Արդեն յոթ օր է երկինքը հարստացել է Նինա մայրիկի ներկայությամբ
Արդեն յոթ օր է ինչ երկինքը հարստացել է հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի անզուգական մայրիկի՝ բոլորիս Նինա մայրիկի ներկայությամբ։
Այս կապակցությամբ հայտնի իրավապաշտպանը գրել է.
Այսօր կատարվեց Մայրիկիս մահվան յոթի սուրբ արարողությունը։
Քո հոգին, Մայր իմ, վերադարձավ առ Հավիտենական Լույսը,
որտեղ չկա ցավ, չկա տառապանք, այլ միայն՝ Աստծո անսահման ողորմությունն ու խաղաղությունը։
Թող երկնային լույսը մշտապես իջնի շիրիմիդ,
և Տերը քեզ արժանացնի արդարների հանգստին։
Հավերժ օրհնյալ լինի հիշատակդ,
և քո սերն ու բարությունը թող շարունակեն ապրել մեր մեջ՝ ի փառս Աստծո։

