«Ասեք կանենք» հիմնարկը խաբեց երեւանցիներին. Գեւորգ Ստեփանյան

Ներքաղաքական

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի օրվա գործավարական նիստում, «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանից պահանջեց վերահսկել վարորդներին, որպեսզի անմիջական մասնակցություն ունենան տրանսպորտի տոմսի գումարի հավաքագրման պրոցեսներին, ինչպես նաեւ պահանջեց ավտոբուսների ֆինանսականը բերել ու զեկուցել հաջորդ շաբաթ կայանալիք նիստի ընթացքում:

Ակամայից հարց է ծագում՝ ո՞ւր են այն անձինք, ովքեր իբրեւ թե պետք է վերահսկեին ավտոբուսներում վճարների գործընթացը, ինչ եղավ այդ անձանց բյուջով նախատեսված գումարները, եւ վերջապես, ինչպե՞ս կարող է վարորդը ե՛ւ վարել, ե՛ւ անփորձանք տեղափոխել մինիմում 70 քաղաքացու եւ զուգահեռ մասնակցել գումարների հավաքագրման պրոցեսին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Ստեփանյան, ըստ Տիգրան Ավինյանի, կրկին տրանսպորտի ուղեվարձերի թերհավաքագրում կա: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Երեւանի փոքրամասնության եւ ոչ կոմպետենտ քաղաքապետը փաստեց եւ հանգեց նրան, որ երեւանցիներից իրենց մուռ հանելու պրակտիկան արդյունք չի տալիս: Մենք իրենց զգուշացրել էինք, որ չբարեփոխված, սմարթ կանգառներ գոյություն չունեցող տրանսպորտին ժամերով սպասող ժողովրդի լեզվով՝ «իրար շալակ նստած», վեճի բռնկված քաղաքացիների տրանսպորտը մի՛ թանկացրեք, քանի որ դուք բարեփոխում չեք արել: Չլսեցին: 300 դրամ էին թանկացնում, չստացվեց: 150 դրամ թանկացրեցին եւ ոչ մի բարեփոխում չեղավ: Բոյկոտը սկսվեց, ժողովուրդը միացավ բոյկոտին: Հիմա կրկին ժողովուրդը համատարած չի վճարում, քանի որ նրանց ոչ մի կերպ չի հանդուրժում, ինչի արդյունքում էլ կա մեծ թերհավաքագրում:

Երբ ասում էինք այս մասին, որ քաղաքացիները չեն վճարելու, դուք քաղաքացուն չեք տվել նորմալ սպասարկում՝ կանգառներում նստելու տեղ անգամ գոյություն չունի եղանակային տարբեր պայմաններում, մեզ հակադարձում էին, թե իբր բոլորն անխտիր իրենց բարեփոխումներին կողմ են: Դա ասում էին, թե՛ ՔՊ-ն, թե ՛«Հանրապետություն» խմբակցության անդամները:

Երկու օր առաջ, Ավինյանը հայտարարեց, իբր ներքին տեղեկություններ կան, որ հավաքագրումները մեծ մասշտաբների է հասել, սակայն երկու օր անց՝ գործակարգավորումների նիստին, իրեն հարիր ոճով ներվայնանում է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի վրա: Բայց դա Բեգլար Կիրոկոսյանի խնդիրը չէ: Այսինքն, հիմա նրանք սկսեցին նոր մեղավորներ փնտրել: Այն ժամանակ ժոողովուրդն էր մեղավոր, որ չէր վճարում, հետո մեղավոր դարձան հսկիչները, որ չէին կարողանում տուգանել քաղաքացիներին: Այսինքն՝ իրենց մոտ ոչինչ չստացվեց եւ հիմա մեղավոր կարգեցին վարորդներին:

Տեսեք, ինչ են հիմա անում իրենք՝ խաղալու են մարդկանց կյանքերի հետ: Վարորդը 70 ուղեւոր է տեղափոխում, եւ օրենքով սահմանված կարգով իր միակ գործառույթն այն է, որ նա կարողանա պատշաճ կերպով վարել եւ քաղաքացիներին տեղափոխել Ա կետից Բ կետ: Հիմա իրենք վարորդների վրա դնում են ապօրինի մի գործառույթ, որ այդ մարդը ե՛ւ վարի, ե՛ւ թեքվի ստուգի ու մարդկանց հետ կոնլիֆկտի մեջ մտնի: Պետք է վարորդներին խնդրենք եւ հիշեցնենք, որ իրենց միակ գործառույթը վարելն է եւ քաղաքացիների կամքին հակառակ գործողությունների չգնալն է: Իսկ երեւանցին իր վերապահումն ունի չվճարելու համար, դա իր կամքն է, որը նա այդ կերպ է դրսեւորում: Այսինքն, հիմա էլ ցանկանում են քաղաքացիներին եւ վարորդներին կոնֆլիկտի մեջ գցել, բայց չի ստացվելու: Իրենց մոտ ոչինչ չի ստացվելու:

Այս աբսուրդ գործելաոճը, թանկացումների հիթ շքերթը, կառավարության ձախողումն ու ապիկար իշխանության վերջը հունիսի 7-ին` համապետական ընտրություններում,  երեւանցիները մեծ, հստակ իրենց քայլերով կասեն՝ ՔՊ-ն ու «Հանրապետություն» կուսակցությանը զրկվելու են Երեւանում իշխանություն ունենալուց:

Չե՞ք կարծում, որ վարորդներին կհրահանգավորվի չվճարելու դեպքում զանգել եւ համապատասխան հսկիչներին ասել, որ քաղաքացին կրկին տուգանվի:

— Ուզում եմ բացատրել, թե ինչպես են իրենք դա պատկերացնում. վարորդը այդքան մարդ տեղափոխելու ընթացում պիտի ուշադիր նայի, որ իրար վրա կանգնած ուղեւորները չեն վճարել, հետո քաշի կանգնի, զանգի կառույցներին ասի, չվարի ավտոբուսն ու վեճի մեջ մտնի մարդկանց հետ: Դա կլինի ապօրինի գործողություն: Նա իրավունք չունի ոչինչ անելու՝ բացի վարելուց:

Քաղաքապետարանը նոր բյուջե հատկացրեց հսկիչ «բոբոների» համար, որ մտնեն մարդկանց տուգանեն: Այդ հսկիչները մտնում էին ավտոբուս, տեսնում էին, որ մարդիկ ճիշտ պահանջով չեն վճարում, որ ժամ ու կես իրար վրա կանգնած, մի վարչականից մյուսն են գնում ու չեն պատրաստվում դրա դիմաց վճարել, հասկացան, որ չեն կարողանում, պախարակվում են, հսկիչներն էլ հրաժարվեցին այդ գործից:

Այդ դեպքում, հսկիչների համար դուրս գրված բյուջեն ի՞նչ եղավ:

— Մսխվեց, մսխվեց, ինչպես ամեն բան: Ցանկացած ոլորտում՝ կարմիր գծերից սկսած, աղբահանություն եւ այլն մսխվում է: Այս մարդիկ ուղղակի երեւանցիների կյանքը բարդացնում են: Հիմա ի՞նչ են անում. շանտաժի լեզվով վարորդների հետ են խոսում: Ասում են, եթե չստիպեք քաղաքացիներին վճարել, ձեր աշխատավարձերից ենք պահելու: Սա՞ են ասում:

Մսխել ասացիք` ակամայից հիշեցինք այն 100 դրամանոցների համար նախատեսված սարքերը, որոնք բավականին թանկ էին: Ո՞ւր են հիմա այդ սարքերը, արդյո՞ք եղավ վերավաճառք, գումարը հետ վերադարձվե՞ց բյուջե:

— Շատ լավ հիշեցրիք: Բա դուրս գրած միլիոնները, որ այդ ապարատների համար ծախսվեց, ու մեկ ամիս հետո հանվեց, այդ գումարն ինչո՞ւ մսխեցին ու ո՞ւր տարան ապարատները: 3-4 անգամ բյուջեից գումար են դուրս գրել բարեփոխման համար, ո՞ւր են: Թող այդ գումարները դնեին իրար վրա, թողնեին 100 դրամ, բերեին նոր ավտոբուսներ, կարմիր գծերը հանին, սովորական կանգառներ սարքեին, որ տանիք գոնե ունենար, նոր մտածեին թանկացման մասին, որ մարդիկ էլ տեսնեին, ասեին՝ շատ լավ է, թող թանկացնեն:

Խոստանում եմ, որ հերթական ավագանու նիստի ընթացքում կբարձրաձայնեմ այդ հարցը: Ինչպես նաեւ ասելու եմ՝ ստի եւ կեղծիքի կայսր Տիգրան Ավինյա՛ն, բա ասում էիք թերհավաքագրում չկա՞: Բա ինչո՞ւ եք վարորդներին ընդհարումների մեջ գցում քաղաքացիների հետ: Հետաքրքիր նիստ է լինելու...

Տիգրան Ավինյանն ակտիվ մասնակցում է դեռեւս պաշտոնապես չմեկնարկած նախընտրական քարոզարշավին: Այսինքն, քաղաքի խնդիրները՝ խցանումները, փոսերը, տրանսպորտը, աղբահանությունը լուծել է, հիմա էլ սրտի՞կ է անում «Ուրախ ավտոբուս»-ից:

— Կանաչապատում, փոսալցում… լավ շեշտեցիք: Նրանք սովորական ասֆալտապատում անել չեն կարողանում, բայց այս ամենը մարդը թողած` «Ուրախ ավտոբուս»-ով այս կողմ, այն կողմ է գնում: Մեկն իրենց պետք է ասի, որ այդ «Ուրախ ավտոբուս»-ը նստում եք, մեկնումեկդ կանգնեք եւ 5 կիլոմետր կանգնած, իրար շալակած գնացեք: Տեսնենք կստացվի՞ ձեզ մոտ: Չի՛ ստացվի, որովհետեւ այն մարդիկ, ովքեր ժամանակին գազելների դռներց կախված գոռում էին, թե՝ պետք չի թանկացնել, այդ գումարով մարդիկ մի հաց ավել կառնեին, հիմա եկել, նստել են իրենց տաք-տաք կաբինետներում, միլիոնավոր մեքենաներն առել են ու իրենց համար վայելում են: «Ասեք կանենք» հիմնարկը խաբեց երեւանցիներին: Էլ չեն ասում՝ ասեք կանենք, էլ չեն խոնարհվում երեւանցիների առաջ: Ոչինչ, քիչ մնաց...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում