Հանրապետության տարածքում կեսօրից հետո, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
ԵղանակՀիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» հանրապետության տարածքում ապրիլի 2-ի կեսօրից հետո, 3-5-ը ժամանակ առ ժամանակ, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 2-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևանում` ապրիլի 2-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը ժամանակ առ ժամանակ, 5-ի գիշերը սպասվում է անձրև։
Երևան քաղաքի ապրիլի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27°C (1955թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -4.1°C (1981թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 10.3°C

