատ հավանական է, նաեւ ջրամատակարարման (ծովի ջրի վերամշակման) համակարգերին, ինչի մասին կանխավ զգուշացրել էր: Այս ֆոնին, շատ իրատեսական է դառնում, որ հակառակորդը խոցող հարվածներ կհասցնի Բուշերի ատոմակայանին:

