«Փաստ». Իշխանությունները նորից ակտիվացրել են զազրախոսության, անեծքաբանության, չարության ու ատելության քարոզը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Որքան մոտենում են ընտրությունները, այնքան իշխանություններն ավելի մեծ թափով են առաջնագիծ հանում իր ֆեյքային ու «բրգային» համակարգը: Ակնհայտ է, որ «մեկ կենտրոնից» տրված հրահանգով հարյուրավոր իրական ու ֆեյք «դեմքեր» մեծ թափով հեղեղել են սոցցանցերը՝ թիրախավորելով ընդդիմադիրներին: Ու հիմնական խնդիրը նույնիսկ դրանց քանակը չէ, այլ բովանդակությունը: Չէ, մեկնաբանությունների բովանդակությունը չէ, դրա մասին խոսք լինել չի կարող, այդտեղ ո՛չ բովանդակություն կա, ո՛չ մակարդակ, ո՛չ գրագիտություն:

Խոսքը կազմակերպված արշավի բովանդակության մասին է: Խոսքը զազրախոսության, անեծքաբանության, չարության ու ատելության քարոզի մասին է, որն այս իշխանությունը միշտ է կիրառել, իսկ այս փուլում ավելի ինտենսիվ է դարձրել: Ավելին, ինչը բավական վտանգավոր միտումներ է ի ցույց դնում, արդեն օգտվում են «հին զինանոցից», սկսել են ընդդիմադիր գործիչների «տապանաքարեր» կամ սև շրջանակի մեջ դրված նկարներ տարածել: Հիշում եք, չէ՞, Փաշինյանն իշխանության եկավ դագաղի կափարիչներ ու ծաղկեպսակներ ճոճելով:

Իսկ ինչո՞ւ է իշխանությունը նորից վերադառնում «հնին», մի՞թե վստահ են, որ դա նորից աշխատելու է: Հնարավոր է: Այդ ագրեսիվ դրսևորումները, կարծում ենք, առաջին հերթին Փաշինյանի ագրեսիվ աջակիցներին ավելի ոգևորելու համար են: Նրանց, որ անդադար սպառնում են բոլորին, հայհոյում, որ հաճույք են ստանում հայհոյախառն, անմակարդակ բառապաշարից, որ միշտ կոչ են անում դատել, սպանել, մորթել, քառատել, կախել: Այսինքն, մի կողմից՝ նրանց ակտիվացնում են սոցցանցերում, մյուս կողմից՝ ամեն ինչ անում, որ այդ մասսային չկորցնեն, որովհետև այլևս «տակը բան չի մնա»:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում