ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԲԻԲԼԻԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐՈ՞Վ ՔՈՂԱՐԿՎԵԼ

Վերլուծություն

Այս­պի­սով, լրա­ցավ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի մեկ ա­մի­սը: Ար­դեն ակն­հայտ է, որ բա­ցի բուն ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րից, պա­տե­րազ­մը ջրի ե­րես հա­նեց նաեւ մի շարք խոր­քա­յին գոր­ծոն­ներ, ո­րոնք վե­րա­բե­րում են ոչ միայն տա­րա­ծաշր­ջա­նա­յին, հա­մաշ­խար­հա­յին կամ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան թե­մա­տի­կա­յին ու հե­տա­գա զար­գա­ցում­նե­րին, այլ նաեւ ո­րոշ դեպ­քե­րում, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ու­նեն բիբ­լիա­կան ի­մաստ: Ու հենց այս վեր­ջին դրվագն է, որ բո­լո­րո­վին այլ ի­մաստ է դնում ներ­կա պա­հին Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում` առն­վազն ե­րեք հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող կրոն­նե­րի ձե­ւա­վոր­ման գո­տում ի հայտ ե­կող ի­րո­ղութ­յու­ննե­րի վե­րա­բեր­յալ:

ՈՐՆ Է ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌԸ

Այս­պի­սով, ո՞րն էր ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի պատ­ճա­ռը:ԱՄՆ­–ի եւ Իս­րա­յե­լի ներ­կա­յաց­մամբ, հիմ­նա­կան նպա­տակն է` թույլ չտալ, որ Ի­րա­նը ստեղ­ծի մի­ջու­կա­յին զենք: Հե­տո դրան ա­վե­լաց­րին, որ Ի­րա­նը պետք է հրա­ժար­վի նաեւ հրթի­ռա­յին սպա­ռա­զի­նութ­յու­նից:

­Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում եւ հատ­կա­պես վեր­ջին օ­րե­րին Թ­րամփն ա­վե­լի ու ա­վե­լի բա­ցա­հայտ է խո­սում մեկ այլ, շատ ա­վե­լի ա­ռաջ­նա­յին նպա­տա­կի մա­սին: Նա ցան­կա­նում է վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նել Ի­րա­նի նավ­թը, այն­պես, ինչ­պես ե­ղավ Վե­նե­սո­ւե­լա­յի պա­րա­գա­յում: Հե­ռա­հար նպա­տա­կով` հար­վա­ծել Չի­նաս­տա­նի եւ Եվ­րո­պա­յի տնտե­սութ­յա­նը:

­Փոր­ձա­գի­տա­կան հան­րութ­յու­նը մեկ այլ նպա­տակ էլ է մատ­նան­շում` «մեծ Իս­րա­յե­լի» ստեղծ­ման գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը: Այ­սինքն, որ այս պա­տե­րազ­մի մի­ջո­ցով Իս­րա­յե­լին ա­զա­տում են տա­րա­ծաշր­ջա­նա­յին ա­ռանց­քա­յին, ռեալ ռազ­մա­կան պո­տենց­իալ ու­նե­ցող ու­ժե­րից: Ս­խե­ման սա է. ա­րա­բա­կան պե­տութ­յուն­նե­րի պես Ի­րա­նին եւս պետք է դարձ­նել ա­նա­տամ մանկ­լա­վիկ: Հե­տո կգա Թուր­քիա­յի հեր­թը: Այս ա­մե­նի արդ­յուն­քում Իս­րա­յե­լը կդառ­նա տա­րա­ծաշր­ջա­նի միակ ռեալ ռազ­մա­կան ու­ժը եւ հան­գիստ տա­րա­ծաշր­ջա­նը կվե­րա­ձե­ւի իր քիմ­քին հա­մա­պա­տաս­խան:

Ե­թե ա­վե­լի ռեալ գնա­հա­տենք, ա­պա ակն­հայտ է, որ թվարկ­ված սցե­նար­նե­րը ոչ միայն ի­րար չեն հա­կա­սում, այլ փոխլ­րաց­նող են: Այ­սինքն, սկսվում է Ի­րա­նին ծայ­րա­հեղ թու­լաց­նե­լուց, դա բե­րում է երկ­րի եւ նրա ած­խաջ­րած­նա­յին պա­շար­նե­րի վե­րահս­կո­ղութ­յա­նը` Չի­նաս­տա­նին եւ Եվ­րո­պա­յին ճնշե­լով հան­դերձ: Թե­րեւս դրա­նից հե­տո ան­մի­ջա­պես էլ հերթը կհաս­նի Թուր­քիա­յին, որն Ի­րա­նի անկ­ման դեպ­քում հա­զիվ թե լուրջ դի­մադ­րու­թուն կա­րո­ղա­նա ցու­ցա­բե­րել, ա­ռա­վել եւս, որ Էր­դո­ղա­նը մնում է չա­փա­զանց խո­ցե­լի վի­ճա­կում: Ու դրա­նից հե­տո, ինչ­պես ա­սում են, «դաշ­տը կմնա կտրիճնե­րին»:

­Սա­կայն այս ֆո­նին մեկ այլ նրբե­րանգ եւս աս­տի­ճա­նա­բար տե­սա­նե­լի դար­ձավ` բիբ­լիա­կա­նը: Այն, որ այս բո­լոր ծրագ­րե­րի տակ Իս­րա­յե­լը` Նե­թան­յա­հու­ի վար­չա­խում­բը, փոր­ձում է կրո­նա­կան «հիմ­նա­վո­րում» դնել, դա հատ­կա­պես վեր­ջին ժա­մա­նակ­ներս գնա­լով բա­ցա­հայտ դար­ձավ: Այ­սինքն, Աստ­ված է իր «ընտր­յալ ժո­ղովր­դին» խոս­տա­ցել այս բո­լոր տա­րածք­նե­րի նկատ­մամբ տի­րա­պե­տութ­յու­նը, ու հի­մա Նե­թան­յա­հուն ըն­դա­մե­նը Աստ­ծո պատ­գա­մը կա­տա­րողն է` մե­րօր­յա Մով­սե­սը: Ընդ ո­րում, «Մեծ Իս­րա­յե­լի» ստեղծ­ման կա­րե­ւոր կրո­նա­կան այլ մար­գա­րեութ­յուն­ներ էլ կան` Սո­ղո­մո­նի տա­ճա­րի վե­րա­կանգ­նումն ու Մե­սիա­յի հայտն­վե­լը: Եվ, հի­շեց­նենք, որ ինչ­պես Նե­թան­յա­հուն ու նրա թի­մա­կից­նե­րը, այն­պես էլ ԱՄՆ պա­տե­րազ­մի նա­խա­րարն այս ա­մե­նի մա­սին խո­սում են բա­ցա­հայ­տո­րեն, թե` ար­դեն ժա­մա­նակն է: Մինչ­դեռ Սո­ղո­մոնի տա­ճա­րի վե­րա­կանգն­ման հա­մար նախ պետք է քան­դել իս­լա­մը եւ քրիս­տո­նեութ­յու­նը: Իս­լա­մի պա­րա­գա­յում հիմ­նա­կան հար­վածն ուղղ­ված է Ալ–Աք­սա մզկի­թա­յին հա­մա­լի­րին, ո­րը, ըստ ա­վան­դութ­յան, կանգ­նած է Սո­ղո­մո­նի տա­ճա­րի վրա: Ք­րիս­տո­նեութ­յան պա­րա­գա­յում պետք է հար­վա­ծել Ե­րու­սա­ղե­մի Տի­րոջ Գե­րեզ­մա­նի տա­ճա­րին, ո­րը` քրիս­տո­նեութ­յան այդ գլխա­վոր սրբա­վայ­րը, հիշեց­նենք, Տեր Հի­սու­սի գե­րեզ­մա­նի վայ­րում է:

Այս ա­ռու­մով պա­տա­հա­կա՞ն էր, որ Իս­րա­յե­լի իշ­խա­նութ­յուն­ներն ար­գե­լե­­ցին հա­վա­տաց­յալ­նե­րի մուտքն Ալ-Ակ­սա մզկիթ, այն էլ` իս­լա­մի հա­մար սրբա­զան ամս­վա`­Ռա­մա­դա­նի ա­մե­նասր­բա­զան վեր­ջին տաս­նօր­յա­կին: Ընդ ո­րում, ակն­հայտ մտա­ցա­ծին պատ­ճա­ռա­բա­նութ­յամբ, թե Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով վտան­գա­վոր է մզկի­թում հա­վաք­վե­լը. ի՞նչ է, իս­լա­մա­կան Ի­րա­նը պետք է հրթի­ռով հար­վա­ծե՞ր իս­լա­մի հիմ­նա­կան սրբա­վայ­րե­րից մե­կին:

Ու ա­հա հի­մա էլ, ինչ­պես հայտ­նում են մի շարք աղբ­յուր­ներ, Իս­րա­յե­լը մեկ այլ քայլ է նա­խա­ձեռ­նել, ո­րը գա­լիս է հու­շե­լու, որ Ալ-Ակ­սա մուտ­քի այդ ար­գել­քը չէր կա­րող պա­տա­հա­կան լի­նել: Օ­րի­նակ, ըստ ռու­սա­կան ազ­գայ­նա­կան ուղղ­վա­ծութ­յան «Ցարգ­րա­դի». «Իս­րա­յե­լա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը ո­րո­շել են փա­կել Ե­րու­սա­ղե­մի Տի­րոջ Գե­րեզ­մա­նի տա­ճա­րը հա­վա­տաց­յալ­նե­րի հա­մար»: Ու է­լի հենց ա­մե­նասր­բա­զան պա­հե­րից մե­կի շե­մին. ապ­րի­լի 11-ին՝ Ա­վագ շա­բաթն է, ո­րի ժա­մա­նակ տա­ճա­րում քրիս­տո­նեա­կան ա­մե­նա­կար­եւոր խոր­հուրդ­նե­րից մեկն է՝ Սուրբ կրա­կի իջ­նե­լը: Ու է­լի նույն պատ­ճա­ռա­բա­նութ­յամբ` անվ­տան­գութ­յուն: Կա­րո՞ղ է Ի­րա­նը հար­վա­ծել Ե­րու­սա­ղե­մի Տի­րոջ Գե­րեզ­մա­նի տա­ճա­րին. ցան­կա­ցած ող­ջա­միտ մարդ դա միան­գա­մից կբա­ցա­ռի: Ե­թե ոչ կրո­նա­կան, գո­նե քա­ղա­քա­կան պատ­ճառ­նե­րից ել­նե­լով. նման հար­վածն Ի­րա­նի դեմ կհա­նի ողջ քրիս­տո­նեա­կան (եւ ոչ միայն) աշ­խար­հը: Իսկ Իս­րա­յե­լը հա­կա­ռա­կը պնդե­լով, ինչ­պես Ալ–Ակ­սա­յի դեպ­քում, այս ան­գամ էլ ա­մե­նասր­բա­զան պա­հին փոր­ձե­լու է փա­կել քրիս­տո­նեա­կան գլխա­վոր տա­ճա­րը. նման պա­տա­հա­կա­նութ­յուն­ներ չեն լի­նում:

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ

­Ռուս մի­լիար­դա­տեր, ազ­գայ­նա­կան ուղ­ղութ­յան ա­ռանց­քա­յին ներ­կա­յա­ցու­ցիչ Կոնս­տան­տին Մա­լո­ֆեեւն այս կար­ծի­քին է. «Թել Ա­վի­վում պա­տե­րազմ են սկսել քրիս­տո­նեութ­յան դեմ։ «Դա­րեր շա­րու­նակ սիո­նիստ­նե­րը փոր­ձել են բա­ժա­նել եւ­ ան­հա­մա­ձայ­նեց­նել մու­սուլ­ման­նե­րին։ Ն­րանք հա­ջո­ղութ­յան են հա­սել։ Այժմ քրիս­տոն­յա­նե­րի դեմ նույն գոր­ծո­ղութ­յու­նը մտել է ակ­տիվ փուլ։ Եվ աշ­խար­հը, հազ­վա­դեպ բա­ցա­ռութ­յուն­նե­րով, լռում է՝ ար­դա­րաց­նե­լով սուրբ վայ­րե­րի պղծու­մը», - բա­ցատ­րում է Մա­լո­ֆե­եւը: Նա կար­ծում է, որ այս ֆո­նին` Ի­րանն ու­նի ե­զա­կի հնա­րա­վո­րութ­յուն աշ­խար­հին ցույց տա­լու, թե ով է քրիս­տո­նեութ­յան ի­րա­կան թշնա­մին, այն է` կա­րող է «պատ­րաս­տա­կա­մութ­յուն հայտ­նել, որ դա­դա­րեց­նում է ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րն  ըն­դա­մե­նը ե­րեք օ­րով՝ Ա­վագ Ուր­բա­թից մինչեւ Զա­տիկ, աշ­խար­հի հա­վա­տաց­յալ­նե­րը կտես­նեն, թե ով է ի­րա­կա­նում պա­տե­րազմ մղում Աստ­ծո դեմ»: Բայց հա­զիվ թե այս ա­մե­նը նման պարզ հիմ­քեր եւ հե­տե­ւանք­ներ ու­նենա:

