Սիրիան եռում է. Դամասկոսում քաղաքացիները հարձակվել են ԱՄԷ դեսպանատան վրա
ՄիջազգայինՀակաիսրայելական զայրույթը համակել է Սիրիան բոլոր մակարդակներում՝ մայրաքաղաքից մինչև Իսրայելի հետ շփման գիծը։ Ատելությունը վերաբերում է նաեւ արաբական այն երկրներին, որոնք աջակցում են Իսրայելին:
Դամասկոսում զայրացած ամբոխը գրոհել է ԱՄԷ դեսպանատունը։ Արաբական միապետությունների դավաճանության դեմ բողոքի նշանով դեսպանատան շենքի վրա բարձրացվել է Պաղեստինի դրոշը։ Սիրիացիները կատաղի պահանջում են, որ արաբական երկրները դադարեցնեն իրենց անգործությունը, փրկեն պաղեստինցի ռազմագերիներին և վերացնեն Ալ-Աքսա մզկիթի պաշարումը։

