Այսքանից հետո՝ դեռ մարդ կա՞, որ հավատում է Թրամփի TRIPP-ին. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին: «Ի՞նչ է ստացվում. Կտրիճ Ներսիսյանը եկեղեցին վերածել է քաղաքականության մեջ մերժվածների աղանդի, որոնք տոն օրերին կամ պատարագներին հավաքվում են եկեղեցիներում եւ փորձում են թույլ չտալ իրենց կողմից ոչ հաճո մարդկանց մուտքը եկեղեցի»,- ասել է նա: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանն ընդգծում է. «ՀԱՍԵ-ն աղանդավոր դարձնելուց է խոսում եւ կաթողիկոսին է վիրավորում մեկը, ով ժամանակին աղոթքն էր ծաղրում: Ու ընդհանրապես, հետաքրքիր է, թե սա ՀԱՍԵ-ի հավատացյա՞լ է, թե՞ ոչ... Ի դեպ, աղանդ ասեց, հիշեցի... Արայի՛կ ես, ինչ ես, Կյանքի խոսք աղանդի քարոզիչ Վահե Պետրոսյանի նյութերն իր ֆեյսբուքյան էջում տարածող, ՄԱԿ-ի ամբիոնից Աստվածաշնչի աղանդավորական թարգմանությունից տողեր մեջբերող, աղանդավորների նման Սուրբ գիրքը գրաքննող շեֆդ՝ Նիկոլդ լա՞վ է...»:

Մեզ շարունակում է զարմացնել գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժի՝ մեկը մյուսի հետեւից սխալներ թույլ տալու համառ «վճռականությունը»։ Թվում էր՝ քաղաքական ասպարեզ նոր մուտք գործող թիմը գոնե փորձելու է խուսափել ակնհայտ վրիպումներից, սակայն իրականությունը, մեղմ ասած, հակառակն է ցույց տալիս։ Այսպես, քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավի համակարգող ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ դաշինք է կազմել երկու, բառի բուն իմաստով, նորաթուխ կուսակցությունների հետ։ Վերջինս «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվամբ դաշինք ստեղծելու մասին հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի եւ «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։ Հարց է ծագում՝ սա՞ է այն «համախմբումը», որի մասին այսքան բարձրաձայնվում էր։ Փաստորեն, այն քաղաքական ուժը, որը ներկայացվում էր որպես ընդդիմադիր դաշտի համախմբման առանցք, ոչ թե ընդլայնում է իր ազդեցությունը, այլ հակառակը՝ գնալով ավելի է մեկուսանում։ Ավելին՝ նման որոշումներով այն իր իսկ ընտրազանգվածին տանում է դեպի լիակատար անորոշություն ու քաղաքական անհայտություն։ Ախր, երբ քաղաքականությունը դառնում է փորձարկումների հարթակ, իսկ դաշնակիցների ընտրությունը՝ պատահականությունների շարք, արդյունքը լինում է նույնքան անկանխատեսելի, որքան այդ որոշումների տրամաբանությունը։ Իսկ գինը, ինչպես միշտ, վճարում է ընտրողը։

Իսկ իրանական պատերազմը ո՛չ ավել, ո՛չ պակաս հասավ ուղիղ Բաղրամյան պողոտա: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ուշագրավ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց ձեւաչափով։ «Խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից եւ հաշվի առնելով Արեւմտյան Ասիայի ու Մերձավոր Արեւելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձեւաչափով։ Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է:Համալսարանը ուշադիր հետեւում է իրավիճակին եւ կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձեւաչափի ցանկացած փոփոխության մասին»: Ու այսքանից հետո՝ դեռ մարդ կա՞, որ հավատում է ԱՄՆ նախագահ Թրամփի TRIPP նախագծի իրականություն դառնալուն՝ հենց Իրանի քթի տակ: Եվ ո՞վ է երաշխավորելու «Թրամփի ուղի» բրենդավորված «Զանգեզուրի միջանցքի» անվտանգությունը, երբ Բաղրամյան պողոտայում տեղակայված Ամերիկյան համալսարանն է անհանգստացած իր անվտանգությամբ:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում