ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ
ՍԻՄ-ԼուրերԶորի Բալայանի մահը ոչ միայն մարդու կորուստ էր, այլեւ մի ամբողջ ժամանակաշրջանի ավարտ։ Նրա հետ հեռացավ այն սերունդը, որը պայքարում էր ոչ թե խոսքով, այլ սեփական կյանքի գնով։
Բայց նրա ձայնը չի լռելու։ Այն մնալու է գրքերում, հիշողություններում, պատմության էջերում եւ ամեն հայի գիտակցության մեջ, ով երբեւէ մտածել է արդարության, հայրենիքի եւ պատասխանատվության մասին։
Այսօր, երբ մենք ասում ենք՝ մահացավ Զորի Բալայանը, իրականում ասում ենք՝ ավարտվեց մի մեծ պատմություն։ Բայց նրա պատգամը շարունակում է հնչել. «Պայքարը դեռ չի ավարտվել»։
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը, ՍԻՄ կուսակցությունը, «Իրավունք» թերթի ողջ խմբագրակազմը իր ցավակցությունն է հղում Բալայանների ընտանիքին, հարազատներին եւ հայ ժողովրդին՝ մեծագույն կորստի համար։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

