«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հերիք եղավ՝ էլ  ոչ մեկ մեզ չի կարող ուլտիմատում ներկայացնել, մենք արդեն սաղից անկախ երկիր ենք․ Գագիկ Մելքոնյան

Հանդիպում

Հիմա արդեն մեր ժողովուրդը պետք է որոշի՝ կամ Ռուսաստանի հետ, կամ առանց Ռուսաստանի, Եվրոպայի հետ։ Մենք հիմա տեսանք, որ Հայաստանի ամենահզոր դաշնակիցը, որը նաև մեր անվտանգության երաշխավորն էր 1828 թվականից, ոնց որ Օվերչուկը գնաց հասավ Թուրքմենչայի պայմանագիր, ինչպես է սպառնում։ Օվերչուկը Թուրքմենչայի պայմանագիրը դիտավորյալ շեշտեց, բայց ինքը մի բան մոռացավ, որ Թուրքմենչայի պայմանագիրը, որ կար, Հայաստանի տարածքը ինչքան էր, երբ որ իրենք մտան Հայաստանի տարածք, մտան Կովկաս և եկան Հայաստանի տարածք, և հիմա ինչքան է թողել, ինչքան է Ռուսաստանը նվեր տվել Հայաստանի տարածքները օտար ազգերին։ Ժողովուրդը այդ հարցը պետք է որոշի հանրաքվեով, թե ուր է ուզում գնալ։ Ժողովուրդը պիտի որոշի, ոչ թե պաշտոնյաները,-անդրադառնալով ՌԴ–ի կողմից հնչող հստակ դիրքորոշումներին, որ եթե Հայաստանը Եմ անդամ դառնա, ՌԴ–ի հետ անգամ օդային հաղորդակցություն չի կարող ունենալ, հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան տեղի չի ունենա, այնտեղի հայերի բիզնեսները խնդիրներ կունենան, գազի գինը կթանկանա և այլն, ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ընդգծելով․

-Հիմա հունիսի 7–ին էլ է ժողովուրդը որոշելու, թե ներկայիս իշխանություններն են մնալու, թե՞ ուրիշ իշխանություններ են գալու։ Հիմա փաստացի Ռուսաստանը մտավ մեր ներքին հարցերի մեջ ու ցանկանում է, որ այն կուսակցությունները, որոնք ռուսամետ են, պետք է մասնակցեն այդ ընտրություններին ու ինչ ուզենան անեն։ Ուզենան՝ կաշառք տան, ուզենան՝ փող բաժանեն, պահանջում են, որ թույլատրելի լինի ամեն ինչը։

Կամ, որ ասում են եթե դուք չգնայիք Պրագա Արցախը չճանաչեիք Ադրբեջանի կազմում ամեն ինչը լավ էր։ Բայց մեր երկրի ղեկավարը իրեն ասաց՝  չէ՞ որ մինչև մեր ճանաչելը դուք արդեն երկու անգամ ճանաչել էիք, որ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս է։ Ինքը նաև դա մոռացել էր։

-Պարոն Մելքոնյան, լավ նույն հաջողությամբ, եթե օրինակ վաղը Ռուսաստանը Սյունքը ճանաչի Ադրբեջանի մաս, դա ենթադրում է, որ մենք էլ պետք է ճանաչե՞նք դա։

-Ոչ, հիմա արդեն մենք անկախ պետություն ենք,  բավականին անկախացել ենք և այդ հանդիպումից մենք տեսանք, որ մեր ղեկավարությունըանկախության ահագին խնդիրներ լուծել է։ Հերիք եղավ՝ էլ  ոչ մեկ մեզ չի կարող ուլտիմատում ներկայացնել, մենք արդեն սաղից անկախ երկիր ենք։

-Չե՞ք կարծում, որ Ռուսաստանի հետ այդ կերպ խոսելը կարող է հանգեցնել նաեւ գազի գնի կտրոջկ աճի, սրան մենք ինչպե՞ս ենք դիմակայելու։

-Պուտինի հայտարարեց, որ գազի գինը Հայաստանի համար 177 դոլար է, իսկ Եվրոպայում 600–ի է հասնում, բայց մի հատ ստոպ,  այդ գնով Ռուսաստանը գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, իսկ Հայաստանի ժողովուրդը գազը գնում է մոտավորապես 400 դոլարով։ Ռուսաստանը մեր վրա գազը ծախում է 400 դոլարով։ Եթե 400 դոլար է հիմա, մենք այլընտրանք ենք ունենալու, օրինակ Իրանից կարող ենք գազ գնել։ Գազի այն խողովակաշարը, որ Իրանից մտնում է Հայաստան, դա Հայաստանին բավարարող չափաքանակ է։ Իսկ Իրանից այդքան թանկ չի գազը։ Իրանական գազը ավելի էժան է լինելու, քան հիմա մենք Ռուսաստանից ենք առնում։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան