ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար
ՍԻՄ-ՀայտարարություններՍԻՄ կուսակցության Նախագահության նիստի (2026թ. մարտի 2-ի)
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
2026թ. մարտի 2-ին տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության Նախագահության նիստ: Նիստը վարում էր կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նիստին ներկա էին Նախագահության 8 անդամներ:
Կուսակցության նախագահը հանդես եկավ զեկույցով ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների մասին եւ առաջարկեց 2026թ. ապրիլին անցկացնել կուսակցության համագումար:
ՈՐՈՇԵՑԻՆ (միաձայն).
- 2026թ. ապրիլի 11-ին անցկացնել ՍԻՄ կուսակցության համագումար: Վայրը` «Անգա» հյուրանոցի դահլիճ, սկիզբը` ժ.12-ին:
- Համագումարի օրակարգը`
ա) Նախագահության առաջարկը ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու մասին.
բ) Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակի հաստատումը, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն երեք տասնյակի հաստատումը։.
ՍԻՄ կուսակցության նախագահ `
Հայկ Բաբուխանյան

