«Փաստ». Իրականում ում է հանդիպել Փաշինյանը
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Մոտ երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողով՝ «նվիրված Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին և դրանց լուծման քայլերին»։ Իրականում համաժողովի անվան տակ փորձ է արվել ցույց տալ, թե այդ հավաքին նաև արցախցիներ են մասնակցել, ինչպես նաև, որ ինքն ու իր կառավարությունը շատ «մտահոգ» են արցախցիների ճակատագրով:
Ի դեպ, մեր զրուցակիցը նաև նշեց, որ իշխանություններին մեծապես անհանգստացրել է իրենց պարբերական հանդիպումներն արցախցիների հետ, նրանց խնդիրների ուսումնասիրությունն ու «գույքագրումը», և նրանք սկսել են խոչընդոտներ ստեղծել այդ հանդիպումների համար. «ԱԱԾ աշխատակիցների ներգրավվածություն, շատ տեղերում նույնիսկ տարածք չենք կարողացել գտնել, մարդիկ ուղղակի վախենում են, առանձին զրույցներում ասում են, որ կողմ են, ուզում են մեզ ընդունել, բայց դրանից հետո ռեպրեսիաների կենթարկվեն»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

