«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քաղաքական եւ անձնական շահից զատ՝ ոչ ոք չհամարձակվեց կանգնել եւ ասել… այո՛, սխալվել ենք

Քաղաքական ու անձնական շահից զատ՝ գրեթե ոչ ոք չհամարձակվեց մեկ անգամ կանգնել ժողովրդի առաջ և ասել․ այո՛, սխալվել ենք։
Սա է մեր ազգային դժբախտություններից մեկը։
Ոչ միայն այն, որ սխալներ են արվել, այլ առավել ծանր՝ այն, որ սխալը երբեք չի ընդունվել։
Իսկ չընդունված սխալը չի դառնում փորձ, չի վերածվում դասի, չի կանխում նոր աղետը։ Այն պարզապես շարունակվում է՝ անունը փոխելով, դերակատարներին փոխելով, բայց էությամբ մնալով նույնը։
Երեսուն տարվա ընթացքում քաղաքական դաշտը վերածվել է փոխադարձ մեղադրանքների անպտուղ թատերաբեմի։
Իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը։
Ընդդիմությունը՝ իշխանությանը։
Նախկինը՝ ներկային։
Ներկան՝ նախկինին։
Բայց պետությունը չի կառավարվում արդարացումների լեզվով։
Պետությունը փրկվում է միայն պատասխանատվության լեզվով։
Ազգի ճակատագրի հետ գործ ունեցող ուժը իրավունք չունի իրեն անսխալական համարելու։
Անսխալական է միայն այն մեկը, ով ոչինչ չի արել։
Իսկ ով ղեկավարել է, որոշումներ է կայացրել, ժողովրդի անունից խոսել է, պետության ճակատագիր է տնօրինել, նա պարտավոր է նաև կրել իր սխալների քաղաքական, բարոյական և պատմական պատասխանատվությունը։
Մինչև մեր քաղաքական կյանքում չհաստատվի այս պարզ ճշմարտությունը, որ սխալն ընդունելը թուլություն չէ, այլ պետական մտածողություն, հասունություն, մենք շարունակելու ենք ապրել նույն փակ շրջանի մեջ՝ նույն կորուստներով, նույն հիասթափություններով, նույն կործանարար ինքնախաբեությամբ։
Ազգին այսօր պետք չեն նոր արդարացումներ։
Ազգին պետք է ճշմարտություն։
Պետք է խոստովանություն։
Պետք է ապաշխարանք։
Եվ ամենից առաջ՝ պետք է քաղաքական այնպիսի մշակույթ, որտեղ իշխանության ձգտողը նախ կկարողանա ասել․
«Ես էլ եմ սխալվել», որպեսզի հետո իրավունք ունենա ասել․
«Ես կարող եմ ուղղել»։
Որովհետև այնտեղ, որտեղ բոլորը իրենց անսխալական են համարում, պարտվողը միայն ժողովուրդն է, իսկ զոհը՝ պետությունը։
Իրավամբ, հոգնացրել եք, զզվացրել եք, հեռանալու եք արենայից, սակայն շարունակելու եք ապրել, բայց ապրել արժանապատիվ Հայաստանում, արժանապատիվ՝ օրենքի դիկտատուրայի ուժով։ Դա բխում է  համընդհանուր շահերից, որի բաղկացուցիչ մասն էլ լինելու եք նաև դուք։ Լավ է ուշ, քան՝ ուշացած։

«Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար, հայտնի իրավապաշտպան Լևոն Բաղդասարյան

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան