«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կամո Ունանյանը 55 վայրկյանում խեղդող հնարքով հաղթեց իրանցի մրցակցին

Սպորտ

Մարտի 28-ին կայացավ Hype Fighting MMA-ի խոշոր մրցաշարը, որի շրջանակներում կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը փայլուն հաղթանակ տարավ իրանցի մարզիկ Ամիր Բախրամեդջանի նկատմամբ։

Մենամարտը խոստանում էր լինել լարված, սակայն Կամո Ունանյանն այլ պլաններ ուներ։ Հենց առաջին վայրկյաններից նա դիմեց ակտիվ հարձակման՝ թույլ չտալով մրցակցին նույնիսկ կողմնորոշվել ռինգում։ Արդյունքում՝ մարտի սկզբից ընդամենը 55 վայրկյան անց, Կամոն փայլուն կերպով կիրառեց խեղդող հնարքը՝ ստիպելով մրցակցին հանձնվել։

«Հենց սկզբից էլ պլանավորել էի հարձակողական մարտ վարել։ Այդ պլանը շատ լավ աշխատեց, քանի որ մրցակիցս պատրաստ չէր նման արագ ընթացքի, և իմ պլանավորած հնարքը լիովին իրականություն դարձավ», - մեկնաբանելով իր հաղթանակը՝ ասաց Կամո Ունանյանը։

Այս հաղթանակը Կամո Ունանյանի համար ուներ երկու առանցքային նշանակություն. նախ՝ տպավորիչ այս արդյունքով նա վերահաստատեց իր տեղը MMA-ի ռինգում՝ պահպանելով անպարտելիի տիտղոսը՝ 8 հաղթանակ և ոչ մի պարտություն։ Բացի այդ, սա մարզիկի առաջին մենամարտն էր ողնաշարի բարդ վիրահատությունից հետո։

Հատկանշական է, որ վերջին վեց ամիսների ընթացքում Ունանյանը չէր մարզվել և միայն վերջերս էր վերսկսել վերականգնողական մարզումները։ Չնայած մրցակցի վերջին պահին փոփոխությանը և առողջական լուրջ ռիսկերին՝ նա ընդունեց մարտահրավերը և փայլուն իրականացրեց այն։

«Անկեղծ լինեմ՝ դեռ լիովին չեմ վերականգնվել։ Բայց ես ժամանակ չունեմ սպասելու լիարժեք ապաքինմանը, քանի որ սպորտային կարիերայում ժամանակն արագ է անցնում։ Գիտակցված ռիսկի գնացի մրցաշարին մասնակցելու համար և արդեն ունեմ հաղթանակ», - խոստովանում է չեմպիոնը։

Կամո Ունանյանի մարզական օրացույցն արդեն հայտնի է։ Այս տարի նա պատրաստվում է MMA-ի ևս մեկ մարտի, որը նախատեսված է մայիսի 30-ին՝ MIX fight մրցաշարի շրջանակներում։ Դրանից հետո պարզ կլինեն տարվա մյուս հանդիպումների ժամանակացույցերը։ Բացի այդ, չեմպիոնը պլանավորում է մասնակցել կարատեի տարբեր վարկածներով աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան