Մոսկվան կարող է նաեւ հարվածել Բալթյան երկրներին

Վերլուծություն

Չ­նա­յած, Հա­րա­վա­յին Կով­կա­սի ի­րո­ղութ­յուն­նե­րի վրա (Տես նաեւ https://iravunk.com/?p=337544&l=am) շա­րու­նա­կում է իր մեծ դերն ու­նե­նալ նաեւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը, որ այդ «է­ֆեկ­տը» ան­գամ Ի­րա­նի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ֆո­նին չի խամ­րում: Ա­վե­լին, այս­տեղ վեր­ջին օ­րե­րին նկատ­վում են զար­գա­ցում­ներ, ո­րոնք կա­րող են նոր խո­րը շրջա­դար­ձե­րի ա­ռիթ դառ­նալ:

Այս­պես, ինչ­պես օ­րեր շա­րու­նակ պնդում էին ռու­սա­կան աղբ­յուր­նե­րը, ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րը սկսել են հար­ված­ներ հասց­նել Սանկտ Պե­տեր­բուր­գի նա­վա­հանգս­տա­յին գո­տուն` օգ­տա­գոր­ծե­լով Բալթ­յան երկր­նե­րի օ­դա­յին տա­րած­քը: Ուկ­րաի­նա­կան աղբ­յու­րը հաս­տա­տում է. «Գլ­խա­վոր շտա­բի մեր աղբ­յուր­նե­րը հաս­տա­տում են առ­ցանց հա­ղոր­դագ­րութ­յուն­նե­րը, որ Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րը օգ­տա­գոր­ծում են Բալթ­յան երկր­նե­րի օ­դա­յին տա­րած­քը ռու­սա­կան նավ­թա­յին տեր­մի­նալ­նե­րի վրա հար­ձակ­վե­լու հա­մար: Այս եր­թու­ղին փոր­ձարկ­վել է անց­յալ տա­րի եւ­ ա­պա­ցու­ցել է իր բարձր արդ­յու­նա­վե­տութ­յու­նը, այդ իսկ պատ­ճա­ռով հար­ված­նե­րը վերսկս­վել են հի­մա. Ռու­սաս­տա­նի ՀՕՊ-ը պար­զա­պես չի կա­րո­ղա­նում հաս­նել բո­լոր թի­րախ­նե­րին»:

Ի­հար­կե, են­թադ­րե­լի է, որ Բալթ­յան երկր­նե­րը հաս­կա­նում են, թե դա ինչ կար­գի վտանգ է ներ­կա­յաց­նում ի­րենց հա­մար: Մոսկ­վան ար­դեն ակ­նար­կել է, որ դա հիմք է, որ Բալթ­յան երկր­նե­րին կճա­նա­չի հար­ձակ­մա­նը մաս­նա­կից, որն ի­րա­վունք կտա պա­տաս­խան հար­ված­նե­րի: Իսկ այդ դեպ­քում ՆԱՏՕ-ի եւ ոչ մի 5-րդ հոդ­ված օգ­նութ­յան չի գա: Ա­ռա­վել եւս` ՆԱՏՕ-ի ներ­կա­յիս բարդ վի­ճա­կում:

­Սա­կայն, երբ խոսքն ար­դեն զանգ­վա­ծա­յին հար­ված­նե­րի մա­սին է, ինչ­պես նաեւ ուկ­րաի­նա­կան աղբ­յուրն է պնդում, դրա թույլտ­վութ­յան «հրա­հան­գը ե­կել է ան­մի­ջա­պես Լոն­դո­նից, ո­րը Լիտ­վա­յի, Լատ­վիա­յի եւ Էս­տո­նիա­յի հա­մար գե­րա­գույն հրա­ման է»: Աղբ­յու­րը, մեկ­նա­բա­նե­լով պատ­ճառ­նե­րը, կար­ծիք է հայտ­նում, թե բրի­տա­նա­ցի­նե­րը կար­ծում են, որ այն է­ներ­գե­տիկ ի­րա­վի­ճա­կը, ո­րում այ­սօր հայտն­վել է մայր­ցա­մա­քա­յին Եվ­րո­պան, կա­րող է Ֆ­րան­սիա­յին եւ Գեր­մա­նիա­յին պար­տադ­րել Մոսկ­վա­յի հետ սե­պա­րատ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գնալ: Ա­ռա­վել եւս, որ մի կող­մից, նավ­թի եւ գա­զի գնե­րը շա­րու­նա­կում են ա­ճել: Մ­յուս կող­մից, դրան գու­մար­վել են այլ խնդիր­ներ եւս: Օ­րի­նակ, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը նաեւ պա­րար­տան­յու­թե­րի խո­շոր մա­տա­կա­րա­րող էր, մինչ­դեռ նման մի շարք մասշ­տա­բա­յին ձեռ­նար­կութ­յուն­ներ այս պա­հին ար­դեն ոչն­չաց­ված են: Ընդ ո­րում, գար­նան շե­մին ի հայտ է ե­կել պա­րար­տան­յու­թե­րի գլո­բալ դե­ֆի­ցիտ, ո­րը Եվ­րո­պա­յի հա­մար կնշա­նա­կի սննդամ­թեր­քի ար­տադ­րութ­յան կտրուկ ան­կում: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ հիմ­նա­կան մա­տա­կա­րար­նե­րից մե­կը` Ռու­սաս­տա­նը, եվ­րո­պա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի տակ է: Այ­սինքն, սա եւս Եվ­րո­պա­յի հա­մար շատ լուրջ ազ­դակ է դառ­նում` Մոսկ­վա­յի հետ սե­պա­րատ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հար­ցում: Իսկ այդ դեպ­քում ողջ ուկ­րաի­նա­մետ կոա­լի­ցիան պար­զա­պես կդա­դա­րի գոր­ծել, ո­րից հե­տո Կիե­ւին կմնա միայն ձեռ­քե­րը վեր բարձ­րաց­նել: Դա կձա­խո­ղի Լոն­դոնի ամ­բողջ ուկ­րաի­նա­կան ռազ­մա­վա­րութ­յու­նը, որն ա­ռանց այդ էլ մա­զից կախ­ված վի­ճա­կում է: Ըստ այդմ, միակ տար­բե­րակ է դար­ձել Ռու­սաս­տա­նի պե­տեր­բուրգ­յան նա­վա­հան­գիստ­նե­րին հար­վա­ծե­լը, ո­րոնք ար­դեն պատ­րաստ են դե­պի Եվ­րոպա նավ­թի կամ պա­րար­տան­յու­թե­րի մա­տա­կա­րա­րում­ներ սկսել: Ու հա­նուն դրա հար­վա­ծի տակ են դրել Բալթ­յան երկր­նե­րին` դրանց երկն­քով հար­ված­ներ ուղ­ղոր­դե­լով պե­տեր­բուրգ­յան նա­վա­հան­գիստ­նե­րին:

­Լոն­դո­նը, ի­հար­կե, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հետ կապ­ված, շատ լուրջ մտա­վա­խութ­յու­ններ մինչ այդ էլ ու­ներ, երբ Թ­րամ­փը, լավ թե վատ, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց էր ա­ռաջ մղում: Ընդ ո­րում, ինչ­պես պրակ­տի­կան ցույց տվեց, ի­րա­նա­կան պա­տե­րազմն այդ­պես էլ լիո­վին այդ գոր­ծըն­թա­ցը չկանգ­նեց­րեց, բայց նաեւ ա­ռաջ բե­րե­լով այլ խնդիր. ԱՄՆ–ն ու­նի զի­նամ­թեր­քի ա­ճող դե­ֆի­ցիտ, եւ հի­մա Ուկ­րաի­նա­յին, ըստ ա­մե­նայ­նի, այ­լեւս ո­չինչ չի տա: Ա­ռա­վել եւս, երբ ի­րա­նական պա­տե­րազ­մը Թ­րամ­փին թշնա­մաց­րեց ՆԱՏՕ­–ի հետ: Այն էլ, երբ ռուս­ներն ար­դեն գործ­նա­կա­նում պատ­րաստ են գա­րուն­–ա­մա­ռա­յին կոմ­պա­նիա­յին, ո­րը կա­րող է մի շարք ա­նակն­կալ­ներ ա­ռա­ջաց­նել: Դ­րան էլ գու­մա­րած Եվ­րո­պա­յի հնա­րա­վոր «դա­վա­ճա­նութ­յու­նը», ո­րը, թե­րեւս, Լոն­դո­նին պար­զա­պես ստի­պում է` գնալ ան­գամ ա­մե­նավ­տան­գա­վոր սխե­մա­նե­րի: Ի վեր­ջո, Մոսկ­վան ի­րոք կա­րող է հար­վա­ծել Բալթ­յան երկր­նե­րին, ին­չը, թե­րեւս, Թ­րամ­փը նույ­նիսկ կող­ջու­նի: Ն­ման ա­ռա­ջին իսկ հար­վա­ծից հե­տո եվ­րո­պա­ցի­նե­րը կհի­շեն ա­մե­րիկ­յան «հո­վա­նո­ցի» մա­սին:

Իսկ սա ա­մե­նա­հար­մար պահն է, որ Լոն­դո­նի ղե­կա­վա­րած եվ­րա­լի­բե­րալ­նե­րը թույլ տան, որ Եվ­րո­պան ա­մե­նայն սրութ­յամբ զգա Թ­րամ­փի կա­րի­քը, ում հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն փա­կու­ղի են մտցրել: Մի կող­մից Ի­րա­նում, որ­տեղ հի­մա Թ­րամ­փը պետք է գնա իր հա­մար վա­տա­գույն սցե­նա­րին` ցա­մա­քա­յին հար­ձակ­մա­նը: Ե­թե գնա, կո­րուստ­նե­րը շատ մեծ են լի­նե­լու: Իսկ դա Թ­րամ­փի հա­մար կդառ­նա մա­հա­ցու, հաշ­վի առ­նե­լով նաեւ, թե այս պա­հին ա­ռանց այդ էլ ԱՄՆ­–ում նրա դեմ ինչ մասշ­տաբ­նե­րի բո­ղո­քի ակ­ցիա­ներ են կազ­մա­կերպ­ված: Այս հանգստ­յան օ­րե­րին հա­ջող­վեց փո­ղոց դուրս բե­րել առն­վազն 7–8 մի­լիոն մարդ` ողջ երկ­րով մեկ: Դա նշա­նա­կում է, որ ԱՄՆ­–ում հա­կաթ­րամփ­յան դժգո­հութ­յու­նը հա­սել է այն ծայ­րա­հեղ մա­կար­դա­կին, որ ա­մեն մի նոր ցնցումն ար­դեն կա­րող է նրա հա­մար վե­րած­վել իմ­պիչ­մեն­տի, ե­թե ոչ` բան­տի: Ու նման ցնցում կա­րող է դառ­նալ Ի­րա­նում ցա­մա­քա­յին հար­ձա­կու­մը:

Ըստ առ­կա հրա­պա­րա­կա­յին տվյալ­նե­րի` ԱՄՆ–ն տա­րա­ծաշր­ջա­նում իր ու­ժե­րը հասց­րել է մոտ 50 հա­զա­րի: Սա­կայն դա շատ լուրջ թիվ չէ. սո­վո­րա­բար Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում գոր­ծում են ա­մե­րիկ­յան մոտ 40 հա­զա­րի կար­գի զին­վո­րա­կա­նութ­յուն, ու հի­մա ա­ճը մի 10 հա­զա­րի կար­գի է: Այ­սինքն, ցա­մա­քա­յին գոր­ծո­ղութ­յան հնա­րա­վոր է ուղ­ղել ա­ռա­վե­լա­գույ­նը մոտ 20 հա­զա­րա­նոց կոն­տին­գենտ: Դ­րան էլ կմիա­նա իս­րա­յել­յան բա­նա­կի ինչ­–որ հատ­ված (զգա­լի մա­սը հի­մա Լի­բա­նա­նում է «Հեզ­բոլ­լա­հի» դեմ պա­տե­րազ­մի մեջ «խրվել»: Իս­րա­յել­յան աղբ­յուր­նե­րը հա­վաս­տիաց­նում են, որ Ի­րա­նի դեմ կուղ­ղոր­դեն նաեւ քրդե­րին (ե­րե­ւի է­լի մի 10–15 հա­զա­րի կար­գի), ինչ­պես նաեւ ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­նե­րի (ԻԳԻԼ­–ի կար­գի, հնա­րա­վոր է մինչ­եւ 10 հա­զա­րի սահ­ման­նե­րում): Այ­սինքն, ա­մե­նաշ­քեղ հաշ­վարկ­նե­րով, հնա­րա­վոր է ի­րա­նա­կան ցա­մա­քա­յին ճա­կատ դուրս բե­րել մոտ 50 հա­զա­րա­նոց խմբա­վո­րում: Ի­րա­նի հնա­րա­վո­րութ­յուն­ներն ան­գամ­նե­րով է ա­վել: Գու­մա­րած դրո­նա­յին պա­տե­րազ­մի մե­խա­նիզմ­նե­րը, ո­րին, թե­րեւս, ի­րա­նա­կան բա­նակն ար­դեն տի­րա­պե­տում է: Գո­նե այս դիր­քե­րից այդ ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիան Թ­րամ­փին ո­րե­ւէ լավ բան չի խոս­տա­նում, ան­գամ ա­մե­րի­կա­–իս­րա­յել­յան ա­վիա­ցիոն գե­րակշ­ռութ­յու­նը հաշ­վի առ­նե­լով, թեեւ այս­տեղ էլ հար­ցա­կան­ներ կան: Իսկ ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի չգնա­լը, երբ ա­ռանց այդ էլ ԱՄՆ նա­խա­գա­հը բախ­վել է ինչ­պես հա­մաշ­խար­հա­յին, այն­պես էլ` նե­րա­մե­րիկ­յան նման ճնշում­նե­րի, ո­րոնք միայն ա­վե­լա­նում են, դառ­նում է գրե­թե անհ­նար:

Ն­ման ի­րա­վի­ճա­կում, թե­րեւս, նրա հա­մար կա­րող է իս­կա­կան նվեր դառ­նալ, ե­թե ռուս­նե­րը ո­րո­շեն Բալթ­յան երկր­նե­րի երկն­քում խո­ցել ուկ­րաի­նա­կան դրոն­նե­րը, ե­թե միայն նման թռիչք­նե­րը շա­րու­նակ­վեն: Չ­նայած` կա նաեւ այն հար­ցը. իսկ Մոսկ­վա­յին պե՞տք է նման նվեր մա­տու­ցել Թ­րամ­փին, ո­րի հետ, պարզ­վեց, որ ոչ մի ռեալ բան պայ­մա­նա­վոր­վել հնա­րա­վոր չէ. չի կա­տա­րում կամ խա­բում է: Նա­խօ­րեին Մոսկ­վա­յից լսվեց այդ կար­գի եւս մեկ հայ­տա­րա­րութ­յուն, որ Թ­րամ­փը վեր­ջա­պես պետք է կա­տա­րի Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը: Են­թա­տեքս­տը հաս­կա­նա­լի է. այ­լա­պես դրանք ռուս­նե­րը կա­րող են հա­մա­րել չգոր­ծող:

­Մի խոս­քով, ի­րա­վի­ճա­կը մնում է միան­գա­մայն բարդ, հնա­րա­վոր են ա­մե­նա­տար­բեր սցե­նար­նե­ր: Սա­կայն մեկ բան կար­ծես հաս­տատ է` ռուս­–ի­րա­նա­կան ալ­յան­սի դիր­քերն այս պա­հին էլ մնում են նա­խընտ­րե­լի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում