Աշխարհի գավաթ. Հայաստանի չորս ներկայացուցիչ եզրափակիչում է
ՍպորտԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլի մրցաշարում Հայաստանի չորս ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ։
Նժույգ թափերում Մամիկոն Խաչատրյանը գրավեց առաջին տեղը։ Համլետ Մանուկյանը եզրափակիչ դուրս եկավ չորրորդ տեղից։
Արթուր Ավետիսյանը օղակների վարժության որակավորման փուլում զբաղեցրեց առաջին տեղը, Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը 5-րդ տեղից է դուրս եկել եզրափակիչ:
Ապրիլի 4-ին հենացատկին կմասնակցի Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը:

