ԱՄՆ ռազմական նախարար Հեգսեթը կադրային զտումներ է կազմակերպել՝ վախենալով կորցնել իր պաշտոնը. New York Post-ը
ՄիջազգայինԱՄՆ ռազմական նախարար Հեգսեթը կադրային զտումներ է կազմակերպել՝ վախենալով կորցնել իր պաշտոնը, գրում է New York Post-ը։
Հենց սա է պատճառը, որ Հեգսեթը պահանջել է բանակի շտաբի պետ Ռենդի Ջորջի հրաժարականը, նաև բախվել է բանակի նախարար Դեն Դրիսկոլի հետ, ով մտերիմ է փոխնախագահ Վենսի հետ, նշում է աղբյուրը։
Վերջերս Թրամփը նաև աճող համակրանք է հայտնել Դրիսկոլի նկատմամբ, ինչը մտահոգություն է առաջացնում ներկայիս ռազմական նախարարի մոտ։ Առավել եւս, որ Իրանում նրա ձախողումները սպառնում են ոչ միայն պաշտոնանկությամբ, այլ շատ ավելի ծանր հետեւանքներով:

