Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
Եղանակ«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կանխատեսումներով՝ ապրիլի 3-ի ցերեկը, 6-ի և 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 5-ին, 6-ի և 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 3-ի գիշերը, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևանում ապրիլի 3-ի ցերեկը, 5-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 3-ի գիշերը, 4-ին, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև։
Երևան քաղաքի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27°C (1955թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3°C (1982թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 10.4°C