Այս­պես, Ալ–Ակ­սա­յի փակ­մա­նը զու­գա­հեռ, ինչ­պես ժա­մա­նա­կին տե­ղե­կաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, ակ­տիվ թե­մա դար­ձավ, որ Իս­րա­յե­լը կա­րող է նա­եւ ոչն­չաց­նել այդ հա­մա­լի­րը` Ի­րա­նին մե­ղադ­րե­լով: Դ­րան, հաս­կա­նա­լի է, ոչ մե­կը չի հա­վա­տա: Բայց քա­րոզ­չա­մե­քե­նան, ո­րը են­թա­կա է Իս­րա­յե­լին, հա­մա­ռո­րեն սե­ւը սպի­տակ կներ­կա­յաց­նի: Չ­նա­յած, ա­ռանց դրա էլ Նե­թան­յա­հու­ի քա­րո­զած «Սո­ղո­մո­նի տա­ճա­րի վե­րա­կանգ­նում» գա­ղա­փա­րի կա­րե­ւոր դրվագ­նե­րից մե­կը կյան­քի կկոչ­վի` ա­պա­գա շինհ­րա­պա­րա­կը կա­զատ­վի իս­լա­մա­կան մզկի­թից: Իսկ Նե­թան­յա­հուն ար­դեն այն­քան մա­հա­ցու մեղ­քեր է շա­լա­կել, որ մե­կով ա­վել, մե­կով պա­կա­սը բան չի փո­խում:

Ու ե­թե բա­նը հա­սել է նաեւ քրիս­տո­նեութ­յա­նը` Տի­րոջ Գե­րեզ­մա­նի տա­ճա­րին, ա­պա նման մի ա­վանտ­յու­րա էլ այս­տեղ ի­րա­կա­նաց­նե­լու տար­բե­րա­կը եւս բա­ցա­ռել չի կա­րե­լի: Ընդ ո­րում, ե­թե ան­գամ Ի­րա­նը Մա­լո­ֆե­եւի ա­սած զի­նա­դա­դա­րը հաս­տա­տի, դա չէ, որ Իս­րա­յե­լին կա­րող է կանգ­նեց­նել:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս­պի­սով, իս­րա­յել­յան վեր­նա­խա­վը գոր­ծո՞ւմ է կրո­նա­կան հիմ­քե­րից կամ գո­նե կրո­նի սե­փա­կան մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րից ել­նե­լով, թե՞ փոր­ձում է կրո­նի հիմ­քի վրա ներ­կա քա­ղա­քա­կան ծրագ­րե­րի հա­մար բա­ցատ­րութ­յուն սար­քել: Խո­շոր հաշ­վով, այս եր­կու մո­տե­ցում­նե­րում էա­կան տար­բե­րութ­յուն չկա, հաշ­վի առ­նե­լով բուն փաս­տը: Ներ­կա ի­րո­ղութ­յու­ննե­րը գա­լիս են հու­շե­լու, որ Իս­րա­յելն ակ­տի­վո­րեն աշ­խա­տում է Ի­րա­նի հետ հա­կա­մար­տութ­յու­նը տե­ղա­փո­խել կրո­նա­կան դաշտ: Ընդ ո­րում, «խառ­նե­լով» բո­լոր կրոն­նե­րին` քրիս­տո­նեութ­յուն, իս­լամ, իս­լա­մա­կան ուղ­ղութ­յուն­ներ եւ այլն: Այ­սինքն, պետք է ջրե­րը մին­չեւ վերջ պղտո­րել, հասց­նել իս­կա­կան քա­ո­սի: Իսկ քա­ո­սա­յին վի­ճակ­նե­րում Իս­րա­յելն իս­կա­կան վար­պետ է:

Չ­նա­յած, ա­վե­լի վատ կլի­ներ այն վար­կա­ծը, որ իս­րա­յել­յան վեր­նա­խավն ի­րա­կա­նում էլ ա­ռաջ­նորդ­վում է կրո­նա­կան մո­տիվ­նե­րով: Այս հար­թութ­յու­նում վերջ­նա­կետն Ար­մա­գե­դոնն է, եւ ե­թե գնանք այն մտքին, որ Նե­թան­յա­հու­ի թի­մը հենց դրան է ձգտում, ա­պա մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մի հե­ռան­կա­րը` ար­մա­գե­դոն­յան «կրա­կի ծո­վի» տես­քով, կա­րող է դառ­նալ ան­խու­սա­փե­լի:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում