Նրանց անտարբերությունից կորցրեցինք շատ բան. Չախալյանը շատ ավելի սիրուն ձևով առաջարկ էր արել հայ մեծահարուստներին
Ներքաղաքական«Սրանից երեք տարի առաջ, իմ լավ ընկեր եւ եղբայր Վահագն Չախալյանը հայրենիքի փրկության համար իր հերթական անշահախնդիր եւ ազնիվ ակցիան կազմակերպեց։
Ակցիայի նպատակն էր, որպիսզի ռուսաստանաբնակ մեծահարուստ եւ հեղինակություն ունեցող հայերը անտարբեր չմնան Հայաստանում կատարվողի վերաբերյալ։ Որպիսզի դադարեն ջայլամի նման ապրեն, հանեն իրենց վարդագույն ակնոցները եւ Հայաստանում ունեցած իրենց բիզնեսներից խելոք չփակվեն Նիկոլին։
Վահագնը անուններով ցուցակը հանձնեց ՌԴ դեսպանատուն եւ առաջարկը նամակի տեսքով, որ տեղից շարժվեն ցուցակում ազգությամբ հայ մեծահարուստները, գործարարները, հայտնիները։
Եթե ժամանակին լուրջ վերաբերվեիք Վահագնի առաջարկին, այսօր խուսափած կլինեինք ՀԱԵ դեմ ռեպրեսիաներից, սրբազանների ձեռբակալություններից, 40-ից ավել ապորենի ձերբակալված ընդդիմադիրների ճակատագրից։
Այսօր բառիս բուն իմաստով Կրեմլից չէին դնի ձեր դեմն այն, ինչ երեք տարի առաջ ձեզ առաջարկեց Վահագնը շատ ավելի սիրուն ձևով։ Ձեր անտարբերությունից մենք կորցրեցինք շատ բան, բայց այսօր դուք եք կանգնած ընտրության առաջ, տեր կկանգնեք ձեր հայրենիքին, թե՞ կկորցնեք բիզնեսները Հայաստանում կամ Ռուսաստանում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆԸ։

