«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանյան իշխանավորները դժվարանում են ընկալել, որ աշխարհը փոխվել է

Վերլուծություն

Այս­պի­սով այն, որ ԱՄՆ­–ին դի­մա­կա­յե­լով, Ի­րա­նը հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կութ­յան ուժ դառ­նա­լու ծան­րակ­շիռ հայտ է ներ­կա­յաց­նում, սկսել են խոս­տո­վա­նել ան­գամ ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րը (Տես նաեւ https://iravunk.com/?p=338097&l=am): Իսկ դա նշա­նա­կում է հե­տեւ­յա­լը. Ի­րանն այս պա­հին ար­դեն Հոր­մու­զի կա­րե­ւո­րա­գույն նե­ղուցն ի­րենն է հա­մա­րում եւ ոչ մի դեպ­քում, ե­թե միայն ռազ­մա­կան բախ­տը նրա դեմ չշրջվի, այն չի հանձ­նի: Ա­վե­լին. շատ աղբ­յուր­ներ են վստահ, որ պա­տե­րազ­մում ոչ թե հաղ­թող, այլ նույ­նիսկ չպարտ­վող կողմ ճա­նաչ­վե­լով, Ի­րա­նը ոչ միայն կպա­հի Հոր­մու­զի նե­ղու­ցը, այլ նաեւ իր փաս­տա­ցի վե­րահս­կո­ղութ­յու­նը կհաս­տա­տի նաեւ իր հեր­թին չա­փա­զանց կա­րե­ւոր նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղու­ցի վրա, ո­րը, հի­շեց­նենք, ա­պա­հո­վում է Ա­սիա­յից ե­կող բեռ­նե­րի ան­ցու­մը դե­պի Կար­միր ծով եւ Սո­ւե­զի ջրանցք: Այդ եր­կու կա­րե­ւո­րա­գույն լո­գիս­տիկ հա­մա­կար­գե­րը վե­րահս­կելու դեպ­քում Ի­րանն ի­րոք հա­մաշ­խար­հա­յին հիմ­նա­կան կենտ­րոն­նե­րից մե­կը դառ­նա­լու ռեալ շան­սեր կստա­նա:

 Թե ի­մաս­տա­յին ա­ռու­մով ինչ է դա նշա­նա­կում, դժվար չէ պատ­կե­րաց­նե­լը: Ի­րա­նը, հի­շեց­նենք, մինչ այս, ի­հար­կե, ու­ներ տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­րե­ւոր երկր­նե­րից մե­կի հա­մա­րում: Բայց նաեւ, ու­նե­նա­լով մրցա­կից­ներ, ո­րոնց հետ պայ­քա­րը մշտա­կան բնույթ էր ստա­ցել: Մաս­նա­վո­րա­պես` ա­րեւմտ­յան պատ­ժա­մի­ջոց­նե­րի պատ­ճա­ռով, որն էա­պես նվա­զեց­նում էր Ի­րա­նի պո­տենց­իալ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը: Ա­ռա­վել եւս, երբ տա­րա­ծաշր­ջա­նա­յին մրցա­կից­նե­րից Թուր­քիան ՆԱՏՕ­–ի ան­դամ էր եւ կա­րող էր ա­զա­տո­րեն օգտ­վել այդ պո­տենց­իա­լից: Սաուդ­յան Ա­րա­բիան ըն­կալ­վում էր, որ­պես ԱՄՆ­–ի հիմ­նա­կան գոր­ծըն­կեր­նե­րից մե­կը, իր հեր­թին հա­սա­նե­լիութ­յուն ու­նե­նա­լով ա­րեւմտ­յան տեխ­նո­լո­գիա­նե­րին, այդ թվում` ռազ­մա­կան:

­Պա­տե­րազ­մը հենց դա է փո­խում. Ի­րա­նը ցույց է տա­լիս, որ ան­կախ այն օգ­նութ­յու­նից, ո­րը ստա­նում է Չի­նաս­տա­նից եւ Ռու­սաս­տա­նից, նաեւ իր սե­փա­կանն ու­նի, եւ այդ սե­փա­կանն այն մա­կար­դա­կի վրա է, որ թույլ է տա­լիս ռազ­մա­կան մրցակ­ցութ­յան մեջ մտնել ոչ թե տա­րա­ծաշր­ջա­նա­յին պե­տութ­յուն­նե­րի, այն նրանց տի­րոջ` ԱՄՆ­–ի հետ: Ե­թե դրան, այդ ռազ­մա­քա­ղա­քա­կան կշռին էլ ա­վե­լա­նա Հոր­մու­զի, ա­ռա­վել եւս` Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղու­ցի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յու­նը, գու­մա­րած նաեւ ա­րեւմտ­յան պատ­ժա­մի­ջոց­նե­րից ա­զատ­վե­լը (ներ­կա պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու բո­լոր հայտ­նի ա­ռա­ջարկ­նե­րում դա պար­տա­դիր դրույթ­նե­րից է), ա­պա այն, որ դա Ի­րա­նին առն­վազն դարձ­նում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին թիվ 1 պե­տութ­յու­նը, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է թվում: Ի­հար­կե, դրա­նից հե­տո էլ լուրջ հար­ցե­րի պա­կաս չի մնում, այդ թվում`մի­ջու­կա­յին զենք ու­նե­ցող Իս­րա­յե­լի հետ հա­մա­կե­ցութ­յան թե­ման: Բայց սա ար­դեն զգա­լի չա­փով կախ­ված է այն կոնկ­րետ արդ­յունք­նե­րից, ո­րոնք կդրվեն ներ­կա պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու հիմ­քում:

Ա­մեն դեպ­քում, մեկ բան հաս­տատ է. ի­րա­նա­կան այս պա­տե­րազ­մը հիմ­քից փո­խում է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դի­մա­գի­ծը: Շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ` Ի­րա­նի դե­րի էա­կան բարձ­րաց­ման ուղ­ղութ­յամբ: Սա­կայն այ­լընտ­րան­քա­յին տար­բե­րա­կով Իս­րա­յելն է դառ­նա­լու տա­րա­ծաշր­ջա­նա­յին լի­դեր, ո­րն է­լի նշա­նա­կում է գլո­բալ փո­փո­խութ­յուն:

Ն­կա­տենք, եր­կու տար­բե­րա­կով էլ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ նվա­զե­լու է Թուր­քիա­յի դե­րա­կա­տա­րութ­յու­նը: Թուր­քիան, ի­հար­կե, տե­ւա­կան ժա­մա­նակ Ի­րա­նի հետ ու­ներ սուր եւ շատ դեպ­քե­րում ա­ռա­ջան­ցիկ մրցակ­ցութ­յուն Ի­րա­նի հետ: Սա­կայն ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը բե­րե­ցին այն հա­մոզ­մուն­քին, որ ժա­մա­նա­կա­կից ռազ­մա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի հետ կապ­ված, այդ թվում` հրթի­ռա­յին, ա­նօ­դա­չու­նե­րը, Ան­կա­րան ներ­կա պա­հին լրջո­րեն զի­ջում է Թեհ­րա­նին: Ա­ռա­վել եւս, որ Ի­րա­նի բլո­կա­վո­րու­մը Չի­նաս­տան–­Ռու­սաս­տան թե­ւում էլ ա­վե­լի է խո­րաց­նում Թուր­քիա­յի հան­դեպ ա­ռա­վե­լութ­յու­նը: Վեր­ջա­պես չմո­ռա­նանք, որ Թուր­քիան դեռ մնում է ներ­քին բա­զում հա­կա­սութ­յուն­նե­րով լցված ՆԱՏՕ­–ում, ո­րի անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րի հարցն այս պա­հին ա­ռա­վել քան տա­րա­կու­սե­լի է:

Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, ա­պա ներ­կա ի­րո­ղութ­յու­ննե­րը կա­րող են ի­րոք «չար կա­տակ» խա­ղալ մեր երկ­րի գլխին: Այս­տեղ իշ­խա­նութ­յան են մար­դիկ, ո­րոնք շա­րու­նա­կում են Ա­րեւ­մուտ­քին նա­յել որ­պես բա­ցար­ձակ, ան­վե­րա­պա­հե­լի ու­ժի, թե­րեւս դժվա­րա­նա­լով ըն­կա­լել, որ հե­գե­մո­նիա­յի դա­րաշր­ջա­նը շատ ա­րագ կա­րող է ա­վարտ­վել: Արդ­յուն­քում, միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է դար­ձել, որ հա­յաս­տան­յան գոր­ծող իշ­խա­նա­կան հա­մա­կար­գը սրում է հա­րա­բե­րութ­յուն­նե­րը միան­գա­մից եր­կու հա­մաշ­խար­հա­յին ու­ժի (ե­թե Ի­րանն ի­րա­կա­նում էլ դառ­նա այդ­պի­սին) հետ, դրա­նով վա­տաց­նում է հա­րա­բե­րութ­յուն­նե­րը եր­րոր­դի` Չի­նաս­տա­նի հետ, հույ­սը կա­պե­լով կա՛մ անդ­րօվ­կիա­նոս­յան չոր­րորդ ու­ժի` ԱՄՆ­–ի հետ, կա՛մ` գլո­բալ ա­րե­նա­յում այդ­պես էլ չտե­ղա­վոր­վող եւ ներ­քին հա­կա­սութ­յուն­նե­րի մեջ գտնվող Եվ­րո­պա­յի: Իսկ սա, հաս­տատ, ոչ մի լավ բա­նի չտա­նող ճա­նա­պարհ է:

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության